Սիրելի Կիտա
Խստությունն էլ չի օգնում դրան: Խեղճացած պառկում է ոտքերիս տակ, ամեն կերպ ցույց է տալիս որ վախենում է ինձանից... մի անգամ կատաղած ընկել էի հետևից, փախավ բաքի տակ թաքնվեց այդ անզգամ սրիկան: Ասել եմ, որ տան շեմին չպառկի ու այդ առիթով մի երկու թաթալոշ տվել: Դրա ձևն էլ սովորեց: Երբ դուռը բացում եմ ինքը նախօրոք լքում է այդ վայրը, իսկ մինչ այդ նախանձելի հետաքրքրությամբ կազմակերպում է իր առօրյան: Իսկ իր տեղում եղածի վկաները զանազան առարկաներն են, որոնք քարշ տալիս բերում է...
Ի դեպ, քո մի քանի խորհուրդներից ես օգտվել եմ, որոնց համար, օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում: Եթե էլի խորհուրդներ տաս, ես էլ ավելի շնորհակալ կլինեմ, չնայած դու էլ քո հերթին կարող ես ասել, որ դատարկ շնորհակալությունը գրպանը չեն դնում![]()
Էջանիշներ