Շուն
Կատու
Հավ
Ոչխար
Կով
Այծ
Թռչուն
Ձուկ
Այլ կենդանի
Էլ չի լինում, ոպշ էս մեկն էլ ա հերիք։ճճճ
Վերջին խմբագրող՝ Gayl: 13.01.2018, 09:36:
Էս էլ իմ գայլն ա։
![]()
Գայլիդ անունն ինչ ա?։ճճ
էն որ փեսեն անգլերենա սկսում սովորել ու գալիսա զոքանչխանա՝ զարմացնելու:
աները դուռը բացումա, փեսեն.
- հալլո, մայ սա՜ն (my sun)
աները մատնա տնկում,
հետո զոքանչինա խոհանոցում տեսնում ու բացականչում.
- հալլո, մայ մո՜ւն (my moon)
դրանից հետո միայն հաջորդ օրնա խելքի գալիս՝ թավով գլխին հարվածից
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս կատուս 2 ամսական ա։ Ահավոր լավն ա։ Իրան սիրելիս պետք ա մեկը, որ հիշեցնի, որ ինքը դեռ ձագ ա, էդքան պինդ գրկել երևի պետք չի։
Սկզբում որ նոր էր էկել, առաջին երկու օրը մազերիս մեջ էր քնում ու ամեն անգամ երբ քնած ժամանակ շարժվում էի, մուննաթով մլավում էր։ Հետո հասկացավ որ սենց շարունակվել չի կարող ու հիմա բազմոցին ա քնում։ Առավոտ ժամը 6ին գալիս ա մոտս, ինձ քնից հանում ու պահանջում կերակրել իրեն։ 11 տարի ամեն առավոտ մաման հետս կռիվ էր անում, որ հաներ քնիցս, գնայի դասի, իսկ էս դեբիլը գալիս մի հատ մլավում ա, արթնանում եմԵրաժշտություն լսել ոնց հասկացել եմ սիրում ա, մենք իրար հետ ամեն իրիկուն Սոկո ենք լսում ու երեքով մլավում
Որ չարություն ա անում, ասենք ուժեղ կծում կամ ճանկռում ա, յանի խփում եմ, 2 մատով կպնում եմ իրան էլի։ Էդ ժեստը սովորել ա, ամեն անգամ հենց ինչ-որ բան իրեն դուր չի գալիս, գալիս ու թաթիկով սկսում ա խփել։ Հետո էն օրը դրել էի հայելու առաջ։ Ավելի զարմացած դեմքի արտահայտություն չեմ տեսել, քան ինքն իրեն զննող կատվինն էր։
Հենց սկսում եմ կոմպով ինչ-որ բան անել, գալիս ու նստում ա ստեղնաշարին, յանի՝ հերիք ա, հիմա իմ հետ խաղալու հերթն ա։ Մի խոսքով ահավոր լավն ա ինքը։
![]()
Alphaone (09.07.2018), Cassiopeia (07.07.2018), enna (03.11.2018), Mr. Annoying (07.07.2018), Progart (25.01.2019), Smokie (26.09.2018), Աթեիստ (07.07.2018), Գաղթական (07.07.2018), Նաիրուհի (04.09.2018)
Արա էս գելխեղդիս նկարն ուր ա?![]()
Gayl (07.07.2018)
Ես երկու տարի առաջ 3 ամսական սամոյեդ առա: Գժվելու բան են ուղղակի, նամանավանդ՝ ձագ ժամանակ, բայց էդ 5-6 ամսվա բարիերը չկարողացա անցնեմ, որ սովորացնեմ՝ որտեղ չիշիկ ու կակա անի: Ու արդյունքում՝ երկու ամիս տունս մեզի ու կեղտի մեջ էր ամբողջությամբ: Ծախեցի՝ ահավոր տխրած, բայց ներքուստ բեռից ազատված: Ու տենց էլ չեմ ջոկում՝ դրանց ոնց պիտի սովորացվի էդ անտերը…
Հետաքրքիր ա ․․․ իմ իմանալով սամոյեդները շատ մաքրասեր են լինում։ Օրինակ, շատ փոքր տարիքից իրանց քնած տեղը չիշիկ չեն անում, մի քիչ հեռու են գնում ընդեղ են անում։ Ու տենց շներին սովորաբար հեշտ ա սովորեցնելը, որ դրսում անեն իրանց անելիքը։
Փոքր ժամանակվանից պետք ա կոնկրետ ժամերի ման տալ, ու հենց չիշիկ ա անում դուրսը, մի հատ գլուխը շոյել, երկու քաղցր բառ ասել։ Մեկ-երկու երեք, սովորում են։ ՈՒ դու շուտ ես հուսալքվել։ Եթե շուն ես որոշել պահել, պիտի պատրաստ լինես րդան ամեն ձև, ու համբերատար պետք ա լինես։ Շուն պահելը երեխա պահելուց դժվար ա, քանի որ ինչ-որ տարիքից երեխեքը սկսում են խոսել ու ասել ինչ են ուզում, շունը երբեք չի խոսում։ Չնայած, որ երկար հետդ ապրում ա, մեկ-մեկ թվում ա, որ խոսում էլ ա։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ