Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող. մեկդ ձևը ասեք «տուզիկի» մռութը տենանք: Էտ հսկային բնակարանում ես պահու՞մ
Որ բնակարանում պահեի հիմա երեևի գրառումներս գժանոցից կանեի
Բարեբախտաբար սեփական տանն եմ ապրում, բայց էլի կյանքներս կերել է: Բույն ենք սարքել, հատուկ տարածք ենք ցանկապատել, որ զբոսնի: Սկսել էր ծառը ուտել , պարսպապատեցինք ստիպված: Մի երկու քառակուսի մետրի մեջ է ընկնում հիմա այդ ծառը: Ու ինչ եք կարծում օգնեց? Առավոտ դուրս գամ տեսնեմ մտել է էդ մի թիքա տեղը ու չի կարողանում դուս գալ: Երկու թաթալոշ տվեցի հանեցի դուրս: Հաջորդ առավոտ էլի նույն բանն արեց... Էլ ոչ էլ բարկացա: Կերը լցրեցի ամանի մեջ ու աչքերի մեջ նայելով սառնասրտորեն ասացի, դե ոնց կուզես կեր ախպերս, ես գնացի: Շուռ եկա գնամ, մի 5 վայրկյան էլ չէր անցել, մեկ էլ ճաշը լակելու ձայնը լսեցի... Այ էդպես, որ իրեն պետք է լինում, ալպինիստություն էլ է անում...