Մեջբերում Gladiator-ի խոսքերից Նայել գրառումը
3 կրիա եմ ունեցել մեկը մեկից լավիկ: բայց հիմա


Իսկ ի՞նչ տեսակի կրիաներ էին:
Ես կրիաների համար մի ուրիշ կարգի եմ գժվում:
Բա ինչը պատճառ դառավ, որ հիմա չունես, եթե գաղտնիք չի:


Իմ ամենաառաջին միջերկրածովյան կրիան կորավ իմ իսկ մեղքով:
Դրանից հետո մի անգամ մի հատ փոքրիկ միջերկրածովյան կրիա առա, բայց բան չէր ուտում, պարզվեց հիվանդ ա: Խանութի հիմար աշխատողները ցուրտ տեղեր էին պահել, մարսողական համակարգը վարի է գնացել: Մոնումենտում մի հատ կենդանիների ցուցահանդես կար էդ ժամանակ (սողունների), դրան տարա էդ ցուցահանդեսի տիրոջը տվեցի, ասեցի գոնե ինքը կկարանա պահի, բայց սատկեց էդ կրիաս:
Դրանից հետո էլ (կարծեմ 2003 թվին էր) ընկերս փողոցից գտել էր մի հատ կասպիական կրիա, որը տվեց ինձ, ու միչեւ այսօր պահում եմ: Մի ամիս առաջ էլ մի հատ նորը գնեցի, էլի կասպիական: Հույս ունեմ կրիաս կուսակրոնության ուխտը կդրժի: