User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Աշխատանքային էթիկա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխատանքային էթիկա

    Արթնանալով էլ. փոստի ծանուցումից` մի հարց թերևս տամ` հուսալով կիրառելի պատասխան գտնել։
    Ինչպե՞ս էթիկայի կոպիտ խախտում համարել աշխ. ժամից դուրս ուղարկված աշխատանքային նամակները (մանավանդ` ղեկավարին ուղղված և քեզ պոչից cc արված), և նորմալիզացնել աշխատանքային ժամից դուրս արվածը հերոսություն չդարձնելը։
    Jeez, here we go again!

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.08.2021), Բարեկամ (26.08.2021)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով, դա էթիկայի խախտում, առավելևս՝ կոպիտ, չի կարող դիտարկվել։ Ընդհակառակը, դրա արգելքը, աշխատանքային ինչ-որ ներքին կանոնակարգով, կարող է դիտարկվել որպես մարդու իրավունքների խախտում, այդ թվում՝ արտաժամյա աշխատելու իրավունքի։
    Ինչ վերաբերում է հերոսություն չդարձնելը նորմալիզացնելը, դա էլ վերաբերմունքի արտահայտման՝ մարդու ազատ կամքի ու իրավունքի դաշտից է, իսկ եթե ավելի առարկայական է արտահայտվում այդ վերաբերմունքը, օրինակ՝ գրավոր կամ հրապարակավ շնորհակալություն, պարգևատրում և այլն, ապա աշխատավայրի մենեջմենթի որոշումն է, ինչը ևս չի հակասում որևէ օրենսդրութան կամ էթիկայի կանոնների։
    Առհասարակ, նման պրակտիկան (աշխատանքային ժամից դուրս արվածը հերոսություն դիտարկելը/դարձնելը) աշխատավայրի ներքին մշակույթի հարց է, հետևաբար, թեև ոմանց կողմից այն կարող է անառողջ դիտվել, միևնույն ժամանակ, նման մշակույթը անհատի աշխատանքային արդյունավետության բարձրացմանը նպաստող, խթանիչ ու քաջալերող համարելը (և ընկալելը) լիարժեք տեղավորվում է էթիկայի սահմանների մեջ։
    Ամեն դեպքում, ըստ իս, էթիկայի կոպիտ խախտում, որևէ կողմից, դժվար կլինի համարել։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.08.2021, 06:53:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.08.2021)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Fragile-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթնանալով էլ. փոստի ծանուցումից` մի հարց թերևս տամ` հուսալով կիրառելի պատասխան գտնել։
    Ինչպե՞ս էթիկայի կոպիտ խախտում համարել աշխ. ժամից դուրս ուղարկված աշխատանքային նամակները (մանավանդ` ղեկավարին ուղղված և քեզ պոչից cc արված), և նորմալիզացնել աշխատանքային ժամից դուրս արվածը հերոսություն չդարձնելը։
    Իմ կարծիքով, ամեն մարդ ինքը կարող է որոշել՝ որ ժամին է նամակ ուղարկում, ինչպես և նամակ ստացողը կարող է որոշել՝ որ ժամից է իր աշխատանքային նամակները ստուգում։
    Ոչ մի էթիկայի խախտում էլ չկա։

    Բացի դրանից, տնային-օֆիսի պարագայում «աշխատանքային ժամեր» ասվածը մի քիչ կորցրել է հստակ սահմանները, և եթե ինչ-որ մեկին հարմար է էս կամ էն ժամին աշխատել, ինչ խնդիր կա, կարևորը՝ աշխատանքն արվում է։

    Ես շաբաթավարտին էլ եմ նամակներ ստանում, ուշ ժամերին էլ, առավոտվա 5-ին էլ։ Ու եթե գտնում եմ, որ դա իմ աշխատանքային ժամերից դուրս է, անդրադառնում եմ դրանց կոնկրետ ժամանակահատվածում։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.08.2021), Բարեկամ (26.08.2021), Նաիրուհի (26.08.2021)

  7. #4
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա իհարկե գործի բնույթից էլ է․ երբ գործումդ շտապ դեդլայններ չկան, նման աշխատելաոճը մի քիչ կորցնում է անհրաժեշտականությունը, և շատ հաճախ տուժում են գործընկերներդ։ Օրինակ, երբ պարզվում է, որ նույն բանի վրա դու դեռ աշխատանք ես տանում, ու գործընկերդ, չսպասելով առավոտյան հետը խոսես, փոփոխություններդ անես, գիշերվա կեսին ուղարկում է վերջնական նամակը։ Այստեղ կոնֆլիկտ է առաջանում, ինչպես կանխատեսես, որ որոշելու է գիշերով ուղարկել, ու նախապես ասես իրեն, երբ գործի ավարտից հետո մեկ էլ հաջորդ առավոտյան էիք սկսելու աշխատանքը։ Իմ չսիրած տարբերակն է մնում՝ կորցնել անձնականը ու ապրել գործով միայն 24/7։ Աշխատանք կարելի է կատարել միշտ, բայց ցույց տալ ու սպասել գովասանքի, որ արվել է գիշերով՝ աշխատանքային ժամից դուրս, անկեղծ, չեմ հասկանում տրամաբանությունը։ Ես այնքան նուրբ եմ համարում այս թեման, որ երեկոյան կամ գիշերով աշխատելիս նշում եմ, որ հաջորդ առավոտյան գնա նամակը։ Միշտ տպավորություն է ստեղծում, որ այնքան ոչ արդյունավետ պիտի տնօրինես աշխատանքային օրդ, որ ստիպված լինես գիշերվա կեսին ավարտել (խոսքս չի վերաբերում, երբ նախընտրում ես աշխ․ ժամին չաշխատել ու գիշերն անել)։ Այլ տարբերակ էլ կա․ ղեկավարությունն է այնքան առաջադրանք լցրել, որ 8 ժամը բավարար չէ դրանք կատարել․ այս դեպքում էլ՝ կազմակերպչական սխալ կա ու եթե անգամ համակերպվում ես, այնքան նուրբ պիտի մոտենաս այդ հարցին, որ դրանից չտուժի ոչ-ոքի գործը։
    Jeez, here we go again!

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.08.2021), Աթեիստ (26.08.2021)

  9. #5

    Էս դեպքում կարծում եմ ավելի շուտ կոմունիկացիայի պակասի խնդիրն է, քան էթիկայի։ Եթե եղել է պայմանավորվածություն, որ տվյալ գործը չի հանձնվելու մինչև չլինի բոլոր մասնակիցների համաձայնությունը, էդ դեպքում հարցն ուղիղ կարելի է բարձրացնել, առանց ավելորդ նրբանկատության։ Իսկ եթե չի եղել նման պայմանավորվածություն, բայց ենթադրվում էր, ես լինեի՝ էդ աշխատակցի հետ անպայման կխոսեի, որ նման բան էլ չկրկնվի։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.08.2021), Ձայնալար (27.08.2021)

  11. #6
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դեպքում կարծում եմ ավելի շուտ կոմունիկացիայի պակասի խնդիրն է, քան էթիկայի։ Եթե եղել է պայմանավորվածություն, որ տվյալ գործը չի հանձնվելու մինչև չլինի բոլոր մասնակիցների համաձայնությունը, էդ դեպքում հարցն ուղիղ կարելի է բարձրացնել, առանց ավելորդ նրբանկատության։ Իսկ եթե չի եղել նման պայմանավորվածություն, բայց ենթադրվում էր, ես լինեի՝ էդ աշխատակցի հետ անպայման կխոսեի, որ նման բան էլ չկրկնվի։
    Պայմանավորվածություն չկա, որ գիշերով է ուղարկվելու կամ որ արդեն ուղարկում ենք, հարց չի տրվում՝ արդեն վե՞րջ, ուղարկենք, թե ոչ։ Խոսակցություններ, հավատացեք, միշտ լինում են, սակայն մեծամասամբ ընկալվում են անձնական տեսանկյունից․ դրա համար եմ ասում, պիտի ընդհանրապես հերոսություն չսկսկել համարելը գիշերվա կեսին գործ անելը, կամ եթե անում ես, ու դրա վրա միայն դու չես աշխատում, ապա վերջնական չպետք է համարել, երբ վերջնաժամկետի խնդիր չկա։ Իսկ քանի որ մեր հասարակությունում դա ընդունվում է որպես ավելի լավ աշխատող լինել, ես իրոք չգիտեմ․․․․ Ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում դրանով հպարտանալը, մանավանդ, երբ պարբերաբար խնդիրներ ես ստեղծում թիմակիցների համար։
    Ավելի ուշ կամ անձնականիդ հաշվին աշխատելը ավելի շատ աշխատել չի ենթադրում․ այ դա եմ ասում՝ պիտի նորմալիզացվի։
    Jeez, here we go again!

  12. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաճախ եմ ոչ աշխատանքային օրերի/ժամերի նամակներ գրում կամ արածս գործն ուղարկում, որովհետև էդ ժամանակ ավելի պրոդուկտիվ եմ աշխատում կամ ավելի հեշտ եմ տրամադրվում գրելուն։ Երբեք չեմ մտածել, որ դրանով որևէ հերոսություն եմ անում կամ էթիկա եմ խախտում։ Միաժամանակ երբեք չեմ ակնկալում, որ ինձ պետք է պատասխանեն աշխատանքային ժամից դուրս։ Ինձ համար լրիվ նորմալ է նամակն ուղարկել ուրբաթ երեկոյան, բայց արձագանքի սպասել երկուշաբթի։ Ինքս էլ հաճախ ուշ եմ պատասխանում, եթե շտապ չէ կամ ինքս եմ հանգստանում ուրիշների աշխատանքային ժամերին։ Ինձ թվում է՝ հստակ պայմանավորվածությունները կարող են հարցը կարգավորել, եթե որևէ մեկին անհարմար է նման անկանոն հաղորդակցությունը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.08.2021), Աթեիստ (27.08.2021)

  14. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ համաձայն եմ Բարեկամի հետ:

    Արտաժամյա աշխատանքը պետք է վարձատրվի միայն այն դեպքում, երբ դրա մասին նախապես պայմանավորվածություն է եղել գործատուի հետ:
    Հակառակ դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ասենք գիշերաժամին նամակ ուղարկողն էլ իր տնից աշխատելու համար վարձատրություն ակնկալի:

    Ընդհանրապես օրինակ Բելգիայում արտաժամյա աշխատանքն էլ ամբողջությամբ կարգավորվում է օրենքով:
    Մինչև անգամ տարեկան «նորմալ» արտաժամերի քանակ է սահմանված՝ 150ժ:
    Դրանից ավել աշխատած արտաժամերի դիմաց ստացած վարձատրությունը շատ ավելի բարձր տոկոսով է հարկվում:

    Իսկ իմ աշխատավայրում, օրինակ, արտաժամյա ունեցած յուրաքանչյուր աշխատաժամը գրանցվում է հատուկ դրա համար տեղադրված համակարգիչներում, որտեղ մարդիկ հետո գալիս են, լոգին լինում ու ընտրում, թե ինչ են կոնկրետ էդ օրվա արտաժամերի դիմաց ակնկալում՝ 150% աշխատավա՞րձ, թե՞ ճիշտ այդքան ազատ ժամ (հավելյալ արձակուրդ):
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Fragile (21.09.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •