Ժամանակին էինք պահում, շուուուուուտ, երբ դեռ փոքր էի: Կատու էր, արական սեռի, անունը . . . անունը Թոմ էր: Սիրում էի հետը պինգ-պոնգի գնդակով խաղալ:
Մայրիկս, որ պառկած էր լինում դիվանին, одеал-ով ծածկված, գալիս էր մտնում одеал-ի տակ:
Նաեւ շատ էր քնում:
P3104271..jpg
Զվրճալի պատմություններ Թոմի մասին:
Թոմը փախնում ա:
Մի անգամ, երբ մեր մուտքի դուռը բաց էր (հյուր էր եկել, գնում էր արդեն) հանկարծ ոնց-որ Թոմը դուրս փախավ, (ընդհանրապես տենց պահերին, ինքը փախնում էր,) շքամուտքում մուուուութ-մութ էր, մամասս սկսեց ման գալ ներքեւի հարկից, ես ու ընկերս էլ շքամուտքում ենք նայում ներքեւ, մեկ էլ ընկերս շուռ եկավ իմ կողմը ու . . . «հեն ա կատուն,» ծիծաղում ա: Շուռ գամ, տեսնեմ մեր Թոմը դռան մոտ ա, շշմած, աչքերը չռած, ուռուցիկ նստած (դե մոտավորապես պառկած է՛լի) դուրս ա նայում, թե ինքը ինչի վրա էր զարմացեեե՞լ:
Մի անգամ է՛լ էնպես եղավ, որ . . . կորավ, մամաս ու պապաս գնացին ման գալու: Որոշ ժամանակ անց քույրիկս ուզեց գնա տեսնի գտա՞ն, դուռը բացեց ու . . . Թոմը վազեց ներս:
Թոմն ու հեռուստացույցը
Հեռուստացույցի նկատմամբ անտարբեր չէր, մեկ-մեկ նայում էր, հիշում եմ առաջին անգամ դա տեսնելուց, ոնց էի զարմացել:
Ես ու քույրիկս նստած մանկակակ հաղորդում էինք նայում, Թոմն էլ աթոռին էր ուռուցիկ նստած, աչքերը կիսափակ, հանկարծ մի բան եղավ հեռուստացույցով, մեր Թոմը ո՜ր չվազեց հեռուստացույցի մոտ, որ չվազեե՜ց, մենք երկուսով էնպե՜ս ենք ծիծաղում: Թոմն էլ հեռուստացույցին ա կպել վախեցած նայում ա:
Մի անգամ է՛լ «Կովկասի գերուհու» ժամանակ էն վերջին մասերում, երբ Նինան Շուրիկին ծեծում էր, Թոմը ձգվում ա ուզում թաթով խփի:
Վա՝յ էս ես եեմ
Մի անգամ տանը երեքով էինք, մաման, ես, Թոմը: Լռություն ա տանը, մեկ էլ հանկարծ մաման ասում ա «նայի ոնց ա, Թոմը իրան հայելու մեջ նայում:» Նայեցի Թոմին, հանգիստ ո՛չ ուռուցիկ նստած, նայում ա հայելուն, մեկ էլ հանկարծ . . . առջեւի թաթերը բարձրացրեց ու . . . դե պատկերացրեցիք: Ես ու մաման ծիծաղում ենք, Թոմի հեչ պետքը չի, ոնց-որ չի է՛լ նկատում (ընդհանրապես մենք որ իրա մի արածի վրա ծիծաղում էինք, вообще ուշադրություն չէր դարձնում, չէր հասկանում երեւի: )
Զարդարելու փորձ
Մեկ-մեկ փորձել ենք Թոմին շոր հագցնել, իհարկե փորձում էր հանել: Մի անգամ էլ նոր տարվա էինք պատրաստվում, մեր Թոմի պոչիկից կանաչ ժապավեն կապեցինք, բանտիկ արինք . . . բռնեց գզեց:
Էջանիշներ