Նոր հասկացա, որ իրականում մեր զուգարանն ամենավախենալունն ա եղել ։Դ
Դե գյուղի զուգարան էր, տանից երևի մի քսան մետր հեռու։ Գյուղն էլ սահմանամերձ ա, մեկ-մեկ, որ կրակում էին, վախենալով էինք գնում, իսկ մութ ժամերին՝ առանց լույս միացնելու։ Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի իննը մերոնք տենց էլ գնում էին։
Իսկ մի անգամ փոքր ժամանակ ես ներսում էի, օձ մտավ դռան տակից ու դռան կողքի ճեղքի մեջ մտավ (երևի բունն էր), հետո մի կես ժամ վախենում էի դուռը բացեի, որ դուրս գայի, դուրս գալուց հետո էլ մի ամիս գնում էի տատիկենցս տուն, երբ պետք էր լինում (իսկ էդ գյուղի մյուս ծայրում էր)։
Մի խոսքով ծանր մանկություն եմ ունեցել
Էջանիշներ