Շուն
Կատու
Հավ
Ոչխար
Կով
Այծ
Թռչուն
Ձուկ
Այլ կենդանի
Ինչ պուպուշ կատվիկ է
Հավեսով կպահեի
Սակայն այնքան միեւնույն է...
Հիմա ոչ մի կենդանի չեմ պահում:
Բայց փոքր ժամանակ շունիկ շաաատ էի սիրում: Այն էլ մի օր, մի հատ շունիկ /մեղմ ասած՝ «շունիկ»/ հարձակվեց վրաս: Այդ օրվանից իրանք իմ համար վատն են:
Հիշում եմ շենքում մոդա էր թութակ պահելը: Եղբայրս էլ գնեց, բերեց: Ուրեմն եղբայրս մի օր որոշում է իմ սենյակում բաց թողնել վանդակից թութակներին. ես էլ չիմանալով, մտնում եմ իմ սենյակ ու թութակը վայրէջք է կատարում ուղիղ իմ ուսին: 2 վայրկյան նայում ենք իրար աչքերի մեջ /ես ու թութակը/, ու ես սկսում եմ գոռալ/մեղմ ասած/: եղբայրս փորձեց թութակին պոկել ուսիցս, էն էլ պինդ կպել էր: Եղբայրս ստիպված խփեց խեղճին... ու տենց... Եղբայրս լացեց, մեղքը շատ էր եկել...
Հետո ձկներ էինք պահում: Լսել էի, որ ձկները հանգստացնում են նյարդերը: Նստել էի ակվարիումի կողքը ու ակնդետ նայում էի ձկներին: Նրանցից մեկը, չդիմանալով իմ հայացքի շանթող կայծերին, իրեն դուրս նետեց ակվարիումից՝ ուղիղ ոտքիս վրա:
2 տարեկանում, երբ մեր գյուղը դեռ մերն էր, շատ էի սիրում խաղալ փոքր բադիկների հետ. հենց մոտիկ էի գնում, իրանք էլ իմ մոտ էին գալիս: Մինչև հիմա ձեռքերիս մեջ զգում եմ, ավելի շուտ հիշում եմ նրանց սրտիկների բաբախյունը...
Հիմա երևի այդ բադիկների սերունդներով/իհարկե, եթե բարբարոսները չեն սպանել/ խաղում են քյուչուկ չոջուքները:![]()
Սակայն այնքան միեւնույն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ