User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Աչքի վիրահատություն

  1. #1
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աչքի վիրահատություն

    Երբ ինքս էի տրամադրվում լազերային վիրահատության, փնտրում էի մի նյութ, որտեղ դրա միջով անցած մարդը կկիսվեր իր փորձով․ ցավոք, չգտա, բայց հիմա կարող եմ ինքս մի քանի խորհուրդ տալ վիրահատության մասին մտորումներ ունեցողների համար։
    Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ ես գործնականում ընդհանարպես սկսել էի չտեսնել, երբ լինզաներով չէի։ Լինզաներ կրում էի մեկ տարի, մինչ այդ՝ ակնոց, բայց ոչ միշտ։ Բանից պարզվում է՝ աշխարհը մի քիչ ուրիշ էր քան ինձ էր թվում առանց ակնոց
    Ես շատ երկար եմ տրամադրվում բժշկի այցելության, ներքին մեծ վախ է, որ վատ բաներ կասի (': Մի օր հանեցի լինզաներս ու սենյակում ոչ մի լույս սկսեց չերևալ, այնինչ դրսից լույս էր ներթափանցում։ Կատարյալ մթությունը սարսափելի վախեցրեց ինձ։ Որոշեցի՝ գնում եմ ստուգվելու։ Իսկ չէի գնում նաև, որովհետև մի շարրք միֆեր հետ էին պահում․
    1․ Եթե լինզա ես կրել, ապա պետք է մինչև մեկ ամիս չկրես մինչև վիրահատությունը։
    Ամեն ինչ ինդիվիդուալ է և կախված է ձեր եղջերաթաղանթի մաշվածությունից, և մինչև եզրակացություն անելը ուղղակի գնացեք նախավիրահատական ստուգման։ Ինձ հաջորդ օրն էլ վիրահատեցին։
    2․ Պետք չէ մինչև երեխա ունենալը վիրահատվել, քանի որ հետո, միևնույն է, ամեն ինչ հետ է գնում։
    Նման միֆեր տարածողները երբեք հարց չեն տալիս, թե օրինակ -6, չվիրահատված աչքերով ինչպես են ծննդաբերելու։ Ասեմ ավելին, վիրահատությունից հետո դեռ շանսերը մեծանում են բնական ճանապարհով անվնաս ծննդաբերության։ Ցանկացած բժիշկ հորդորում է մինչև ծննդաբերություն այցելել կոնսուլտացիայի և ըստ այդմ հասկանալ, թե որ ճանապարհն է անվտանգ։
    3․ Աստիգմատիզմի պարագայում չեն վիրահատում։
    Ասիգմատիզմը ունի աստիճաններ, ինչպես կարճատեսությունը, հետևաբար, որոշակի մակարդակից հետո խորհուրդ չի տրվում անել լազերային վիրահատություն, իսկ թույլ աստիգմատիզմը ոչնչով չի խանգարում։
    4․ Որքան խորն է կարճատեսությունը, այնքան քիչ են շանսերը, որ տեսողությունը կվերականգնվի 100 տոկոսով։
    Կրկին մեծ միֆ է։ Ես տեսնում է ընդամենը 1 %-ով, աչքերս -8 էին (':, ձեր բժիշիկը նախնական ստուգման արդյունքում կարողանում է ասել, թե քանի տոկոսով կտեսնեք վիրահատությունից հետո։ Ինձ մոտ վերականգնվեց 100 տոկոսով, ինձ հետ ստուգվող մի աղջիկ, ում աչքերը -4 էին, սակայն, պիտի վերականգներ տեսողությունը մինչև 70 %, քանի որ դա պայմանավորված է մի շարք առանձանահատկություններով, օրինակ՝ աչքի հատակի մաշվածություն։
    Jeez, here we go again!

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2021), Cassiopeia (10.02.2021), Աթեիստ (10.02.2021), Հայկօ (10.02.2021), մարդ եղած վախտ (10.02.2021), Նաիրուհի (11.02.2021), Ուլուանա (10.02.2021)

  3. #2
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միֆերից բացի՝ մի քանի խորհուրդներ/տեղեկություն իմ անձնական փորձից։

    1․ Անպայման գնացեք վիրահատության։ Աշխարհը արժանի է լույս աչքով նայելուն։
    2․ Վիրահատությունը տևում է մոտ 10 րոպե, ցավ բացարձակապես չկա, անզգայացնում են կաթիլներով։ Սկզբում աչքի վրայից մաքրում են փոշին (բժշկական լեզու չի․ բայց մեր լեզվով թարգմանած այդպես բացատրեցին), որի ընթացքում կրկին ոչինչ չեք զգում, սակայն պրոցեսը անհնագստացնող է, խանգարող, կարծես ուղեղը հարեն, խառնեն և հնարավոր է գլխապտույտ, սսրտխառնոց զգաք։ Այնուհետև լազերով վերականգնում են տեսողությունը։ Լազերն էլ շատտ ՛՛LSD՛՛ է, դժվար է էդքան խառը գույն ու կայծերի մեջ մի կետին նայել, բայց մտքում ունեցեք, որ մի րոպե է, պետք է դիմանալ։
    3․ Վիրահատությունից հետո անմիջապես սկսում եք լավ տեսնել, բայց մի փոքր մշուշոտ, որը աստիճանաբար կանցնի, բայց մեկ ամսվա ընթացքում երբեմն զգացնել կտա։ Քանի դեռ աչքերը թմրած են, թռվռալով տուն կգնաք։
    4․ Վիրահատությունից հետո սկսում եք մոտ մեկ շաբաթ լիքը դեղեր կաթեցնել, դրանք պարտադիր են։ Հետո առաջիկա 80 օրվա ընթացքում աստիճանաբար քանակը սկսում եք քչացնել։
    5․ Ամենատհաճ պահը սկսում է, երբ անցնում է աչքի թմրածությունը ու դուք զգում եք հետվիրահատական ՛՛ցավերը՛՛։ Ցավերը վերցնում եմ չակերտների մեջ, որովհետև դա տարբեր է մեր պատկերացրած ֆիզիկական ցավից, ավելի շատ անհարմարություն է, որի դրսևորումները շատ ինդիվիդուալ են։ Ինձ մոտ անտանելի շատ արցունքներ էին։ Երբ ասում եմ անտանելի, նկատի ունեմ՝ բառացիորեն։ Աչքերս անգամ չէի կարողանում 2 վրկ բաց պահել դեղերը կաթեցնելու համար։ Մեկ ուրիշի մոտ աչքերում ավազի զգացողություն է լինում, մյուսը օտար մարմին է զգում աչքերում և այլն։ Կարևորը՝ խուճապի չմատնվեք ու հիշեք, որ ինչ էլ զգաք, նորմալ է։ Դա տևում է 2-3 օրից մինչև մեկ շաբաթ։ Այս ընթացքում քնեք շատ, որ ժամանակը շուտ անցնի։
    6․ Ցավազրկող կաթիլները նույնն են, ինչ կաթեցնում են մինչև վիրահատությունը։ Դա ըստ անհրաժեշտության տրամադրվում է, սակայն խորհուրդ չեմ տա շատ օգտագործել, հարկավոր է դիմանալ, քանի որ հետո դժվար կընթանա վերականգնումը
    7․ Վիրահատությունները սովորաբար ուրբաթ օրերին են, բայց դուք աշխատանքի կկարողանաք անցնել չորեքշաբթի։ Որքան էլ ասեն, որ հնարավոր է 2 օրում անցնել, ապահովության համար ևս երկու օր բացակայեք աշխատանքից/դասից։ Բժիշկի ասածը հետևյալն է՝ հենց կարողանաք կարդալ, սկսեք կարդալ։
    8․ Լույսը լինելու է ամենատհաճ բանը։ Ես տանը կրում է սև ակնոցներ, ծածկոցը գցում գլխիս ու այդպես շարժվում ամբողջովին մութ տանը ։Դ Իսկ քնելու համար կամ աչքերի դիմակ վերցրեք, կամ ստիպված եք սև ակնոցով քնել, որովհետև ինձ վրա ներս թափանցող լուսնի լույսն էլ էր ազդում։ Մեկ շաբաթ անց, արդեն հանգիստ կարող եք դուրս գալ, իսկ դրսում կրել մոտ մեկ ամիս պետք է նաև փոշուց աչքերը պաշտպանելու համար։
    9․ Ներբեռնեք աուդիոգրքեր։ Ես կյանքումս առաջին անգամ աուդիոգիրք լսեցի, և, օ՜ զարմանք, հիացած էի։
    10․ Արժեքը 350-400 հզ դրամ է՝ ներառյալ կաթիլները։

    Հուսամ՝ մի բանով օգնեցի (:
    Վերջին խմբագրող՝ Fragile: 10.02.2021, 20:09:
    Jeez, here we go again!

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2021), Cassiopeia (10.02.2021), Freeman (10.02.2021), Աթեիստ (10.02.2021), Բարեկամ (11.02.2021), Հայկօ (10.02.2021), մարդ եղած վախտ (10.02.2021), Նաիրուհի (11.02.2021), Նիկեա (11.02.2021), Ուլուանա (10.02.2021)

  5. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Fragile-ի խոսքերից Նայել գրառումը
    Միֆերից բացի՝ մի քանի խորհուրդներ/տեղեկություն իմ անձնական փորձից։
    Կարճատեսությունս շատ չի, դրա համար շատ չեմ խորացել վիրահատելու մեջ։ Բայց մի քանի հնարավոր է «միֆ» եմ լսել, որ կուզեի ճշտել։
    Մի երկու հոգի ասեցին, որ վիրահատությունից հետո մթնշաղի ժամանակ տեսողությունը կտրուկ վատանում ա, հայերեն կարծեմ հավկուրություն ա կոչվում։ Այն կարգի, որ եթե մայրամուտից կողմերը մեքենա են քշում պիտի կանգնեն մինչև լրիվ մթնի, որ շարունակեն։
    Մյուսը որ դեպքերի մեծամասնության դեպքում երկրորդ անգամ հնարավոր չի լինի լազերային վիրահատություն անել, եթե հետագայում նորից կարիք լինի։

  6. #4
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճատեսությունս շատ չի, դրա համար շատ չեմ խորացել վիրահատելու մեջ։ Բայց մի քանի հնարավոր է «միֆ» եմ լսել, որ կուզեի ճշտել։
    Մի երկու հոգի ասեցին, որ վիրահատությունից հետո մթնշաղի ժամանակ տեսողությունը կտրուկ վատանում ա, հայերեն կարծեմ հավկուրություն ա կոչվում։ Այն կարգի, որ եթե մայրամուտից կողմերը մեքենա են քշում պիտի կանգնեն մինչև լրիվ մթնի, որ շարունակեն։
    Մյուսը որ դեպքերի մեծամասնության դեպքում երկրորդ անգամ հնարավոր չի լինի լազերային վիրահատություն անել, եթե հետագայում նորից կարիք լինի։
    Անկեղծ ասած, ինքս երբեք չեմ զգացել մթնշաղի պահը, հակառակը, երբ կարճատես էի դեռ, այդ ժամանակ մթնշաղին այնքան էի լարում, որ սկսում էր արցունք գալ։ Հիմա չկա նման բան։
    Իսկ երկրորդ անգամ վիրահատելու կարիք կլինի, թե չէ, կամ կարելի է, թե չէ, արդեն բժիշկը մինչև վիրահատությունը ասում է։ Օրինակ մի քանիսին արդեն նշանակեց 2-րդ վիրահատություն (աչքի հատակի)։
    Jeez, here we go again!

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (10.02.2021), Հայկօ (10.02.2021), Ներսես_AM (10.02.2021)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճատեսությունս շատ չի, դրա համար շատ չեմ խորացել վիրահատելու մեջ։ Բայց մի քանի հնարավոր է «միֆ» եմ լսել, որ կուզեի ճշտել։
    Մի երկու հոգի ասեցին, որ վիրահատությունից հետո մթնշաղի ժամանակ տեսողությունը կտրուկ վատանում ա, հայերեն կարծեմ հավկուրություն ա կոչվում։ Այն կարգի, որ եթե մայրամուտից կողմերը մեքենա են քշում պիտի կանգնեն մինչև լրիվ մթնի, որ շարունակեն։
    Մյուսը որ դեպքերի մեծամասնության դեպքում երկրորդ անգամ հնարավոր չի լինի լազերային վիրահատություն անել, եթե հետագայում նորից կարիք լինի։
    ես 20 օր առաջ եմ վիրահատվել, մթնշաղին ու երբեմն էլեկտրական լուսավորության պայմաններում վատ եմ տեսնում։ մի շաբաթ առաջ ավելի վատ էի տեսնում, բայց բժշկիս ասելով դա պայմանավորված ա նրանով որ 15 տարուց շատ էն մկանը, որի անունը չեմ հիշում, ու որը պետք ա աշխատեր, հեռու-մոտիկ նայելիս ձգվեր-թուլանար, չի աշխատել։ հիմա կամաց-կամաց պետք ա մարզել, որ ուժեղանա։ ու դե ինչքան երկար ա կարճատես էղել ու ինչքան մեծ ա տարիքով, էնքան էդ մկանը ուշ ա սկսելու նորմալ աշխատել, տենց մի տարի մինչև կարա տևի։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.02.2021), enna (11.02.2021), Աթեիստ (11.02.2021), Նաիրուհի (11.02.2021), Ներսես_AM (11.02.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •