Բարի երեկո, ակումբականնե՜ր...
Ուզում եմ կարծիքներ լսել վերջերս (2020թ. դեկտեմբերի 30-ին) ընդունված այն որոշման մասին, որով նախատեսվում է մի շարք ծառայություններ, այդ թվում՝ կրթական ծառայությունները ավելացված արժեքի հարկման (ԱԱՀ) դաշտ բերել: Ինչպես բոլորս գիտենք, Հայաստանում ԱԱՀ-ն կազմում է մոտ 20%, այսինքն՝ նախնական հայացքով կրթական ծառայությունների գինը կթանկանա մոտ 20%-ով: Սակայն սա միայն նախնական հայացքով. եթե ընթերցողների մեջ կան հաշվապահներ, տնտեսագետներ, խնդրում եմ արձագանքել՝ ի՞նչ տեղի կունենա ուսման վարձերի հետ, եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով:
Իհարկե, ամեն դեպքում կարելի է ակնհայտորեն ասել, որ այս որոշման կենսագործվելու դեպքում ամենաշատը կտուժեն մասնավոր դպրոցներն ու բուհերը, ինչն էլ իր հերթին կբերի մրցակցության թուլացման կրթական ծառայությունների շուկայում:
Ամեն դեպքում ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դրական ու բացասական արդյունքներ կարող է ունենալ այս որոշումը:
Էջանիշներ