Արէա-ի խոսքերից
Ընդհանուր առմամբ համաձայն եմ, բացի մի բանից, որ էս երևույթը վերագրվում ա հայ ազգին։
Բոլորովին կապ չունի ինչ ազգ են. որոշակի նախադրյալների համակցության դեպքում ժողովուրդը կամ ընդունում ա իր մեղքը պարտության հարցում, կամ մեղքը բարդելով ինչ-որ մեկի, կամ ինչ-որ խավի վրա, շարունակում ա նույն վարքը, ի հավելումն դրա, նաև նախկինում ճնշված արատներ ա կապանքներից ազատում՝ պարտությունը վերագրելով նաև դրանց նախկինում ճնշված լինելուն, արդյունքում գնում ա նոր աղետի, մինչ այդ նաև բռնաճնշումներ իրականացնելով երկրի ներսում, կարծեցյալ մեղավոր խավի նկատմամբ։
Լավագույն օրինակն իհարկե Վայմարյան հանրապետությունն ա, երբ առաջին համաշխարհայինում Գերմանիայի պարտությունը երկրում բերեց երկար տարիների փաստացի անիշխանության, ու արդյունքում նացիստական ռեժիմի ի հայտ գալուն, որը նոր աղետ դարձավ Գերմանիայի բնակչության համար։
Այ երկրորդ համաշխարհայինից հետո, Գերմանիան ունենալով էս ցավալի փորձը, գնաց արդեն լրիվ ուրիշ ճանապարհով՝ գլխավոր նպատակ դնելով ոչ թե ռևանշը, և արևելյան Գերմանիայի դեօկուպացիան, ինչը մեծ հաշվով Գերմանիայի վերջնական կործանումը կլիներ, այլ հզորացնելով Գերմանիայի մնացած մասը, ինչի արդյունքում տարիներ հետո ոչ միայն վերականգնեց տարածքային ամբողջականությունը, այլ դարձավ աշխարհի հզորագույն երկրներից մեկը։
Հայաստանում, ճիշտ ա փոքր մասշտաբով, բայց նմանատիպ պրոցես ա գնում, ինչ Վայմարյան հանրապետությունում առաջին համաշխարհայինից հետո։ Մեր մոտ էլ են հայտնվել ուժեր, ովքեր ծրագրում են բռնաճնշումներ իրականացնել իրենց կարծիքով մեղավոր խավի նկատմամբ՝ վախեցնելով ձայնի իրավունքից զրկելուց, մինչև թունելներ փորել ուղարկելն ու ֆիզիկական ոչնչացումը։ Սա դեռ շատ վտանգավոր չի, բայց չկանխելու դեպքում գուցե դառնա։
Ես չափազանց կարևոր եմ համարում, որ սկսվի խոսակցություն էս ամենի վերաբերյալ։
Սա ա միակ լուծումը՝ խոսելով հասկանալ իրար, արհեստական բաժանումներ չստեղծել երկրի ներսում, միավորվել արտաքին սպառնալիքի դեմ ազգային ծրագիր ստեղծելով, և հզորացնելով երկիրը ներսից էնքան, որ արտաքին ցանկացած ուժ, լինի Ադրբեջանը, Թուրքիան, թե Ռուսաստանը, ոչ միայն չցանկանա, այլ ամենամեծ ցանկության դեպքում անգամ վախենա Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելուց, ինչպես հիմա վախենում են Գերմանիայից։
Դեռ չկա էս խոսակցությունը Հայաստանում։
Ես, իմ կողմից, ինձ հասանելի բոլոր միջոցներով փորձելու եմ բացել էս թեման, բայց իմ միջոցները առանձնապես շատ չեն՝ ակումբ + ընկերական, բարեկամական շրջապատ։
Սա երկրի մտավորականությունը պիտի սկսի անել։
Ցավոք մենք մինչպատերազմական շրջանում անխնա ոչնչացրել, արժեզրկել ենք մեր մտավորականությանը, նրա ձայնը, ասելիքը անտեսել ու ծաղրի ենք ենթարկել, դրա համար հիմա խոսք ասող, միտք ասող մարդ չկա։
Պետք ա դուրս գալ էս շրջանից ինչ-որ կերպ։
Էջանիշներ