Մուրճն ու մանգաղն անցան, կարմիր աստղն էլ գագաթին՝ ազատում են բո-լո-րին
Եթե հավատանք ընտրությունների արդյունքներին (ես հավատում եմ), ապա պիտի ֆիքսենք մի քանի փաստ․
1. Գայլերն այնքան կերան խոյերին, որ իշխանությունն անցավ ոչխարներին (դարձվածքիս մեջ անձնական և անհատականացված թեմաներ չփնտրել՝ կենդանիներին չնվաստացնել)
2. Հայաստանն ամրագրեց, որ առնվազն մոտակա հնգամյակում համակերպվում է Արցախի կորստի հետ։
3. ՌԴ-ն ցույց տվեց, որ հստակ տիրում է ՀՀ ներքին քաղաքական դաշտին և նույնիսկ դեմ չէ շարունակել "աշխատանքը" Փաշինյանի հետ։
4. Քոչարյանի վրեժը հետաձգվում է առայժմ անորոշ ժամկետով, բայց դե Քոչարյանի դատն ավարտվում է։
5. Գելափը տուֆտում էր։
6. Երկիրը նույն երթուղով շարունակում է գահավիժել անդունդը (Էս մեկը կարող ենք որպես փաստ չարձանագրել՝ խիստ սուբյեկտիրվ կարծիք էր)։
Էջանիշներ