User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ կենդանի եք պահում

Քվեարկողներ
187. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Շուն

    63 33.69%
  • Կատու

    43 22.99%
  • Հավ

    3 1.60%
  • Ոչխար

    3 1.60%
  • Կով

    5 2.67%
  • Այծ

    5 2.67%
  • Թռչուն

    21 11.23%
  • Ձուկ

    19 10.16%
  • Այլ կենդանի

    25 13.37%
Էջ 1 37-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 545 հատից

Թեմա: Մեր ընտանի կենդանիները

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր ընտանի կենդանիները

    Գրեթե բոլորս էլ ունենք, կամ ունեցել ենք ընտանի կենդանիներ ու ինչ-որ առումով մեծ սեր ենք ցուցաբերում նրանց հանդեպ… Ինչով են կարողանում կենդանիները գերել մարդկանց, ինչ կենդանի եք դուք սիրում ու պահում, արդյո՞ք դա վնասակար չէ մեզ՝ մարդկանց համար…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրեթե բոլորս էլ ունենք, կամ ունեցել ենք ընտանի կենդանիներ ու ինչ-որ առումով մեծ սեր ենք ցուցաբերում նրանց հանդեպ… Ինչով են կարողանում կենդանիները գերել մարդկանց, ինչ կենդանի եք դուք սիրում ու պահում, արդյո՞ք դա վնասակար չէ մեզ՝ մարդկանց համար…
    ես օրինակյ պահել եմ շուն, թութակներ, ձկներ: Վերջի երկուսը ավելի շատ քույրիկիս էին պատկանում, բայց անցնեմ շներին...
    ՄԻ՞ թե հաճելի չէ, երբ տուն ես գալիս և գիտես, որ ինչ էլ լինի, այնտեղ քեզ սպասում մեկ է, ով քեզ սիրում է և ուրախ քեզ տեսնելու համար, որը անշահախնդիր է և որը գրեթր առանց խոսքերի ըմբռնում է քո տրամադրությունը և իր ձևով փորձում է օգնել... շատ հաճելի զգացում է...
    ցավոք սրտի հիմա ոչ մի կենդանի չեմ պահում , բայց կուզենայի:
    վնասակար չեմ կարծում, միայն կորստի զգասցումը շատ խորն է մննում ինձ որ միայն օգուտ է բերել:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. #3
    Սկսնակ անդամ arman1993-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Ես տանը շատ կենդանիներ եմ պահել,թութ ակներ,ձկներ,խամիակներ և այլն:Սակայն
    ես կուզեի տանը շուն պահել:Բայց ապսոս ծնողներս չեն տողնում

  5. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Երբ մարդ կենդանի ա պահում, պատասխանատվություն ա զգում, որը այսպես թե այնպես առաջացնում ա կապվածություն: Հաճախ մարդկանց թվում ա, որ կապվածությունը փոխադարձ ա / շատ դեպքերում այդպես էլ կա/, ու մարդը սկսում ա շատ բարձ գնահատել ու կարևորել էդ կենդանուն, մարդկանցից ավելի, քանի որ կենդանու կապվածությունը /կամ ինչպես մարդուն ա թվում ՝ սերը/ անշահախնդիր ա, ոչ պայմանական, ու մարդ իր ողջ կյանքի ընթացքում փնտրում ա հենց տենց սեր /ուրիշ հարց ա՝ իսկ ինքը տալիս ա թե չէ/:
    Մի քանի կիսահումորային բաներ մեջբերեմ կոնկրետ շուն-մարդ փոխհարաբերությունների մասին.

    Եթե շները չեն գնում դրախտ, ապա երբ մեռնեմ, ուզում եմ գնալ այնտեղ, ուր գնում են շները:

    Եթե դու դրսի շանը բերես, կերակրես ու կուշտ կյանք ապահովես, ապա նա քեզ չի. հենց տեղ ա տարբերությունը մարդու ու շան միջև:

    Չկա ավելի մեծ հոգեբույժ աշխարհում, քան երեսդ լպստող քոթոթը:

    Մի ընդունի շանդ հիացմունքը որպես վերջնական վկայություն իբր դու հրաշալի մեկն ես:

    Իմ նպատակն է կյանքում լինել նույնքան լավ, որքան շունս կարծում է թե եմ:


    Շները սիրում են իրենց բարեկամներին ու կծում թշնամիներին, ոչ թե մարդկանց պես, որոնք անընդունակ են մաքուր սիրո, և որոնց մոտ սերն ու ատելությունը միշտ խառնված են

    Պատճառը որը շներին այդքան սիրում են այն է, որ նրանք լեզվի փոխարեն պոչն են շարժում
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.03.2007, 20:48:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (26.01.2019)

  7. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Է՜էէհ… Առանց այդ էլ ահագին տխուր տրամադրություն ունեի, հիմա էլ խխունջներիս հիշեցի
    Ես տանը բավականին երկար ժամանակ խխունջներ էի պահում: Սկզբում երկուսն էին՝ Յոնչն ու Զավրիկը: Հետո… չեմ էլ ուզում հիշել… Չմանրամասնեմ, պարզապես կասեմ, որ երկուսն էլ զոհվեցին… անբնական մահով…
    Հետո նորից ունեցա խխունջներ: Երկուսին գտա դրսում: Մեկին, որ չափսերով ավելի շատ Յոնչին էր նման, անվանեցի հենց Յոնչ («խխունջյոնոկ» բառի կրճատ-փաղաքշական տարբերակը), մյուսին, որը շա՜տ փոքրիկ էր, անվանեցի Զյու-Զյու, բայց երբեմն կոչում էի ուղղակի Զյու: Հետո, ինձ համար էլ խիստ անսպասելի ու անակնկալ, հայրս մի օր տուն բերեց 5-6 մեծ խխունջ, որոնց նույնպես սկսեցի պահել: Դրանք էլ իմ նախկին Զավրիկի չափսերին էին: Դրանցից մեկի անունն էլ Զավրիկ դրեցի (ի դեպ, դա էլ «խխունջազավր» բառից), մեկը կար, որի խեցին մի քիչ վնասված էր ու ոնց որ կարկատած լիներ, նրա անունն էլ Կարկատիկ դրեցի: Մյուսներին էլ դրեցի անուններ՝ Վասյա, Վաղինակ… Բայց ավելի շատ Յոնչիս էի սիրում…
    Բայց մի օր Կարկատիկը սատկեց… Ու քանի որ մայրս շատ էր ասում, որ նրանց ազատություն է պետք (չնայած ես յուրաքանչյուր անձրևի ժամանակ նրանց դուրս էի թողնում), ես էլ որոշեցի, որ էդպես իրենց համար ավելի լավ կլինի ու… տարա ու բաց թողեցի մի խոտառատ այգում…
    Հիմա շատ եմ զղջում: Կարոտում եմ… Բացի այդ էլ հասկացա, որ դա բոլորովին էլ լավագույն տարբերակը չէր նրանց համար… Չէ՞ որ տանն էլ ես նրանց լավ էի պահում. լողացնում էի, խոտ էի տալիս, նույնիսկ մառոլ (ա՜խ, ո՜նց էին նրանք սիրում մառոլ ), անձրևի ժամանակ դուրս էի հանում, որ իրենց լավ զգան… Է՜խ…


    Հ.Գ.
    Մի օր Յոնչիկիս նկարները կտեղադրեմ էստեղ, կտեսնեք :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (26.01.2019), Մինա (22.01.2014)

  9. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Տվյալ պահին մեր տանը, մեր կողքին ապրում են Կոճակը (շուն), Սպասը (կատու), թութակն ու դեղձանիկը: Կոճակն առանց Սպասի կյանք չունի: Ամեն անգամ, երբ Սպասը դուրս է գալիս զբոսանքի, վերադառնալուց Կոճակն անպայման "հաշիվ է պահանջում" և հոտոտում, թե որտեղ է թափառել կատուն… Նրանք առանց իրար չեն կարողանում: Երբ Կոճակը մնում է դրսում, Սպասը դռան մոտ այնքան է մլավում, որ մենք նկատենք դա ու Կոճակին տուն թողնենք, և հակառակը… Առավոտյան Կոճակը սովորություն ունի խաղալու, նա թաթով խփում է Սպասին ու դեմքը պահում, ասես նա անմեղ հրեշտակ է ու կապ չունի Սպասին անհանգստացնողի հետ… Իսկ այն, որ շունն ինչ ջերմությամբ է դիմավորում մեզ, երբ վերադառնում ենք տուն, կարծում եմ կարիք չկա նշելու…

  10. #7
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    շուն կամ կատու մեշտ էլ երազել եմ պահել, սակայն այնպես է ստացվե, որ երբեք չեմ պահել, շուն որի մասին քիչ թե շատ հոգ եմ տարել ու ճանաչել է ինձ, որպես տերերի բարեկամ, դա մեր գյուղի շունն էր, սակայն վաղուց սատկել է, իսկ ես տանը պահել եմ, որքան էլ զարմանալի լինի, կրիա, այն էլ երկուսը իսկ այնուհետև նաև մի որոշ ժամանակ խեցգետին եմ պահել, հիմա կասեք այն ուտելու համար է, ոչ թե պահելու և այնուամենայնիվ պահել եմ:

  11. #8
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    հիշեցի շունիկներիցս մեկի հետ, ավելի ճիշտ վերջինի հետ կապված դեպքերից մեկը,երբ մամաս կաամ քույր ինձ վրա գոռում էին կամ նույնիսկ չնչին անհագստացնում էին, շունիկս իրենց քշում էր նենց լավ էր
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  12. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Երբեք կենդանի չեմ պահել , չնայած միշտ շատ եմ ուզեցել... Մանկությանս չիրականացած երազանքներից մեկն է... Բայց ասեմ, որ միաժամանակ միշտ էլ վախեցել եմ բոլոր կենդանիներից՝ և՛ շներից, և՛ կատուներից, և մյուս բոլորից... Ծնողներս չեն թողել մի քանի օբյեկտիվ պատճառով, որոնց մեջ հիմա չեմ ուզում խորանալ։

    Բայց հիմա, որ մտածում եմ, առանձնապես պահանջ չեմ զգում կենդանի պահելու... Չգիտեմ՝ ինչից է, բայց այդպիսի ցանկություն չունեմ հիմա։ Կենդանիներ շատ եմ սիրում, բայց, ինչպես եղբայրս է հաճախ ասում, պլատոնական սիրով եմ սիրում կենդանիներին, այսինքն՝ միայն հեռվից, որովհետև ձեռք տալու դեպքում մի տեսակ սարսուռ եմ զգում, եթե շարժվում են։ Անբացատրելի զգացողություն է. համ գիտեմ, որ վնաս չեն տա, համ էլ, միևնույն է, ինչ-որ վախ եմ զգում։ Մինչ 10-րդ դասարանը, հենց շուն էի տեսնում, թեկուզ մի կիլոմետրի վրա, միանգամից փախնում էի հակառակ ուղղությամբ, Ինքն էլ հետևիցս։ Ավելի լավ է՝ չհիշեմ, թե քանի անգամ եմ շների հետ այդպես բռնոցի խաղացել։ Բայց ասեմ, որ ես միշտ հաղթում էի, էլի։

    Հա, լավ հիշեցի, հիմա միայն ձի կպահեի (ուղղակի սկզբում չէի հիշել ձիերի մասին, որովհետև մեր տնային պայմաններում ձի պահելն ուղղակի անհնար բան է )։ Գժվում եմ ձիերի համար։ Հետագայում, եթե հնարավորություն լինի, անպայման պահելու եմ։

    Անի, քո խխունջներից մեկին ես էլ եմ հիշում (տեսնես էդ Զյու-զյու՞ն էր ), էն որ մի քանի տարի առաջ հետդ բերել էիր ՆՓԱԿ։ Հիշում եմ՝ նենց էի զարմացել, որ մարդ կարող է խխունջ սիրել, որովհետև ես էդ կենդանիների նկատմամբ մի այլ կարգի հակակրանք եմ տածում, մեղմ ասած... էն սմայլիկը չեմ ուզում դնել, որ քեզ չնեղացնեմ, բայց դե գիտես, էլի։ Ամեն դեպքում, մի տխրիր մտածիր, որ ազատության մեջ նրանք հաստատ շատ ավելի երջանիկ կլինեն, քան տանը փակված՝ բոլորովին այլ պայմաններում, որքան էլ դու սիրով ու հոգատարությամբ շրջապատես նրանց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (26.01.2019)

  14. #10
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Փոքր ժամանակ խոմյակներ եմ ունեցել, շատ էի սիրում նրանց , բայց այնքան փոքր էի, որ անունները այժմ չեմ հիշում : Երբ Սանկտ Պետերբուրգ էի մեր բակում մի հատ կյաժ, սիրուն կատու տեսա, տեսքից երևում էր, որ թափառական կատու չի: Բերեցի տուն, լողացրեցի ու պահում էի, անունն էլ հենց Рыжик էի դրել: Բայց երջանկությունս երկար չտևեց… Տերն իմացավ, որ մեր մոտ ա ու եկավ տարավ :

    Երբ Մոսկվա էի շենքի միջանցքում կատվի ձագ տեսա, էլի բերեցի, լողացրեցի ու գիշերը ծոցումս քնացրեցի, բայց առավոտ տեսա, որ անկողինս կեղտոտել էր ու մամաս անվտանգության համար արգելեց, որ այդ կատվին պահեմ:

    Մի քանի ամիս անց մամայիս ընկերների շունը ծնդնդաբերեց ու ձագերից մեկին ինձ նվիրեցին, կյաժ էր էլի, անունը Մարտա դրեցի: Շատ անկարգ շունիկ էր, լրիվ շորերս ու կոշիկներս կրծոտել էր, համ էլ իրա զուգարանային գործերը տանը՝ բացմոցին հետևին էր անում , իսկ դրսում ոչինչ չէր անում: Մարտայի հետ մի պատմությամ մեջ եմ ընկել:

    Ուրեմն Մարտայի մոր տերերը մի օր, չգիտես՝ ինչու, եկան ու տարան շանս ու ասացին, որ կտան ինձ միայն այն դեպքում, երբ ես մեն-մենակ գնամ Մարտային բերեմ, իսկ իրենց տունը բավկանին հեռու էր մեր տնից, քաղաքի մի ծերից մյուսը պիտի հասնեի՝ ավտոբուս ու մետրո փոխելով, հետո էլ եքա ոտով գնալու ճանապարհ էր: Դե քանի որ սերս շանս հանդեպ շատ էր, ուստի մի կերպ մամայիս համոզեցի, վերցրեցի էն վոյեննի մեշոկ-պայուսակներից ու մեկնեցի մեծ Մոսկվայով ճանապարհորդության :

    Էլ չնկարագրեմ մամայիս անհանգստության չափը… Երբ հասա Մարտայի մոր տուն՝ մամայիս ընկերները զարմացած էին , դե բայց հետ տվեցին շանս, գցեցին պայուսակիս մեջ և ես ուղևորվեցի դեպի տուն: Ամեն քայլափոխի լսում էի հետևյալ խոսքերը «ой, посмотри на эту девочку, такая маленькая, одна, да еще и с собачкой, ой какая смелая девочка» ու էդ խոսքերից ինձ լավ էի զգում, հերոս էի զգում :

    Երբ եկա Հայաստան, մամաս շունը տվեց ընկերներին ու մի օր Մարտան փախավ… Երբ հետ գնաց այդ տունը, շատ վատ վիճակում էր, հիվանդացել էր, ոտն էլ կոտրվել էր… Էհ… Շանս սպանեցին :

    Երկար ժամանակ մամաս չէր ասում, թե ոնց ա Մարտան ու երբ ասեց՝ մի քանի օր արցունքներս հանգիստ չէին տալիս :

    Մոսկվայից մամաս կրյա էր բերել, անունը Մասիաս: Լավ հետևում էի իրան, բայց մի քանի օրով տնից գնացի ուրիշ տեղ և քեռակնոջս խնդրեցի հետևել: Երբ վերադարձա՝ ասացին, որ մահացել ա Մասիասը : Տարա շենքի հետևում թաղեցի, բայց մի քանի օր անց գնացի նույն տեղը և տեսա, որ գերեզմանը քանդած ա ու Մասիասն էլ նդեղ չի: Ասում են, թե կրիաները խոր քնի մեջ են ընկնում և այնպիսի տպավորություն են թողնում, կարծես մեռած են: Չեմ կարող հաստատ ասել, թե ինչ եղավ Մասիասի հետ, բայց այլևս ես նրան չտեսա…

    Մի տարի առաջ, Նոր Տարուն, մամայիս ընկերները երկու խոմյակ նվիրեցին՝ էգ և արու: Էգի անունն Ավրորա էր, արուի՝ Ցեզար: Ավրորան էլ հղի էր : Ցավոք սրտի նրանք ընդամենը մի շաբաթ մնացին մոտս, քանի որ չէի կարող բերել Կապան, տատիկներս զզվում են խոմյակներից , բայց շատ հետաքրքիր օրեր անց կացրեցինք նրանց հետ, կապս երբ լավ լինի մի երկու նկար կտեղադրեմ :

    Հիմա նենց կուզենայի մի կենդանի ունենալ…
    Իմ կարծիքով շատերին հենց էն ա գրավում, որ այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են շունն ու կատուն, ամեն դեպքում մարդու հետ են, նեղանալ չունեն ու իրանց հետ կարող ես կիսվել , համ էլ հաճելի են շոշափելու համար : Դե վնասներ էլ, իմ կարծիքով, չե պատճառի, եթե լավ խնամենք իրենց, հետևենք նրանց անձնական հիգիենային և առողջությանը:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  15. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Մի 9-10 տարեկանում ընկերուհիս թիթիզացավ, թե թութակ ա պահում: Ես էլ պապայիս խնդրեցի, որ ինձ թութակ առնի, ու ծնունդիս նվիրեց երկու հատ կանաչ թութակ (ի դեպ, հետո պարզվեց ընկերուհիս խաբել էր): Չեմ հիշում ինչքան, բայց մի քանի տարի թութակ ունեի, մինչև որ մի անգամ նկատեցի, որ կերի մեջ ա որդ կա, բայց ուշադրություն չդարձրեցի, կարծեցի էդ մտնում ա կերի բաղադրության մեջ Թութակս մի երկու օր կերավ էդ որդնած կերը ու մի օր դասից որ եկա տուն, տեսա ` մեջքի վրա պառկած, ոտքերը վերև…

    Հիմա ոսկե ձկնիկ եմ պահում: Ճիշտն ասած իմ կամքից անկախ: Ուղղակի նվիրել են: Բայց ակվարիում դեռ չունեմ, ապրում ա ապակյա կլոր ծաղկամանի մեջ:
    Կիրակի օրը պատահաբար մի կռաբ բռնեցի /էն որ խեցու մեջ ա ու կռաբի ճանկեր ունի/, բերեցի ձկանս ընկեր: Կռաբը, հենց հայտնվեց ձկանս ծաղկամանի մեջ, խառնվեց իրար, էս կոմ էն կոմ վազվզեց՝ չանչերով կտկտացնելով, ու միանգամից սատկեց …հետո իմացա, որ քաղցրահամ ջրում չի կարող ապրել: Թե խի բերեցի, ապրում էր էլի…

  16. #12
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Վայ, երեկ տուն գնալուց մենակ հիշեցի, որ Պետերբուրգում տառական էի պահում, անունն էլ Վիտալիկ էի դրել : Ապրում էր մի հատ ծաղկամանի մեջ, իրան լավ կերակրում էի, մեկ-մեկ ձեռիս էի վերցնում, խաղում, շոյում, նորից դնում տեղը: Ինքն էլ մեկ-մեկ դուրս էր գալիս, գնում տնով մեկ թափառելու, բայց հետո միշտ հետ էր գալիս :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (13.04.2010)

  18. #13
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Ես էլ 2 անգամ շուն եմ ունեցել: Էլի Arisol-ի նման պահում էի, կերակրում, մեկ-մեկ շոյում էի, հետը խաղում էի: Մեկ էլ մի օր գնաց ու չեկավ: Նույնը 2-րդի հետ:

  19. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Ես էլ էի վախտին շուն պահում, բայց ինձնից ի՞նչ պահող... Սատկեց:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր ընտանի կենդանիները

    Իմ հավատարմ բարեկամը:
    Մի՞թե կարելի է նրան չսիրել...

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.09.2011), Renata (03.10.2011), ՆանՍ (11.10.2010)

Էջ 1 37-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վայրի կենդանիները կրկեսում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 02.12.2016, 04:09
  2. Կորել է ընտանի կենդանի
    Հեղինակ՝ Ripsim, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.10.2015, 14:35
  3. Մեր լուսանկարած կենդանիները
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 311
    Վերջինը: 21.06.2015, 00:21
  4. Ընտանի կենդանիների հետ կապված օրենք
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 20.03.2010, 23:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •