User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Աչքի վիրահատություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աչքի վիրահատություն

    Երբ ինքս էի տրամադրվում լազերային վիրահատության, փնտրում էի մի նյութ, որտեղ դրա միջով անցած մարդը կկիսվեր իր փորձով․ ցավոք, չգտա, բայց հիմա կարող եմ ինքս մի քանի խորհուրդ տալ վիրահատության մասին մտորումներ ունեցողների համար։
    Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ ես գործնականում ընդհանարպես սկսել էի չտեսնել, երբ լինզաներով չէի։ Լինզաներ կրում էի մեկ տարի, մինչ այդ՝ ակնոց, բայց ոչ միշտ։ Բանից պարզվում է՝ աշխարհը մի քիչ ուրիշ էր քան ինձ էր թվում առանց ակնոց
    Ես շատ երկար եմ տրամադրվում բժշկի այցելության, ներքին մեծ վախ է, որ վատ բաներ կասի (': Մի օր հանեցի լինզաներս ու սենյակում ոչ մի լույս սկսեց չերևալ, այնինչ դրսից լույս էր ներթափանցում։ Կատարյալ մթությունը սարսափելի վախեցրեց ինձ։ Որոշեցի՝ գնում եմ ստուգվելու։ Իսկ չէի գնում նաև, որովհետև մի շարրք միֆեր հետ էին պահում․
    1․ Եթե լինզա ես կրել, ապա պետք է մինչև մեկ ամիս չկրես մինչև վիրահատությունը։
    Ամեն ինչ ինդիվիդուալ է և կախված է ձեր եղջերաթաղանթի մաշվածությունից, և մինչև եզրակացություն անելը ուղղակի գնացեք նախավիրահատական ստուգման։ Ինձ հաջորդ օրն էլ վիրահատեցին։
    2․ Պետք չէ մինչև երեխա ունենալը վիրահատվել, քանի որ հետո, միևնույն է, ամեն ինչ հետ է գնում։
    Նման միֆեր տարածողները երբեք հարց չեն տալիս, թե օրինակ -6, չվիրահատված աչքերով ինչպես են ծննդաբերելու։ Ասեմ ավելին, վիրահատությունից հետո դեռ շանսերը մեծանում են բնական ճանապարհով անվնաս ծննդաբերության։ Ցանկացած բժիշկ հորդորում է մինչև ծննդաբերություն այցելել կոնսուլտացիայի և ըստ այդմ հասկանալ, թե որ ճանապարհն է անվտանգ։
    3․ Աստիգմատիզմի պարագայում չեն վիրահատում։
    Ասիգմատիզմը ունի աստիճաններ, ինչպես կարճատեսությունը, հետևաբար, որոշակի մակարդակից հետո խորհուրդ չի տրվում անել լազերային վիրահատություն, իսկ թույլ աստիգմատիզմը ոչնչով չի խանգարում։
    4․ Որքան խորն է կարճատեսությունը, այնքան քիչ են շանսերը, որ տեսողությունը կվերականգնվի 100 տոկոսով։
    Կրկին մեծ միֆ է։ Ես տեսնում է ընդամենը 1 %-ով, աչքերս -8 էին (':, ձեր բժիշիկը նախնական ստուգման արդյունքում կարողանում է ասել, թե քանի տոկոսով կտեսնեք վիրահատությունից հետո։ Ինձ մոտ վերականգնվեց 100 տոկոսով, ինձ հետ ստուգվող մի աղջիկ, ում աչքերը -4 էին, սակայն, պիտի վերականգներ տեսողությունը մինչև 70 %, քանի որ դա պայմանավորված է մի շարք առանձանահատկություններով, օրինակ՝ աչքի հատակի մաշվածություն։
    Jeez, here we go again!

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2021), Cassiopeia (10.02.2021), Աթեիստ (10.02.2021), Հայկօ (10.02.2021), մարդ եղած վախտ (10.02.2021), Նաիրուհի (11.02.2021), Ուլուանա (10.02.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •