«Շատ եմ հանդիպել»-ը շատ մեղմ ես ասում: Ես որ Հայաստանում ընդհանրապես չեմ հանդիպել, որ համ առանձին լինեն բաղնիքն ու զուգարանը, համ էլ էդ առանձին զուգարանը նաև լվացարան ունենա: Համենայնդեպս, Սովետի ժամանակվա բնակարաններում, իմ իմանալով, կամ միասին են եղել բաղնիք-զուգարանները, կամ էլ առանձին, որի դեպքում զուգարանն առանց լվացարանի ա: Ի դեպ, հենց իմ հայրական տանն էլ էդպես ա եղել` առանձին: Ու մենք միշտ գոհ ենք եղել դրանից. հակառակը` միշտ զարմանում էինք, թե ոնց են ուրիշները տենց միասին բաղնիք-զուգարանով ապրում, քանի որ շատ անհարմար ա, երբ մեկը լողանում ա, մյուսները չեն կարող զուգարանից օգտվել: Իրականում ամեն մեկն էլ իր հարմարություններն ու անհարմարություններն ունի, ու, բնականաբար քո ասած տարբերակը լավագույն լուծումն ա (որ առանձին զուգարանը նաև լվացարան ունենա): Բայց եթե պետք լիներ ընտրել կամ միասին մի հատ բաղտնիք-զուգարան, կամ առանձին, ես էլի առանձինը կընտրեի, թեկուզ առանց լվացարանի (լվացարան խոհանոցում էլ կա, ու խոհանոցը միշտ բաց ա):
Իսկ ընդհանրապես եթե տանը առնվազն չորս հոգի կա, մի զուգարանը շատ քիչ ա: Չգիտեմ ինչի մեր երկրում դրա մասին չէին մտածում բնակարաններ սարքելիս: Մեզ մոտ, օրինակ, հատկապես առավոտները միշտ խնդիր էր լինում. զուգարանի առաջ «ահռելի» հերթ էր գոյանում, որպես կանոն. ով արթնանում էր, գալիս, զուգարանի մոտ հարցնում էր, թե ով ա վերջը
:
Էդ որ ասում ես` առանց լվացարանի զուգարանից չես օգտվի, ո՞նց ես պատկերացնում. ասենք, որ գաս մերոնց տուն, զուգարան գնալու կարիք ունենաս ու պարզես, որ զուգարանը լվացարան չունի, հարևանի տան զուգարա՞նն ես գնալու
:
Էջանիշներ