User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Կռանթը բացեցի

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կռանթը բացեցի

    Հետաքրքիր ա, որ Արևմուտքում միլիարդատերերն են որոշում, թե ով պիտի նախագահ լինի, ինչ մեծ իրադարձություն պիտի կատարվի, կամ փոխվի ու որ նախագահները խոսալու ժամանակ զգում ես, որ դողում են ու վերևից ինչ-որ մեկը թելերը խաղացնում ա ու մի րոպեում եթե ուզենան՝ իրանց կվերացնեն: Իսկ Արևելքում լրիվ հակառակն ա:

    Միլիարդատերերն են դողում նախագահներից: Նու, Պուտինից, ասենք: Որ կարա սաղի մոտ միլիարդատիրոջը մատով ասի արի ստեղ հլը ու ստորագրի սա արագ ու գրիչս էլ հետ տուր: Նա էլ մկան նման վախենալով գա ու անի: Առը հա՝ ասենք Բայդենը կամ Տրամպը կամ Մակրոնը կարան իրանց տենց բան թույլ տան Բեյզոսի , Բեռնար Առնոյի կամ ասենք Ուորեն Բաֆետի նկատմամբ: Հիմա որն ա ճիշտը …

    Օբամայի ինտերվյուներից մեկն եմ նայում. խոսք ա գնում զոնա 51-ի մասին ու զգում ես, որ լիքը բան կա որ չպետք ա ասի: Ու հաղորդավարի էն հարցին, թե «բայց հաստատ ոչ մի կապ չեք հաստատել չէ՞ որևէ միջտիեզերական էակների հետ» սա ասում ա «Չէ: Համենայնդեպս՝ կասեմ չէ, քանի որ մեզ ասում են ՝ տենց ասեք ! »: Ու կատակի ա տալիս: Քեզ ասում են տենց ասե՞ք … ո՞վ ա ասում: Այսինքն՝ տենց մարդիկ կան քո վերևում, որ քեզ կարան ինչ-որ բան թելադրե՞ն …

    Ահա՝ Արևմուտքի ու Արևելքի տարբերությունը: Ճիշտ ու սխալ չկա: Սա զուտ կոնստատացիա ա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.07.2023), Աթեիստ (01.08.2021)

  3. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ընկերոջդ հետ քայլում ես ու միանում մյուս ընկերներիդ՝ երեկո անցկացնելու ու որ երկուսիցդ ոչ մեկդ էլ ստերեոտիպային հոմո չեք ու հանկարծ՝ բոլորին հայտարարում եք, որ միասին եք ու առանց իրար չեք կարա: Դրանից մեծ բավարարվածության զգացողություն երևի թե էս աշխարհում չլինի: Ու որ մյուս ընկերներդ էլ ձեզ ընդունում են մնացած բոլոր հետերոսեքսուալ զույգերի պես: Դրանից մեծ երջանկություն չկա: Զուտ էն փաստը, որ մեքենայում գլուխդ հոգնած կդնես ընկերոջդ ուսին ու կքնես ու շրջապատդ դա կընդունի:

    Հասարակությունը էվոլյուցիա ա ապրում: Նայած տեղ: Բայց ապրում ա:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.08.2021), Freeman (02.08.2021), ivy (02.08.2021), Jarre (26.07.2023), Աթեիստ (02.08.2021), Նաիրուհի (03.08.2021), Ուլուանա (03.08.2021)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկն էն օրը նախանձը որպես երևույթ շատ հասարակ մեկնաբանեց ու նենց տպավորվել ա մեջս: Շատ պարզ ու էնքան ճիշտ ասեց ու … տենց էլ կա, ըստ իս:

    Ասեց՝ նախանձն էն ա, որ դու չես ուզում ուրիշի խոչընդոտներով , պատնեշներով ու դժվարություններով անցնես, բայց ուզում ես վայելես իրա ռեզուլտատը:

    Տենց չի լինում:

    Հասարակ ու տեղին:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.08.2021), CactuSoul (12.08.2021), Jarre (26.07.2023), Tiger29 (03.08.2021), Աթեիստ (03.08.2021)

  7. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մասոնությանը կարոտել եմ: Չպետք ա կռվեի ու ՛՛դուռը շրխկացնելով վրաները՛՛ հեռանայի լոժայից:

    Էդ մարդիկ ինձ ոչինչ պարտավոր չէին: Ես էի ուղղակի որ 50% էզոտերիզմի , 50% կարիերայի համար էի մտել: Որ իբր թե՝ կարող ա ինձ դերասանական կարիերայումս օգնեին. չէ որ՝ սաղ կինո-ինդուստրիան իրանց ձեռն ա:
    Շան քաք ա: Ոչ մի ինդուստրիա էլ իրանց ձեռքում չի: Ուղղակի ջահել խիյար էշ էի, որ կարծում էի, թե մասոն լինելը կարիերային ինչ-որ բան ա տալիս: Հա, տալիս ա: Եթե բիզնեսմեն ես՝ եղբայր բիզնեսմեններիդ հետ networking անելով կարաս ավելի հարստանաս: Կամ եթե քաղաքական գործիչ ես ուզում դառնաս ու մեծ ամբիցիաներ ունես քաղաքական դաշտում: Բայց եթե արտիստական ոլորտում ես՝ քեզ ոչ մեկ շան տեղ չի դնի: Դու իրանց համար աղքատ եղբայր ես: Քեզ կպաչեն, րիտուալի ժամանակ եղբայր պրիզնատ կգան ու ցերեմոնիայից հետո կգնան 5 աստղանի ռեստորանում հաց ուտելու, իսկ դու կգնաս մակդոնալց՝ սրտի թեթև թրթիռով, որ կարող ա քարտդ մերժի վճարը: Հաջորդ օրն իրանք կգնան գոլֆ խաղալու, իսկ դու կգնաս քաղաքային բասեյն: Ինչ մասոն ինչ բան: Աղքատ մասոն չի լինում: Եթե արտիստ ես, ուրեմն դու քո ուժերով պիտի ոռահան լինես՝ մի բանի հասնես. այ էդ ժամանակ մասոնները վազելով կգան սապոնվելու ու քեզ բարձր աստիճաններ առաջարկելու: Որտև ինչ-որ բան ես ներկայացնում քեզնից:
    Իսկ ես ով էի …
    ոչ մեկ:

    Ուղղակի կարոտել եմ ՝ էն մյուս 50 տոկոսի համար: 4 տարի շատ հոյակապ հոգևոր կյանքով եմ ապրել: Շրջան, որն ինձ ստիպեց կարդալ: Բան, որի հետ բացարձակ սեր չունեի: Կարդալ, ճանաչել, իմանալ բաներ պատմության ու մշակույթների մասին , որոնք առանց ընդեղ մտնելու չէի էլ իմանա:

    Կապ չունի, որ ամեն մեկը միլիոնատեր բիզնեսմեն էր …
    ես Հայաստանում եմ մեծացել ու իմ պատկերացմամբ միլիոնատեր բիզնեսմենը պիտի անպայման տգետ անտաշ մի հատ անկիրթ անասունի մեկը լիներ:
    Չէի սպասում, որ միլիոնատեր 60-ամյա բիզնեսմենները կարան էդ կարգի փիլիսոփաներ լինեն, որոնց ուղղակի ժամերով կարաս լսես՝ էկզիստենցիալ ու սոցիետալ թեմաների վերաբերյալ: Իրենց մտորումները կյանքի ու մահվան վերաբերյալ: Ամեն մեկի 20 րոպեանոց ելույթի ժամանակ ոնց որ Ինգմար Բերգմանի կամ Ռոյ Անդերսոնի ֆիլմ նայեիր: Այ տենց ազդեցություն ունեին վրաս:

    Շատ շնորհակալ եմ տիեզերքից ինձ էդ 4 տարվա հսկայական հոգևոր ապրուստը տալու համար:

    Չպիտի կռվեի հետները… կամ էլ պիտի սպասեի ՝ վարպետի աստիճանս ստանայի՝ նոր դուրս գայի: Մի քանի ամիս բան էր մնացել: Գոնե՝ վարպետի աստիճանով ամեն պահի կարաս հետ գնաս եթե ուզես: Չսպասեցի:

    Չնայած որ հիմա հնարավոր էլ լիներ՝ զուտ ուղղակի ժամանակի պահով չէի հասցնի ամեն երկուշաբթի երեկոյան 4 ժամով րիտուալի գնալ:

    Բայց, համենայնդեպս, էդ րիտուալներին մասնակցելն իմ համար մինչև կյանքիս վերջ կմնա որպես ինձ հոգու հսկայական մի հարստություն տված շրջան, որն ինձ հաստատ ամեն առումներով օգնեց թե՛ ավելի վստահություն գտնել մեջս ու թե՛ կյանքին, մահվանն ու մի շարք ուրիշ հարցերին ավելի ուրիշ աչքերով ու ավելի բազմազան գույներով նայել:

    Մասոնությունն ինձ գույներ ու գործիքներ տվեց, ու կամ էլ՝ դրանք արթնացրեց մեջս ու դա իրանց ամենամեծ օգնությունն էր, որ կարող էր լինել:
    Վերջին խմբագրող՝ Adam: 05.08.2021, 17:53:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.07.2023)

  9. #5
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ, որ ասում են՝ մարդը գազան ա, էս ա , էն ա … մարդը մարդուն չի սիրում … ամենաանխիղճ ու գազան կենդանին ա մարդը … ավելի լավ ա՝ շան հետ ընկերություն անես և այլն և այլն …
    բայց, ասենք, ինչի՞ է …
    Իսկ ո՞վ ա ասում որ մարդն անպայման պիտի մարդուն սիրի բոլոր սիտուացիաներում …

    ստեղ, ըստ իս, բնության մեջ ստեղծված կենդանական տեսակի խնդիր ա:

    Նույն տեսակն իր նույն տեսակին չի սիրում միշտ կամ ավելի քիչ ա սիրում քան մյուս տեսակներին:

    Օրինակ՝ շները հաստատ իրար մեջ իրանք իրանց ավելի քիչ են սիրում քան մարդուն կամ ասեք ուրիշ տեսակի կենդանու:

    Նույնն էլ մարդն ա:
    Մարդը մարդուն ավելի քիչ ա սիրում քան շներին ու կատուներին, ասենք:

    Տեսակը տեսակին չի սիրում: Տեսակը միշտ ավելի շատ նախընտրում ա օտար տեսակների:
    Այսինքն՝ բնության բոլոր կենդանիները (մարդուց բռնած) ինչ-որ տեղ օտարամոլ են, կասեի …

    եսիմ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (16.09.2021), Jarre (26.07.2023), Varzor (16.08.2021)

  11. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ տարի էս վախտ էր …
    Վիստ ջան …
    Իմ լավ ընկեր …
    Մտածում եմ քո մասին շատ հաճախ …

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.09.2021), ivy (07.09.2021), Sambitbaba (07.09.2021), Աթեիստ (07.09.2021), Ուլուանա (08.09.2021)

  13. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կրակոցով տես հլը քանի նապաստակ խփեցին.

    Հողերը հետ տվեցին
    5000 մարդ զոհեցին
    170 միլիոն դոլլարի օգնությունը կերան
    Դավաճան դուրս չեկան
    Մնաց իշխանության ու ժողովրդի սերը վայելում ա,
    Նրանք էլ հանգիստ մարսեցին ու վայելում են ամեն ինչ մինչև խոր ծերություն:

    Պուծին, քո mastermind-ը ժխտելը չի լինի:
    Ամեն ինչ ներդաշնակ ա քո տարածաշրջանում:

  14. #8
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, որ Վիստի մահից երկու տարի ա անցել, բայց ինքը գրեթե ամեն օր իմ մտքում ա …
    Կյանքումս առաջին դեպքն էր, որ հասակակից (2-3 տարի տարբերությամբ, թերևս) ընկեր կորցրի:

    Երազում էր …
    Երազում էր գնալ մի ուրիշ երկիր ու նոր կյանք սկսել …
    Ինձ մեղավոր եմ զգում՝ բավականաչափ չօգնելու համար …
    Կարայի՞ արդյոք …
    Եթե հնարավոր լիներ՝ կանեի …
    Ինչի՞ համար եմ ինձ մեղավոր զգում՝ ինքս էլ չգիտեմ …

    Էդ երեխու տենց դաժան ձևի գնալու միակ փարատանքս էն ա, որ տիեզերական ուժերն իրեն մի նոր կյանք են շնորհել երևի …
    Բայց դա ընդամենը վերսիա ա:

    Իրոք՝ կարծես մի փոքր ախպեր կորցրած լինեմ …

    Էդքան մի եսիմ ինչ չենք էլ շփվել, որ ասեմ՝ մեծ կապ կար …

    Հիմնականում վիրտուալում ենք շփվել, բայց հոգեպես շատ կապված էի իր հետ՝ չգիտես ինչի … ախր պատճառ ու մոտիվ էլ չկար ակնհայտ՝ իրեն էդպես կապված զգալու: Բայց կապված էի: Երևի որ ասում են «քույր հոգի» ՝ դա ա …
    Ինքը իմ քույր հոգին էր …

    Անբացատրելի մի բան …
    Ո՛չ սիրահարված էի, ո՛չ էլ ինչ-որ ահավոր եղբայրական սիրով կապված …

    Ուրի՛շ ձևով էի կապված ու չեմ հասկանում …
    Երբեմն ինձ մեղավոր եմ զգում՝ ապրելու համար, մինչդեռ ինքը չկա …

    …ու էնքա՜՜՜ն էր ուզում ապրեր …

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (05.09.2023), Freeman (24.10.2022), Jarre (26.07.2023), Sambitbaba (26.10.2022), Աթեիստ (24.10.2022), Ուլուանա (24.10.2022)

  16. #9
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հայ ծանոթ տղա ունեմ՝ համարյա հասակակից, ու ինքը չգիտի հոմոսեքսուալ լիենուս մասին: Շատ շուտվանից ենք իրար ճանաչում ու, թերևս՝ միջին այքյու ունեցող անձնավորություն ա …
    Ինքը հետս շատ ա ուզում շփվի … ընկերուհու հետ միասին կանչում են երեկույթների, զբոսանքների … կինոդիտումների … Իրար ճանաչում ենք մանուկ հասակից: Իմ հետ շատ կապված ա:

    Բայց ախր …

    Չե՛մ ուզում շփվեմ, չէ !!!

    Թող նեղանան: Թող վիրավորվեն: Թող գոռոզի տեղ դնեն:

    Ես ի՞նչ շփվեմ իրանց հետ …

    Ինչի՞ պիտի ես շփվելուց թաքցնեմ իմ հոմո լինելը: Ինչի՞ պիտի ինքը իրավունք ունենա իրա ընկերուհու հետ ման գա, կյանք անի, ինձ հրավիրի իրանց հետ շփվելու ու ես չհամարձակվեմ իրանց ասել, որ ես գեյ եմ:

    Հանուն ինչի՞:

    Ինքը միջին IQ -ով մարդ ա կարծես ու իմ հոմո լինելը չպիտի որևէ բան փոխի:

    Նենց չի, որ իմ IQ -ն եսիմ ինչ սանդղակների ա հասնում, բայց միմիայն միջին կամ միջինից մի քիչ բարձր IQ ունեցո՛ղը կարա հոմոֆոբ չլինի ու քեզ նորմալ ընդունի:

    Բայց …

    Ինքն ախր հայ ա, է …

    հայ հետերոսեքսուալ տղա ա …

    Ո՞նց կարա ինքը ինձ նույն աչքերով նայի էն վայրկյանին, երբ ես իրա հարցին, թե վերջը ընկերուհի գտա՝ կպատասխանեմ «գիտես ինչ … ես ընկերուհի չեմ ուզում գտնեմ, Լևոն ջան: Ես ընկե՛ր եմ ուզում գտնեմ»:

    Ինքը դա չի հասկանա …

    իրա կոմպը error կբերի մի հատ մեծ ու դաժե կարող ա թեթևակի տրավմա էլ տանի …

    Ես ո՞նց շփվեմ էդ մարդկանց հետ …

    ես հայերին չեմ ատում , չէ: Բացարձակապես:

    Բայց կա՞ արդյոք էս աշխարհում հետերոսեքսուալ հայ մի տղա, որին դու ազատ կասես, որ դու գեյ ես ու ինքը քո հետ կշարունակի շփվել նենց, ոնց որ իմ մյուս ազգի ընկերներն են:

    Կա՞ …

    ՉԿԱ !!!

    Ակումբի մասին չեմ խոսում իհարկե , որտև սա ուրիշ պարամետր ա ու ստեղի մարդիկ համեմատելու չեն սովորական մարդկանց հետ:

    Չէ, չկա: Հաստատ չկա:

    Դե եթե չկա՝ ուրեմն ինձ մի՛ հրավիրի ոչ մի տեղ՝ ոչ մի բան խմելու ու ժամանակ անցկացնելու: Գնա ապրի քո կյանքը քո ընկերուհու հետ: Քեզ երջանկություն:
    Մենք տարբեր տիեզերքներից ենք: Գնահատում եմ քո հարգանքն ու սերն իմ նկատմամբ , բայց դու պատրաստ չես լսել ճշմարտությունն իմ սեռականության մասին: Դու չունես դրա IQ-ն:

    Չեմ մեղադրում:
    Բայց արի՝ ինձ է՛լ մի մեղադրի՝ հեռվանալու ու չշփվելու համար:

    Ես չեմ ուզում քեզ ու քո ընկերուհուն հաճոյանալու համար՝ սուտի հետերո խաղալ ու զրկել ինձ սիրելու ու սիրո մասին իմ անձնական գույներով խոսալու արտոնությունից:

    Ես 20 տարեկան չեմ, էլ: 31 եմ: Ու հոգնել եմ: Շատ եմ հոգնել: Հոգնել եմ խաբելուց:
    Հոգնել եմ սուտ խոսալուց … հոգնել եմ ադապտացվելուց …

    Շրջապատս ասում ա՝ «հա, բայց քո անձնական կյանքը ինչի՞ պիտի դնես ու պատմես … շփվի, էլի: Իրանք հո չեն խորանում …»:

    Ես էլ ասում եմ՝

    - «Խորաաանու՜՜՜՜մմ են !!!!!!…… հարցնում են, հարցախեղդ են անում: Եթե նույնիսկ ոչ ուղիղ, բայց տակից ուզում են իմանան !!!! Ուզում են քրքրեն քո սեքսուալ կյանքը ու իմանան, թե դու խի ընկերուհի չունես: Ախր իրանք հայ են !!!! հաաաա՜՜՜յ !!! իրա հետ փողոցում քայլելուց՝ ինքը պիտի ինձ մի օր ասի՝ «վախ… տեսար ինչ սիրուն ծիտ էր…» , կամ՝ «էս ինչ սիրուն աղջիկներ կան էս քո քաղաքում … կամ չգիտեմ ՝ ինչ-որ մի տեղ. էական չի: Ու ես դրան պիտի ադապտացվեմ չէ՞ ????
    - ես դրան պիտի պատասխան տամ , քոմենթ անեմ … ասեմ՝ ճիշտ ես, Լևոն, գնա-գալիս եմ ծտեր են: Բայց ինչի՞ պիտի ես էդ դերը խաղամ ??? նա ո՞վ ա, որ ես իրա համար պիտի դեր խաղամ ու հետերո ձևանամ: Ո՞Վ ա ինքը !!! իմ պես մի հատ մահկանացու ա չէ՞ … որ մեռնելու ա գնա ու ոչ մեկ ոչ հիշելու ա ոչ էլ … Բա խի՞ պիտի ես չապրեմ լիովին ինձ տրված փոքրիկ բաժին իմ էս կյանքը … ինքը զմայլվի ծտերով , իսկ ես իրավունք չունենամ էդ վախտ ասելու «համամիտ եմ , շատ սիրուն աղջիկներ կան: Բայց մի էդքան էլ սիրուն տղեք կան: !!!! Ինչի՞ չպետք ա ես իրավունք ունենամ ասելու էդ նախադասությունը ???»:

    Որ իրա ականջը հանկարծ չվրդովվի ու error չբերի՞ …

    Որ իրան ադապտացվե՞մ …

    հոգնել եմ ադապտացվելուց !!!!

    Ադապտացվելուց՝ ինչ ա թե՝ չմտածեն՝ «գոմիկ, գյոթ, պիդռ» ա:

    Խեռռռի՛ս մտածեն !!! Իրանց մերն էլ ընդեղ:

    Ապրեք ձեր կյանքն ինձնից հեռու, խնդրում եմ: Մենք ի սկզբանե չպետք ա նույնիսկ հանդիպած էլ լինեինք:

    սիրի ու հարգի ինձ ինչքան ուզում ես, Լևոն ջան: Բայց հեռվից: Ոնց որ հեքիաթի մի հերոսի:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.06.2023), Freeman (03.11.2022), Jarre (26.07.2023), Աթեիստ (03.11.2022)

  18. #10
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչի՞ ես շուտ չեմ հասկացել լռության ուժն ու հզորությունը !!! ??

    Լռություն !!!

    30-ս խփելուց հետո՛ եմ նոր-նոր սկսել հասկանալ, որ լռությունը դա զենք ա: !!

    Լռությամբ կարաս շատ-շատ բաներ անես ավելի հեշտ, քան խոսելով ու որևէ այլ դեմոնստրատիվ ձևով:

    Լռությամբ կարաս պաշտպանվես:
    Լռությամբ կարաս վախացնես:
    Լռությամբ կարաս պատժես:
    Լռությամբ կարաս ամաչացնես:
    Լռությամբ կարաս կաշկանդես:
    Լռությամբ կարաս անհանգստացնես:
    Լռությամբ կարաս արհամարհես:
    Լռությամբ կարաս մարդ փոխես:
    Լռությամբ կարաս հարգացնես:
    Լռությամբ կարաս դաստիարակես:
    Լռությամբ կարաս սովորես:

    Ի՜նչ լավ բան ա լռությունն ընդհանրապես …
    Դա մի ուրի՛շ տեսակի հաճույք ա, որը սկսել եմ բացահայտել 30-ից հետո:

    Էհհ… ափսոս՝ 20-անականներումս չգիտեի լռության արժեքն ու գույները …

    Քանի՜ քանի կոնֆլիկտ ու տհաճ ապրումներ կարայի կանխեի եթե ուղղակի լռեի !!!

    Ընդամենը լռել էր պետք՝ իրա բազմաթիվ գույներով ու շերտերով:
    Վերջին խմբագրող՝ Adam: 07.12.2022, 17:28:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.06.2023), Jarre (26.07.2023), Աթեիստ (08.12.2022)

  20. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես՝ մարդը մի բա՛ն չի գիտակցում. !!! որ էս աշխարհը հիմնված ա երկակիության վրա:

    Մարդն անընդհատ ձգտում ա հավերժ խաղաղության երկրիս երեսին: Պայքարում ա դրա համար, կյանքն ա տալիս, ուզում ա, որ «մի օր» պատերազմներ ու կոնֆլիկտներ չլինեն: Վերանա նախանձն ու դրանից բխող ատելությունը …

    Մարդը ձգտում ա երկրի երեսին հաստատել աստվածաշնչյան հազարամյա ինչ-որ ուտոպիկ խաղաղություն: !!

    Բայց չէ՞ որ դա հնարավոր չի: Դա դեմ ա երկակիության սկզբունքին:

    Մենք բոլորս բանտարկված ենք մեր մարմիններում ու ապրում ենք էս երկակի աշխարհում, որտեղ առանց գիշերվա գալու՝ առավոտվա կայֆն ու գույները չես հասկանա ու գնահատի …

    առանց հիվանդությունների առկայության՝ առողջությունը չես արժևորի …

    առանց դժբախտ ու տառապող մարդկանց ականատես լինելու՝ չես գնահատի քո ներքին հարմոնիան ու գաղտնի կերպով չես վայելի երջանկությունդ:

    Առանց պատերազմում անմեղ ու ոչնչի համար զոհվող ջահելներ տեսնելու՝ մյուս ջահելները չեն գնահատի իրանց կյանքն ու առավելությունները …

    Կսկսեն հաբռգե՛լ !!!

    Մարդը, և ընդհանրապես՝ կենդանական բոլոր տեսակներն ահավոր «հաբռգող են»: Դրա համար՝ իրանց պետք ա ապրել երկակիության մեջ, որ չհաբռգեն հանկարծ:

    Իմանա՛ն, որ եթե էսօր կաֆեյում նստած մառոժնի՛ ես ուտում ու , իրիկունը Ավատարը նայելուց հետո, ընկերուհուդ (կամ ընկերոջդ) հետ լավ սեքս պիտի անես ու վաղն էլ իրար հետ պիտի գնաք հանգստանալու՝ էդ ընթացքում Ուկրաինայում 400 անմեղ երիտասարդ ա մեռնելու:

    Այսինքն դա պիտի լինի՛ !!! , որ էդ վայելողները չհաբռգեն ու լուռ գնահատե՛ն իրանց առավելությունները՝ մեռնողների նկատմամբ …

    Այսինքն՝ էդ մեռնողները հա՛ պիտի լինեն:

    Վերացնել պատերազմն ու կոնֆլիկտն էս աշխարհից՝ կնշանակի՝ վերացնել աշխարհի գույներից մեկը՝ Սևը !!!

    Բայց եթե սևը վերացրիր՝ սպիտակը չես գնահատի, չէ՞

    Սևն էլ ա գույն, որը պիտի գոյություն ունենա ու ունենա իր տեղը՝ գույների շարքում:

    Դա նույն բանն ա, որ մտնես խանութ ու ասես … չգիտեմ, ասենք օրինակի համար՝ գիտեք ինչ, էսօրվանից դուք քացախ չեք վաճառելու: !!!

    Բայց ինչի՞ … ?? հետո՞ ինչ անենք՝ քացախը դառը համ ունի … բայց չէ՞ որ ինքը պետք ա լինի, որ շատ ու շատ բաների համ ու հոտ տա:

    Իրան չես կարա վերացնես ու ձգտես ապրել առանց քացախի ինչ-որ մի աշխարհում:

    Քացախը միշտ պիտի գոյություն ունենա:

    Մարդը չի հասկանում, որ եթե, օրինակ՝ Պուտինն էսօր կա, ապրում ա, անում ա էն ինչ անում ա՝ ուրեմն դա պետք ա !!! Պուտինը պե՛տք ա տիեզերքին՝ երկակիության բալանսը պահելու համար:

    Եթե Պուտինը պետք չլիներ՝ Տիեզերքը իրան վաղուց արդեն տարել էր իրա մոտ:

    Պուտինը պետք ա լինի, որ Արևմուտքը հանկարծ շատ «չհաբռգի» !!!

    Ըստ այդմ էլ՝ Արևմու՛տքը պիտի լինի, որ Պուտի՛նը շատ չհաբռգի:

    Վերջ:

    Ու որ էդ զենքն երկուստեք իրար ճակատին ուղղված վիճակի մեջ, վախի տակ, մարդիկ ապրեն համեստորեն իրանց կյանքը, գնահատեն էն ինչ ունեն ու գաղտնի վայելեն իրանց երջանկությունը ու փորձեն ինչ-որ կերպով զարգանան: Միմիայն վախի ու ամեն ինչ կորցնելու վտանգի տակ: Մարդը միմիայն վախից ու տագնապի՛ց կարա զարգանա: Թե չէ՝ կսկսի հաբռգել:

    Սա՛ ա երկիր մոլորակի կյանքն ու ըստ իս՝ միշտ էլ սա՛ ա լինելու:

    Ու՞ր են գնում էդ մեռնող ջահել հոգիները … ինչի՞ են հենց իրե՛նք քավության նոխազ դառնում, որ մենք չհաբռգենք՝ դա չգիտեմ…

    Միայն կարամ եզրակացնեմ, որ իրենք էլի՛ են գալու էս աշխարհ, որտեղ Տիեզերքն իրանց կոմպենսացնելու ա իրանց նախորդ կյանքի վաղաժամ մահի համար: Մահ, որը պետք էր, որ մյուս մահկանացուները շատ չհաբռգեն հանկարծ կողքից:

    Իրանք գալու են ու ավելի երկար, հեշտ ու երջանիկ կյանք են ունենալու: Մինչդեռ էսօրվա քիչ թե երջանիկներս դառնալու ենք մե՛ր հաջորդ կյանքի քավության նոխազները՝ էդ պարամետրում ապրող մարդկանց սովորեցնելու համար՝ չհաբռգել: !!!

    Պիտի տառապե՛ս, որ տառապանքիցդ հետո մի լավ լուր լսելուց, կամ մի համով ուտելիք ուտելուց, կամ մի սիրուն տղա պաչելուց՝ վայրկյանական երջանկություն զգաս, գնահատես ու … էլի գնաս հետ՝ տառապելու: Որ հաջորդ օրը նորից գաս ու, երջանկության համերը զգալով, գնահատես դրանք, ու հենց ուրվորայա պիտի սկսես հաբռգել՝ նորից գնաս տառապանքիդ դոզան ստանալու:

    Ես, օրինակ, իմ փոքրիկ, թեթև մասշտաբի, էպիզոդիկ երջանկության պահերից զատ, համոզված եմ, որ ես իմ էս ներկա մարմնավորման ցիկլի ընթացքում (որպես Ադամ) քավության նոխազ եմ՝ ուրիշ ավելի երջանիկ ու հեշտ կյանք ունեցող հոգիներին օրինակ ծառայելու, որ չհաբռգեն:

    Ես չգիտեմ, թե ես ով եմ եղել իմ նախորդ կյանքում, բայց հավանականությունը շատ մեծ ա, որ բավականաչափ հաբռգել եմ իմ նախորդ կյանքում: Ունեցել եմ հեշտ ու խաղաղ, կոնվենցիոնալ կյանք, կարող ա նաև գերմանական SS -ի անդամ եմ եղել, ով իմանա …

    կարող ա նաև՝ Հիտլերն եմ եղել, կամ իր օգնականներից մեկը (ո՞վ իմանա…) … կամ, չգիտեմ … հղպացած մի որևէ մեկը, որը հեշտ կյանքով ա ապրել ու որի հոգին, երկակիության բալանսը պահելու համար, 1991 թվի հունվարի 24-ին վերածնվել ա, որպես Ադամ:

    Ու որի ճակատին Տիեզերքը գրել ա.

    Դու քո կյանքի էս մի ցիկլում ծնվելու ես, որպես Ադամ: Ծնվելու ես կոնֆլիկտային մի երկրում, ծնվելու ես հոմոսեքսուալ, դառնալու ես էմիգրանտ ու տառապելու ես մինչև 30 տարեկանդ ՝ քո սեքսուալ օրիենտացիայի ձեռը: Տե՛նց ա պետք: Որտև դու քո նախորդ կյանքում մի տեսակ չերեզչուռ շա՛տ հաբռգեցիր…

    Հիմա գնա ու ապրի քավության նոխազի քո կյանքը …

    Գնա ու քո տառապանքներով ու անցած ճանապարհով, քո հոմոսեքսուալությամբ ու դրանից բխող բոլոր սոցիալ-հոգեբանական հետևանքներով ցույց տուր բոլոր հետերոսեքսուալներին , թե իրենք ինչ արտոնություն ունեն՝ հետերոսեքսուալ ծնված լինելու մեջ: Թող շատ չհաբռգեն: Գնա ու քո տառապանքով ու կյանքով իրանց նենց արա, որ իրանք գնահատեն իրանց հեշտ կյանքը ու երբեք « take for granted » չանեն իրանց հետերոսեքսուալությունն ու հեշտ կյանքը:

    Քո կյանքն իրանց պետք ա: !!

    Քո տառապանքն իրանց համար չհաբռգելու դաս պիտի լինի: !!!

    Մի խոսքով …
    Ձգտել խաղաղության էս աշխարհում՝ անիմաստ ա:

    Պետք ա ձգտես խաղաղության, բայց դրա գինն ինչ-որ մեկը պիտի վճարի, որ դու վայելես … մինչև որ քո՛ վճարելու հերթը գա ՝ էս կամ հաջորդ կյանքում:

    Մասոնները կասեին՝ «մարդու բանտարկյալ հոգու միակ նպատակը պիտի լինի մի օր էս երկակիությանը հաղթել, լքել այն ու անցնել «երրորդ էլեմենտին»:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.06.2023), Freeman (07.12.2022), Աթեիստ (08.12.2022)

  22. #12
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2003 թիվ, ամառ, Երևան:

    12 տարեկան եմ:

    Տերմինատոր 3-ն ա եկել Մոսկվա Կինոթատրոն:

    - Մամ, փող տու՝ գնանք Տերմինատորը նայենք Էդգարի հետ: Էս մեկը թույն ա. չար ռոբոտը աղջիկ ա: Շվարցն էլ նորից նկարվել ա՝ չնայած գուբերնատորությանը:

    Dial-up ինտերնետ …

    Netsys …

    GTchat , Vladimir Palant ,

    SuperUser, Administrator , Master ստատուսներ:

    Ky@nQ_AxCh!k , muk!k_DinuL!K ,

    WB (welcome back)

    - Barev axpers, SU ktas ? Kam admin , kam master ?
    - Che chem ta. Uzoxner@ shat en.
    - SU-n inch aravelutyunner uni ?
    - Karum es menak chat-ic durs shprtes.
    - Isk admin@ ?
    - Admin@ kara argelapaki, anun poxi u SU ta.
    - Isk Master@ ?
    - Master@ kara admin u Su ta, argelapaki, chatic durs shprti, nkarner qci chati xosakcutyunneri mej, erb uzi mtni chatum exac inchqan xosakcutyun exela karda.

    www.karen.am
    www.suren.am
    www.skizb.am
    www.stuart.am
    www.freenet.am
    www.port.am

    Port.am -ի անեկդոտների բաժինը …

    Macromedia Flash խաղեր:

    Happy Tree Friends դաժան flash մուլտիկների հավաքածու: (լյա լյա լյա լյա լյա լյա)

    Շահող Լոտո … Ջյա՛նիկս, Թի՛վըըը՜՜՜՜ !!!
    Ու՛՛տեեե՛՛ !!!!
    Գանձարան հեռուստաշոու !!!!

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.06.2023), Cassiopeia (27.06.2023), Freeman (24.06.2023), Jarre (26.06.2023), StrangeLittleGirl (24.06.2023), Աթեիստ (27.06.2023)

  24. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը մտածում եմ՝ երկրիս երեսին մարդ արարածի հայտնվելու ու ստեղծվելու օրվանից սկսած քանի՞ հոգիներ են եկել ու լքել էս աշխարհը … երևի 100 կամ 200 միլիարդ, չէ՞ …

    Ո՞րտեղից են գալիս էդ հոգիները …

    Ինչ-որ մի հատ երկնային բազա կա (skynet-ի պես), որ էդ հոգիներին վրա-վրա անընդհատ ստեղծում ու ուղարկում ա ստեղ (էն Hitman-ի կամ տերմինատորների պես) ու էդ եթերային մեքենան կանգ առնել չունի: Հենց մեկը երեխա ա ունենում՝ բազայի դուռը բացվում ա, ու հոգին գալիս մտնում ա էդ երեխու մեջ:

    Բա լավ, էդ հոգիների բազան անվերջ ա՞: Ինքը անվերջ ռեզերվ ունի՞ հոգիների, որ հա՛ ուղարկում ա …

    Իսկ վերամարմնավորումը՞ …

    Ինչ գիտենք, կարող ա՝ մինչև էսօր էս աշխարհ եկած 200 միլիարդ հոգիներից մոտ 24 կամ, կամայական՝ 213 անգամներ հենց մե՛ր հոգին ա եկել ու ծնվել-ապրել տարբեր դարաշրջաններում …

    Ինձ թվում ա՝ գժվում եմ (ավելի շատ, քան առաջ էի գիժ) էս թեմայի շուրջ մտածելուց: Թարգել ա պետք:

    հա, նաև՝ լիքը մարդիկ, (էդ թվում նաև ես) ներքին բավարարվածություն են ստանում վերամարմնավորման մասին մտածելուց ու հույս ունեն՝ նորից գալու էստեղ, քանի որ իրենց ուղեղը հատուկ format եղած ա ի սկզբանե՝ ունենալու ‘’жажда жизни’’.

    Բայց էդ ‘’жажда жизни’’-ն արդյո՞ք խաբկանք չի՝ skynet -ի կողմից ստեղծված, որպեսզի մարդիկ ինքնասպան չլինեն, ու ուզեն շարունակել ապրել՝ չնայած էս աշխարհի երկակիությանը: Միգուցե ինքնասպան լինողնե՞րն են հենց ճիշտը …

    Իսկ ո՞վ ա ասում, որ վերամարմնավորվելն ու ետ գալը ստեղ՝ դա լավ բան ա: Դա կարող ա՝ լավ ա հնչում մեր ֆորմատ եղած ուղեղների համար, բայց շատ հնարավոր ա, որ լավը հենց վերջացնելն ա վերամարմնավորումների ցիկլը ու էլ ետ չգալ: Այսինքն՝ կարմայի ճիրաններից ազատվել վերջապես ու անցնել երրորդ dimension-ին:

    Առաջ շատ էի ուզում նորից գալ էս աշխարհ վերամարմնավորված տեսքով ու ինձ հույս էր դա տալիս, իբր՝ մեկ ա նորից եմ գալու, էս կյանքը վերջ չունի, մեկ ա վերամարմնավորվելու եմ և այլ ինձ հուսադրող, անկապ բուլշիթեր …

    Բայց կամաց-կամաց սկսում եմ ավելի շատ տենչել էստեղ էլ ետ չգալու ցանկությանը՝ ինչ առավելություններով հաջորդ կյանքեր էլ ուզում ա սկայնետը պատրաստած լինի:

    Ինձ արդեն թվում ա՝ որ ետ գալը ստեղ՝ դա նշան ա հոգու լճացման: Ուրեմն ինչ-որ ձևով սխալ ես ապրել, որ էլի ետ ա ուղարկում:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.07.2023), Բարեկամ (06.07.2023)

  26. #14
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յախք !

    Յութուբում աչքովս մի վիդեո ընկավ. ինչ-որ Դոն Պիպո մականունով նախկին թաղի խառոշի՝ էսօր միլիարդատեր դառած, խոսում ա իր բացած կուսակցության մասին, որի անունն է … ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!! ….

    «Հայ խաչակիրների ազատագրական պայքար» !!!!!

    Մառոժնի էի ուտում, քիչ էր մնում՝ ծիծաղից վաֆլին մնար կոկորդումս:

    LoooooooooooooooooL

    Ռուսաստանի КГБ-ի ինչ-որ մի հատ հերթական անգրագետ մի кассир, զակոննի գող, էն Տիգրան Կարապետիչի պես երևի նախկին ջեբկիր ու շեմուշկա թռցնող՝ էսօր դառած ինչ-որ կասկածելի միլիարդատեր, ով հպարտանում ա աշխարհի տարբեր ծայրերում խաչքարեր ինոգուրացիա անելով ու, ինչպես ինքն ա ատամների արանքից նետում՝ «հայապահպանման» վերնագույն ջատագով՝ լծված ազգի զտարյունությունը պահպանելու գործին:

    Էջմիածնցի մի հատ անգրագետ, խուլիգան մի հատ էշ, ում ձեռը գյուռռեքով փողեր ա ընգել՝ չգիտի ինչ անի: Կամ էլ՝ КГБ-ի փողերն ա, սրան էլ նշանակել են, որպես իրանց ներքին «տասովշիկ»:

    Չէ, ախպեր … էս ազգը մինչև «թաղի գող», «պանյատ», «սխոդկա», «քրեական հեղինակություն», «օրենքով խառոշի-խույնյոշի» և այլ նմանատիպ երևույթներ իրա լեքսիկոնից առհավետ չհանի ու չմաքրի՝ ազգ չի դառնա:

    Գող հարգող ժողովուրդը արժանի չի լավ ապրելու:

    Դա ես եմ ասում:

    Սովետական Միությունից մնացած ճղճիմ, բերթական արիշվերիշները մինչև հիմա էս ժողովրդի մասն են, հո զոռով չի …

    Ու հլը հերիք չի՝ մի հատ էլ՝ դրա վիդեոյի տակ 300-ից ավել պառվա բոզ իր գովքն ա անում. - «Վայ ուտենք պլորներտ, Ասատրյան ջան, մեծն զտարյուն հայրենասեր … մեծ մարդ»:

    Ո՞նց կարա էս ազգը ազգ դառնա ???

    Գող են հարգում, ախպեր:

    Գողին հարգու՛մ են !!! , սիրում են … պատվում են …

    Ասում են ՝ «լավ ա արե. կարցե՝ արել ա»:

    Դե եթե «կարցե՝ արել ա»՝ ուրեմն դու դատապարտված ես քաքի մեջ ապրելու՝ թոռներիդ հետ միասին, այ անասուն:

    Դու ժողովուրդ կոչվելու իրավունք չունես, ուր մնաց՝ հասարակություն:

    Դու պիտի տենց ստրկի պես մնաս սաղ կյանք ու պաշտես ու լպստես Սվո Ռաֆի, Յապոնչիկի ու Դեդ Հասանի թառամած ճուճուլները:

    Դու դրան ես արժանի, էլ մի բողոքի, ուրեմն:

    Դեբիլը դրել հայապահպանությունից ա խոսում, բայց էրկու բառ հայերեն իրար չի կարում կապի: Հիմարի ծնունդ, ազգի պահպանման առաջին գործոնը լեզուն ա: Դու հլը սովորի քո լեզվով նորմալ խոսալ, հետո նոր գլխիցդ մեծ խաչակրաց արշավանքներ կազմակերպի:

    Ինչ-որ Իտալիայում հարգանք ունի, բան ունի … Սիցիլիայում …

    Կստածի, ես չսիրեցի էդ իտալացիքին ու սիցիլցիքին:

    Կապ չունի՝ Կնքահայրը, Բրանդո … Պաչինո … և այլն: Հա՛, հասկացանք, դա գործ էր՝ գեղարվեստորեն ներկայացված … , բայց ես էդ կինոյի մեսիջը չեմ սիրում: Ես չեմ սիրում դրանց մաֆիոզական մշակույթը: Կնքահայրը ինչքան էլ գրվել ա, որ ներկայացնի մաֆիայի ընտանիքների դժբախտ վերջաբանը ու սովորեցնի (իբր թե), որ էդ կյանքով ապրելը վատ ա (լինելով cautionary tale) ՝ ինքը լրիվ հակառակ էֆեկտն ա ունեցել մարդկության վրա:

    Կինոդիտողի մոտ Դոն Կոռլեոնեն ու իր ու իր ընտանիքի արյունոտ արիշվերիշները ժողովուրդների մոտ որպես « cool » են ասոցացվել՝ կինոյի ու գրքի մեծ հաջողության հետևանքով: Մինչդեռ հակառակը պիտի լիներ:

    Պիտի ցույց տրվեր, որ էդ իտալա-սիցիլական «գող-հարգելն» էլ աշխարհին մի 200 տարով հետ ա քցում զարգացումից ու նպաստում ա հասարակության լճացմանը:

    Նայում եմ՝ էդ ապուշի վիդեոներից մեկում Պալեռմոյի քաղաքապետի հովանու ներքո ինչ-որ հիմնադրամեր ա բացում, խաչքար-մաչքարեր ա ինոգուրացիա անում …

    հազիվ էլ էդքան էլի …
    Սիցիլական քաղաքապետից ուրիշ բան կարելի է՞ր սպասել …

    Կամ՝ գնում ա Ֆրանկո Ներո-ի հետ նկարվում ա, վերջինս էլ բա՝ Պիպոն կարգին տղա ա, իրա մասին գիրք եմ գրելու … վաայ ճղճիմ կենդանի … դու էլ քեզ մտավորական ես հա՞ համարում…

    Չեմ սիրում ես դրանց պալեռմոյական մաֆիոզ Դոն Բենեդիտտոներին և այլ՝ սև մատնիքներով լեգալ մարդասպաններին: Իմ համար իրանք cool չեն:

    Ալ Պաչինոն կուռք ա, բայց հենց մենակ էդ դերի համար իսկ արդեն ներվայնանում եմ իրա մասին մտածելուց: Առաջ դա չէի հասկանում:
    Վերջին խմբագրող՝ Adam: 18.07.2023, 15:11:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.07.2023)

  28. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս աշխարհում ընդամենը կարաս լինես երեք կենդանի. գայլ, գառ կամ էլ՝ աղվես:

    Եթե մեջդ մի քիչ բարոյականություն ու խիղճ ունես ու մի քիչ էլ էգո ու թեթևակի ինտելեկտ՝ ճարահատյալ բռնում ես տխուր ու reluctant աղվես լինելու ճանապարհը, որը որ չարյաց փոքրագույնն ա: Չնայած՝ մի քաք էլ աղվեսն ա: Բայց դե՝ ճա՛ր չունես, ուղղակի:

    Մի խոսքով՝ տռայնոյ քաքի մեջ ես. դրանցից գոնե մեկն ու մեկը պիտի լինես՝ մինչև տեսնես՝ ինչ ա գլխիդ գալիքը, ու երբ ես ռադդ քաշելու ստեղից:

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.07.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •