Հենց ինքդ փաստերով չես խոսում։
Էդ ո՞նց ես իմացել։ Իրենք ասել են ու վե՞րջ։ Փաստ կա՞, որ ասել են այն, ինչն իրականում ցանկացել են։․․․բոլոր չորս ղեկավաների ցանկացել են էս երկրի հզորացումը․․․
Իսկ իրականությունն ինքնին փաստ է՝ Հայաստանը չի հզորացել։ Հակառակ դեպքում պարադոքս է։
ՀՀ ղեկավարներից առնվազն երկուսը փաստացի գործել են ՌԴ շահերը սպասարկելով, նույնիսկ այժմ են հանդես գալիս ՌԴ շահերից։
Օտարի շահերը սպասարկողն ապրիօրի չի կարող ՀՀ հզորացման ձգտել։
Կամ դու ո՞նց ես պատրեկացնում էդ "ցանկանալը"։ Երկիրը համատարած թալանելո՞վ
Հ․Գ․
Չեմ հասկանում, էլ ի՞նչ պիտի անեն, որ հասկանանք՝ ուղղակի ծաղրի են ենթարկում։ Մուրճ, մանգաղ, կարմիր աստղ ․․․
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (21.06.2021)
Մուրճն ու մանգաղն անցան, կարմիր աստղն էլ գագաթին՝ ազատում են բո-լո-րին
Եթե հավատանք ընտրությունների արդյունքներին (ես հավատում եմ), ապա պիտի ֆիքսենք մի քանի փաստ․
1. Գայլերն այնքան կերան խոյերին, որ իշխանությունն անցավ ոչխարներին (դարձվածքիս մեջ անձնական և անհատականացված թեմաներ չփնտրել՝ կենդանիներին չնվաստացնել)
2. Հայաստանն ամրագրեց, որ առնվազն մոտակա հնգամյակում համակերպվում է Արցախի կորստի հետ։
3. ՌԴ-ն ցույց տվեց, որ հստակ տիրում է ՀՀ ներքին քաղաքական դաշտին և նույնիսկ դեմ չէ շարունակել "աշխատանքը" Փաշինյանի հետ։
4. Քոչարյանի վրեժը հետաձգվում է առայժմ անորոշ ժամկետով, բայց դե Քոչարյանի դատն ավարտվում է։
5. Գելափը տուֆտում էր։
6. Երկիրը նույն երթուղով շարունակում է գահավիժել անդունդը (Էս մեկը կարող ենք որպես փաստ չարձանագրել՝ խիստ սուբյեկտիրվ կարծիք էր)։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
մարդ եղած վախտ (21.06.2021)
Տեղեկատվական տեռորը նոր թափով են շարունակելու, ԱԺ ամբիոնից մի հատիկ քաղաքական միտք չի հնչելու, ամեն հնարավոր ձևերով խոչընդոտելու են պետական համակարգի աշխատանքին, խառնակչություն են մտցնելու բոլոր ոլորտներում, հարամելու են ամեն նախաձեռնություն, արտաքին տարբեր շրջանակների աջակցությունն ունենալով լուրջ արտաքին խնդիրների առաջ են կանգնեցնելու երկիրը, սրա մասին խոսողներին լռեցնելու են «էլի նախնինե՞րն մեղավոր» տխմարություններով, մենակ թե մաշեցնեն «մինչև քոքը»։ Նոր են սկսել։ Քոքին հասնելուն դեռ շատ կա։ Լավ չի լինելու։
Varzor (05.07.2021), մարդ եղած վախտ (21.06.2021)
Արէա ջան, էսօր առավոտից առաջին բանն ինչ Առամ Աշոտыչն արեց՝ էդ իրա նկարը ջնջելն էր:
Կարծում եմ սա լավ նշան ա:
Էդ մեդիատեռորը դեռ միառժամանակ իներցիայով կշարունակվի:
Բայց գնալով քիչ մը թափը կկորցնի՝ ըստ իս:
Դրա նույն թափով շարունակելը, կամ, առավել ևս, նոր թափ հաղորդելը՝ պիտի իմաստավորված լինի:
Քանի որ ոչ փոքր ռեսուրսներ ա անընդհատ պահանջում:
Իսկ դրա իմաստը ո՞րն ա, եթե փաստացի արդար ընտրություններում հաղթել չի ստացվում, անարդարի ձև լիներ՝ մինչև հիմա երևի արած կլինեին, իսկ քո ասած «արտաքին շրջանակները» (եթե ճիշտ հասկացա, թե ում ի նկատի ունես) փաստացի հակառակ բևեռի հետ էլ ա օքեյ:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս ընտրությունների կարճ արդյունքը ՖԲ-ից
Հայաթում կանգնած մարդ եմ սպասում, մեկ էլ մի քիչ հեռու 2 հոպար կանգնած խոսում են թե բա.- 2 նորություն ունեմ Բադալ, մեկը` լավ, մյուսը`վատ. որի՞ց սկսեմ.
- Վատից.
- Վատը էնա, որ Փաշինյանը անցավ, լավն էլ էնա, որ Քոչարյանը չանցավ.
Վարագույր.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (22.06.2021), Varzor (05.07.2021), Արէա (21.06.2021), Բարեկամ (22.06.2021), Գաղթական (21.06.2021), մարդ եղած վախտ (22.06.2021), Ուլուանա (23.06.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ