User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Անիմաստ մտքեր

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,881
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անիմաստ մտքեր

    Հետաքրքիր ա, որ Արևմուտքում միլիարդատերերն են որոշում, թե ով պիտի նախագահ լինի, ինչ մեծ իրադարձություն պիտի կատարվի, կամ փոխվի ու որ նախագահները խոսալու ժամանակ զգում ես, որ դողում են ու վերևից ինչ-որ մեկը թելերը խաղացնում ա ու մի րոպեում եթե ուզենան՝ իրանց կվերացնեն: Իսկ Արևելքում լրիվ հակառակն ա:

    Միլիարդատերերն են դողում նախագահներից: Նու, Պուտինից, ասենք: Որ կարա սաղի մոտ միլիարդատիրոջը մատով ասի արի ստեղ հլը ու ստորագրի սա արագ ու գրիչս էլ հետ տուր: Նա էլ մկան նման վախենալով գա ու անի: Առը հա՝ ասենք Բայդենը կամ Տրամպը կամ Մակրոնը կարան իրանց տենց բան թույլ տան Բեյզոսի , Բեռնար Առնոյի կամ ասենք Ուորեն Բաֆետի նկատմամբ: Հիմա որն ա ճիշտը …

    Օբամայի ինտերվյուներից մեկն եմ նայում. խոսք ա գնում զոնա 51-ի մասին ու զգում ես, որ լիքը բան կա որ չպետք ա ասի: Ու հաղորդավարի էն հարցին, թե «բայց հաստատ ոչ մի կապ չեք հաստատել չէ՞ որևէ միջտիեզերական էակների հետ» սա ասում ա «Չէ: Համենայնդեպս՝ կասեմ չէ, քանի որ մեզ ասում են ՝ տենց ասեք ! »: Ու կատակի ա տալիս: Քեզ ասում են տենց ասե՞ք … ո՞վ ա ասում: Այսինքն՝ տենց մարդիկ կան քո վերևում, որ քեզ կարան ինչ-որ բան թելադրե՞ն …

    Ահա՝ Արևմուտքի ու Արևելքի տարբերությունը: Ճիշտ ու սխալ չկա: Սա զուտ կոնստատացիա ա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.08.2021)

  3. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,881
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ընկերոջդ հետ քայլում ես ու միանում մյուս ընկերներիդ՝ երեկո անցկացնելու ու որ երկուսիցդ ոչ մեկդ էլ ստերեոտիպային հոմո չեք ու հանկարծ՝ բոլորին հայտարարում եք, որ միասին եք ու առանց իրար չեք կարա: Դրանից մեծ բավարարվածության զգացողություն երևի թե էս աշխարհում չլինի: Ու որ մյուս ընկերներդ էլ ձեզ ընդունում են մնացած բոլոր հետերոսեքսուալ զույգերի պես: Դրանից մեծ երջանկություն չկա: Զուտ էն փաստը, որ մեքենայում գլուխդ հոգնած կդնես ընկերոջդ ուսին ու կքնես ու շրջապատդ դա կընդունի:

    Հասարակությունը էվոլյուցիա ա ապրում: Նայած տեղ: Բայց ապրում ա:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.08.2021), Freeman (02.08.2021), ivy (02.08.2021), Աթեիստ (02.08.2021), Նաիրուհի (03.08.2021), Ուլուանա (03.08.2021)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,881
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկն էն օրը նախանձը որպես երևույթ շատ հասարակ մեկնաբանեց ու նենց տպավորվել ա մեջս: Շատ պարզ ու էնքան ճիշտ ասեց ու … տենց էլ կա, ըստ իս:

    Ասեց՝ նախանձն էն ա, որ դու չես ուզում ուրիշի խոչընդոտներով , պատնեշներով ու դժվարություններով անցնես, բայց ուզում ես վայելես իրա ռեզուլտատը:

    Տենց չի լինում:

    Հասարակ ու տեղին:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.08.2021), CactuSoul (12.08.2021), Tiger29 (03.08.2021), Աթեիստ (03.08.2021)

  7. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,881
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մասոնությանը կարոտել եմ: Չպետք ա կռվեի ու ՛՛դուռը շրխկացնելով վրաները՛՛ հեռանայի լոժայից:

    Էդ մարդիկ ինձ ոչինչ պարտավոր չէին: Ես էի ուղղակի որ 50% էզոտերիզմի , 50% կարիերայի համար էի մտել: Որ իբր թե՝ կարող ա ինձ դերասանական կարիերայումս օգնեին. չէ որ՝ սաղ կինո-ինդուստրիան իրանց ձեռն ա:
    Շան քաք ա: Ոչ մի ինդուստրիա էլ իրանց ձեռքում չի: Ուղղակի ջահել խիյար էշ էի, որ կարծում էի, թե մասոն լինելը կարիերային ինչ-որ բան ա տալիս: Հա, տալիս ա: Եթե բիզնեսմեն ես՝ եղբայր բիզնեսմեններիդ հետ networking անելով կարաս ավելի հարստանաս: Կամ եթե քաղաքական գործիչ ես ուզում դառնաս ու մեծ ամբիցիաներ ունես քաղաքական դաշտում: Բայց եթե արտիստական ոլորտում ես՝ քեզ ոչ մեկ շան տեղ չի դնի: Դու իրանց համար աղքատ եղբայր ես: Քեզ կպաչեն, րիտուալի ժամանակ եղբայր պրիզնատ կգան ու ցերեմոնիայից հետո կգնան 5 աստղանի ռեստորանում հաց ուտելու, իսկ դու կգնաս մակդոնալց՝ սրտի թեթև թրթիռով, որ կարող ա քարտդ մերժի վճարը: Հաջորդ օրն իրանք կգնան գոլֆ խաղալու, իսկ դու կգնաս քաղաքային բասեյն: Ինչ մասոն ինչ բան: Աղքատ մասոն չի լինում: Եթե արտիստ ես, ուրեմն դու քո ուժերով պիտի ոռահան լինես՝ մի բանի հասնես. այ էդ ժամանակ մասոնները վազելով կգան սապոնվելու ու քեզ բարձր աստիճաններ առաջարկելու: Որտև ինչ-որ բան ես ներկայացնում քեզնից:
    Իսկ ես ով էի …
    ոչ մեկ:

    Ուղղակի կարոտել եմ ՝ էն մյուս 50 տոկոսի համար: 4 տարի շատ հոյակապ հոգևոր կյանքով եմ ապրել: Շրջան, որն ինձ ստիպեց կարդալ: Բան, որի հետ բացարձակ սեր չունեի: Կարդալ, ճանաչել, իմանալ բաներ պատմության ու մշակույթների մասին , որոնք առանց ընդեղ մտնելու չէի էլ իմանա:

    Կապ չունի, որ ամեն մեկը միլիոնատեր բիզնեսմեն էր …
    ես Հայաստանում եմ մեծացել ու իմ պատկերացմամբ միլիոնատեր բիզնեսմենը պիտի անպայման տգետ անտաշ մի հատ անկիրթ անասունի մեկը լիներ:
    Չէի սպասում, որ միլիոնատեր 60-ամյա բիզնեսմենները կարան էդ կարգի փիլիսոփաներ լինեն, որոնց ուղղակի ժամերով կարաս լսես՝ էկզիստենցիալ ու սոցիետալ թեմաների վերաբերյալ: Իրենց մտորումները կյանքի ու մահվան վերաբերյալ: Ամեն մեկի 20 րոպեանոց ելույթի ժամանակ ոնց որ Ինգմար Բերգմանի կամ Ռոյ Անդերսոնի ֆիլմ նայեիր: Այ տենց ազդեցություն ունեին վրաս:

    Շատ շնորհակալ եմ տիեզերքից ինձ էդ 4 տարվա հսկայական հոգևոր ապրուստը տալու համար:

    Չպիտի կռվեի հետները… կամ էլ պիտի սպասեի ՝ վարպետի աստիճանս ստանայի՝ նոր դուրս գայի: Մի քանի ամիս բան էր մնացել: Գոնե՝ վարպետի աստիճանով ամեն պահի կարաս հետ գնաս եթե ուզես: Չսպասեցի:

    Չնայած որ հիմա հնարավոր էլ լիներ՝ զուտ ուղղակի ժամանակի պահով չէի հասցնի ամեն երկուշաբթի երեկոյան 4 ժամով րիտուալի գնալ:

    Բայց, համենայնդեպս, էդ րիտուալներին մասնակցելն իմ համար մինչև կյանքիս վերջ կմնա որպես ինձ հոգու հսկայական մի հարստություն տված շրջան, որն ինձ հաստատ ամեն առումներով օգնեց թե՛ ավելի վստահություն գտնել մեջս ու թե՛ կյանքին, մահվանն ու մի շարք ուրիշ հարցերին ավելի ուրիշ աչքերով ու ավելի բազմազան գույներով նայել:

    Մասոնությունն ինձ գույներ ու գործիքներ տվեց, ու կամ էլ՝ դրանք արթնացրեց մեջս ու դա իրանց ամենամեծ օգնությունն էր, որ կարող էր լինել:
    Վերջին խմբագրող՝ Adam: 05.08.2021, 17:53:

  8. #5
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,881
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ, որ ասում են՝ մարդը գազան ա, էս ա , էն ա … մարդը մարդուն չի սիրում … ամենաանխիղճ ու գազան կենդանին ա մարդը … ավելի լավ ա՝ շան հետ ընկերություն անես և այլն և այլն …
    բայց, ասենք, ինչի՞ է …
    Իսկ ո՞վ ա ասում որ մարդն անպայման պիտի մարդուն սիրի բոլոր սիտուացիաներում …

    ստեղ, ըստ իս, բնության մեջ ստեղծված կենդանական տեսակի խնդիր ա:

    Նույն տեսակն իր նույն տեսակին չի սիրում միշտ կամ ավելի քիչ ա սիրում քան մյուս տեսակներին:

    Օրինակ՝ շները հաստատ իրար մեջ իրանք իրանց ավելի քիչ են սիրում քան մարդուն կամ ասեք ուրիշ տեսակի կենդանու:

    Նույնն էլ մարդն ա:
    Մարդը մարդուն ավելի քիչ ա սիրում քան շներին ու կատուներին, ասենք:

    Տեսակը տեսակին չի սիրում: Տեսակը միշտ ավելի շատ նախընտրում ա օտար տեսակների:
    Այսինքն՝ բնության բոլոր կենդանիները (մարդուց բռնած) ինչ-որ տեղ օտարամոլ են, կասեի …

    եսիմ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (16.09.2021), Varzor (16.08.2021)

  10. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,881
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ տարի էս վախտ էր …
    Վիստ ջան …
    Իմ լավ ընկեր …
    Մտածում եմ քո մասին շատ հաճախ …

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.09.2021), ivy (07.09.2021), Sambitbaba (07.09.2021), Աթեիստ (07.09.2021), Ուլուանա (08.09.2021)

  12. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,881
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կրակոցով տես հլը քանի նապաստակ խփեցին.

    Հողերը հետ տվեցին
    5000 մարդ զոհեցին
    170 միլիոն դոլլարի օգնությունը կերան
    Դավաճան դուրս չեկան
    Մնաց իշխանության ու ժողովրդի սերը վայելում ա,
    Նրանք էլ հանգիստ մարսեցին ու վայելում են ամեն ինչ մինչև խոր ծերություն:

    Պուծին, քո mastermind-ը ժխտելը չի լինի:
    Ամեն ինչ ներդաշնակ ա քո տարածաշրջանում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •