Շուն
Կատու
Հավ
Ոչխար
Կով
Այծ
Թռչուն
Ձուկ
Այլ կենդանի
Նախ լիքը շներ կան, որ մազ չեն թողնում, ու ընդհանրապես խնդիր չեմ տեսնում իրենց ինչ-որ տեղ թողնելու մեջ, երկրորդն էլ՝ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ ուղեկցող շներ ունեն, ո՞նց ես պատկերացնում՝ էդ մարդկանց շներին ինչ-որ տեղեր չթողնեն։ Համ էլ իր համար հանգիստ տիրոջ ոտքերի տակ պառկած շունն ո՞ւմ ա խանգարում, եթե անգամ սննդի օբյեկտում ա, հո խոհանոցի սեղանի վրա չե՞ն բարձրանում։
Իսկ բուն իրավիճակի հետ կապված, եթե օրենքը թույլ է տալիս կենդանու հետ օգտվել հասարակական տրանսպորտից, իսկ խոշոր չափի և/կամ պոտենցիալ ագրեսիվ ցեղատեսակների շներին հանրային վայրերում սովորաբար դնչկալ է պարտադրվում, ուրեմն ի՞նչն ա խնդիրը։ Եթե մարդուն տհաճ ա կենդանու ներկայությունը, էդ մարդու խնդիրն ա։ Ես էլ վատանում եմ, որ ուշ ժամի տրանսպորտ եմ նստում, ու ներսում միայն տղամարդիկ են։ Կամ երբ մարդիկ ալկոհոլի/թմրանյութերի ազդեցության տակ են։ Քանի դեռ իրենց արգելված չի տրանսպորտ նստել, ես փորձում եմ սեփական զգացողություններիս վրա աշխատել։
Իմ շան հետ ես երբեք պիկ ժամի տրանսպորտ չեմ նստում, որովհետև շատ ա սիրում մարդկանց, ուզում ա բոլորի հետ խաղա, բայց միևնույն ժամանակ կռիվ կանեմ ցանկացածի հետ, որն իրեն կամ որևէ մեկին չխանգարող շանս ներկայության անթույլատրելիության մասիկ ռեպլիկներ կանի։ Եթե տերն անվտանգության կանոնները պահում ա, ուրիշների իռացիոնալ վախերի մասին մտածելն իր խնդիրը չի։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Խնդիրը մազ թողնելու մեջ չի՝ մարդ կա, որ շնից շատ է մազ թողնում Մազ չթողնող ցեղատեսակներ կան՝ ինքս պահել եմ
Խոսքը օրենքի կարգավորման մասին էր, ինչն արդեն պարզել եմ՝ մեր երկրի օրենքը չի արգելում ընտանի կենդանու հետ սննդի կետ մուտք գործել, եթե հենց էդ սննդի կետը չի արգելում դա։
Այ դնչկալով շանը ման տալու հետ կապված, իրոք որ լուրջ խնդիրներ ունենք։ Երբեմն նույնիսկ առանց կապի ազատ ման են գալիս։
Բայց դրան էլ կարելի է հակադարձել, որ շատ ավելի վտանգավոր մարդիկ կան, որ ազատ ման են գալիս՝ առանց կապ ու դնչկալ
Ինչևէ, եթե ինչ-որ մեկը որոշել է, որ իր կենդանին իր հետ միասին նույն տեղում պիտի լինի, ապա դա ինձ չի խանգարում՝ ինքս նույնպես ազատ եմ որոշել, թե ես որտեղ գտնվեմ։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ