User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Անդրեյ Տարկովսկի (Андрей Тарковский)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անդրեյ Տարկովսկի (Андрей Тарковский)

    Անդրեյ Տարկովսկին, (Андрей Арсеньевич Тарковский) եղել է, ռուս ժողովրդական արտիստ, ռեժիսոր և սցենարիստ։ Նա ծնվել է, 1932 թ. ապրիլի 4-ին, Կադիյսկիի շրջանում: Անդրեյ Տարկովսկին ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Արսենի Տարկովսկու ընտանիքում։ Մանկությունն անցել է Յուրևեց քաղաքում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հաճախել է միջնակարգ դպրոց։ Հայրենական պատերազմի պատճառով մոր հետ վերադարձել է հայրենի գյուղ, հայրը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականին ընտանիքը վերստին մեկնել է Մոսկվա։

    1951–1952 թվականներին սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի արաբագիտական բաժնում։ 1952–1953 թվականներին աշխատել է Գունավոր մետաղների և ոսկու համառուսական գիտահետազոտական ինստիտուտում և երկրաբանական խմբերում։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը. աշակերտել է կինոռեժիսոր Միխայիլ Ռոմին։

    Տարկովսկու առաջին կինոնկարը «Մարդասպաններ» (1956, ըստ Էռնեստ Հեմինգուեյի) կարճամետրաժ ֆիլմն է։ Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Գլանվակ և ջութակ» կարճամետրաժ կինոնկարը (1960), 1961 թվականին Նյու Յորքի ուսանողական ֆիլմերի փառատոնում արժանացել է Գլխավոր մրցանակի։

    1962 թվականից աշխատել է Մոսֆիլմ կինոստուդիայում։ Նա «Անտարկտիդա` հեռավոր երկիր» (1959), «Հազարից՝ մեկ հնարավորություն» (1968), «Զգուշացի՜ր, օձեր են» (1979) ֆիլմերի սցենարների հեղինակ և համահեղինակ է։ Նկարահանվել է «Ես 20 տարեկան եմ», (1965), «Սերգեյ Լազո» (1967) ֆիլմերում։ Որպես ռեժիսոր՝ Տարկովսկին համաշխարհային ճանաչման է արժանացել «Իվանի մանկությունը» (1962) լիամետրաժ կինոնկարով, որն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների (Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» և այլն)։ Հետագայում Տարկովսկու բոլոր ֆիլմերը դարձել են երկրի մշակութային կյանքի նշանավոր իրադարձություններ՝ էապես ազդելով հասարակության հոգևոր զարգացման վրա։ Նրա «Անդրեյ Ռուբլյով» կինոնկարը (1971) ներառվել է կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում։

    Ռեժիսորի ստեղծագործության մեջ առավել նշանակալի են «Սոլյարիս» (1972, ըստ Ստանիսլավ Լեմի) և «Ստալկեր» (1979, ըստ Արկադի և Բորիս Ստրուգացկիների) կինոնկարները, որտեղ Տարկովսկին փիլիսոփայորեն վերաիմաստավորել է գրական հիմքերը՝ տալով դրանց նոր հնչողություն։ «Հայելի» (1974) ինքնակենսագրական ֆիլմում արտացոլված են մանկության բազում տպավորություններ (հոր հեռանալն ընտանիքից, կենցաղային դժվարությունները, շրջափակումը Երկրորդ աշխարհամարտի (1939–1945) ժամանակ, միայնակ մոր կերպարը)։

    Մեջբերումներ Անդրեյ Տարկովսկուց

    Ես չէի կարողանա ապրել, եթե իմանայի իմ կյանքի մասին ամեն ինչ։ Հավանաբար, կյանքը կորցնում է իր իմաստը, եթե իմանում ես՝ ինչպես այն կավարտվի։ Ես, իհարկե, նկատի ունեմ սեփական ճակատագիրը։ Այս իրողության մեջ կա ինչ-որ անհավանական, մարդկային կարողություններից վեր մեծահոգությունն ինչ-որ մեկի, ում առաջ մարդն իրեն մանուկ, անպաշտպան և միաժամանակ պաշտպանված է զգում։ Այս ամենը նրա համար է, որ մեր գիտելիքները լինեն ոչ լիարժեք, որպեսզի չխեղենք անսահմանությունը, որպեսզի հույս ունենանք։

    Չիմացությունը վեհաշուք է, գիտելիքը՝ գռեհիկ:

    Անդրեյ Տարկովսկին մահացել է, 1986 թ-ի դեկտեմբերի 29-ին, Փարիզում:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.04.2021), Աթեիստ (05.04.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •