ԷԷ…ես ինչ տխուր թեմայա /իմ համար էլի/
Փոքր ժամանակ մի հատ կատու էի պահում անունը ՄԱՌԱ էր /մեր հարևանի կնոջ անուննել էր Մառա/ , ուրեմն իրան տենց գտա նոր ծնված ժամանակ բերեցի տուն ու սկսեցի պահել……անցան տարիներ …Բայց դե մեղքս գալիս էր Մառաս …տենց մի օր որոշեցինք բաց թողել իրեն…տենց տարանք մեր դպրոցի մոտ բաց տողեցին …այնպես տարանք որ հետ չգա…ճամփան չհիշի…տենց մի 10 օր իրանից ձեն ձուն չկար մի օր էլ քույրս իրան դասից գալուց տեսել էր…սենց սոված նեղված…խեղճը եդ 10 օրը վայթե բան չէր կերել…տենց բռնել էր բերել էր ու կերակրեցին սիրեցին ու էլի սկսեցինք պահել…բայց…մի 2 տարի հետո առավոտը հելանք տեսանք պատուհանից ընկելա
երեվի ծիտիկների հետևից էր թռել 5 տարեկան էր
Էջանիշներ