Հարգելի՛ ակումբացներ,

Հասկանում եմ, որ շատերս ֆուտբոլի ժամանակ և տրամադրություն չունենք, բայց ակումբի ավանդույթները պահելն ու շարուանակելն ըստ իս լավ բան է։

Եվ այսպես, 1 տարի ուշացումով 2 օր առաջ՝ հունիսի 11-ին մեկնարկեց Եվրոայի 2020թ․ ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը։
Թիմերի, խմբերի, խաղացանկի և մնացյալի վերաբերյալ չեմ ծավալվի՝ ամբողջ ինֆորմացան հասանելի է UEFA պաշտոնական կայքում

Չնայած արդեն խաղային երրորդ օրը մեկնարկել է, սակայն առաջարկում եմ սկսել մեր ավանդական կանխատեսումների մրցույթը։

Բոլորս այս թեմայում գրում ենք մեր տպավորությունները, կարծիքները և մտորումները

Զուգահեռ անց է կացվում ավանդական կանխատեսումների խաղը։
Խաղի հիմնական սկզբունքները հետևյալն են․

Յուրաքանչյուրն իրավունք ունի հայտնելու իր կանխատեսումը խաղի վերաբերյալ և ստանալ միավորներ՝
1․ Հաղթող թիմի անունը - 10 միավոր
2․ Լրացուցիչ ժամանակի կանխագուշակում - 3 միավոր
3․ Հետխաղյա 11 մետրանոցների կանխագուշակում - 5 միավոր
4․ Գոլերի քանակը (գումարային)
4․1 հիմնական ժամանակում - 7 միավոր
4․2 լրացուցիչ ժամանակում - 8 միավոր
4․3 ընդհանուր խաղային ժամանակում (առանց 11 մետրանոցների) - 10 միավոր
5. Կոնկրետ հաշիվը - 25 միավոր
6․ Գոլ խփողների անունները - յուրաքանչյուրի համար 15 միավոր
7․ Դեղին քարտ - 3 միավոր
8․ Կարմիր քարտ - 10 միավոր
10․ Քարտ ստացողի անունը - 15 միավոր
11․ Մրցավարական կոպիտ սխալները գհուշակելու համար` 5 միավոր
12․ Որևէ արտառոց միջադեպի կանխատեսում (օրինակ՝ խաղացողներից մեկը կկծի մյուսին, կամ մրցավարին կխփեն, խաղադաշտ շուն կմտնի և այլն) - 15 միավոր
13․ Խաղի սկզբում խաղադաշտում գտնվող խաղացողների քանակը "գուշակելու" համար` "Ապրես խնձոր" գովասանագիր:

Կանխատեսումներն ընդունվում են մինչև խաղը սկսվելը։ Խաղային օրվա ավարտից հետո արդյունքներն ամփոփում եմ, իսկ առաջնության վերջում մասնակիցները որոշում են ինչ նվեր անել հաղթողին։ Ավանդական տարբերակը գարեջուր հյուրասիրելն է։

Հ․Գ․
Խնդրում եմ որևէ զուգահեռներ չտանել խաղադրույքների հետ