Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Կանանց կամ խառը հանրային զուգարաններում, իմ համեստ կարծիքով, պետք է իջեցրած լինի, նույնն էլ տանը (եթե միայն տղամարդիկ են ապրում էդ տանը, թող անեն ոնց իրենց հարմար է)։

Ահավոր է, որ եթե տղա ընկերոջ տանը պետք է լինում շտապ զուգարանից օգտվել, էդ անտերն իջեցրած չի լինում․ մեխանիկորեն առանց նայելու նստում ես ու տրավմա ստանում։

Տղամարդկանց զուգարանների մասին կարծիք չեմ կարա հայտնեմ։ Մեկ-մեկ օգտվում եմ, եթե կանանց զուգարանում հերթը շատ ա լինում, բայց էդ մի հանգամանքին երբեք ուշադրություն չեմ դարձրել։
Եթե ես տանս կին հյուր ունեմ, կամ ես եմ հյուր, որտեղ կանայք կան, զուգարանից օգտվելուց հետո ոչ միայն աթոռակն եմ իջեցնում, այլև ունիտազը փակում եմ ամբողջությամբ։