Շուն
Կատու
Հավ
Ոչխար
Կով
Այծ
Թռչուն
Ձուկ
Այլ կենդանի
Գլուխը բարձին, թարս հայացքը ինձ ու ֆոտիկին
Հայցք եմ ասել
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
*e}|{uka* (09.12.2010), aerosmith (09.12.2010), Ameli (19.06.2011), CactuSoul (10.12.2010), davidus (10.12.2010), Inna (09.12.2010), Mephistopheles (20.10.2013), My World My Space (09.12.2010), Nadine (19.01.2011), Norton (11.12.2010), Rammstein (10.12.2010), Shah (09.12.2010), Smokie (09.12.2010), Yevuk (09.12.2010), Ժունդիայի (09.12.2010), ԿԳԴ (09.12.2010), Հայուհի (09.12.2010), Հարդ (09.12.2010), Մանուլ (11.12.2010), Ուլուանա (09.12.2010), Ռուֆուս (09.12.2010)
Քիչ առաջ քվեարկեցի, որ շուն եմ պահում, բայց այնպիսի զգացողություն ունեմ, որ սխալ են արել: Մի խոսքով, ինչ կուզեք անվանեք դրան, բայց դա հաստատ շուն չի: Էլ չեմ կարողանում վրան, չգիտեմ ինչ անեմ: Բա որ դա հանկարծ ջոկելա, որ ինձանից ուժեղաաաա... Իբր թե վախենում է ինձանից, իբր թե կեղծավորություն է անում ու ոտքերս լիզում, բայց որ արդյունքում նայում եմ, մեկ է , իր ուզածն անում է...
Մալխաս ջան ռոտվեյլեռները մտնում եմ առաջին 10ի մեջ հեշտ դաստիրակության ենթարկվելու առումովԴու լավ խիստ չես ու քոնը մինչև վերջ չես տանում: Թե չէ իրանք շատ խելացի ու շուտ դաստիրակվող են: Իմի պես թռվռիկ չեն ու որսորդական. որ պահի տակ սաղ դաստիրակությունը մոռացած բան բռնի կամ իրան կոտորի
Բայց քոնն էլ հլը ձագ է ու խակ, իսկը վախտն է լավ խիստ լինելու:
Չնայած իմս լավ խելոքացել է ու հլը էլի կխելոքանա, ես իրա վրա, որ ջղայնանում եմ, երբեք հետ չեմ կանգնում, մինչև ձենը չկտրի, չջոկի, որ չի անցնի իրանը ու չգնա խելոք գլուխը կախ վեր ընկնի:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Մի փոքր անհարմար է խոստովանել, բայց նկար գցել դեռ չեմ կարողանում:
Ռոտվեյլեր տեսակի է, մի 10 օրից կլինի 8 ամսական: Ռեխը որ բացում է բավական տպավորիչ է: Մեկ մեկ խաղալու ժամանակ քիչ է մնում թևքս բռնի ծառի ճյուղի կամ փայտի տեղը... որ բռնեց լավ չի լինի: Իսկ թևքս ուզում է բռնել, որովհետև միանգամից հասկանում է, որ դա է ճյուղը փախցնում իրենից... Սկզբում շատ էի խանդավառված էդ շնով, իսկ հիմա պատրաստ եմ լրջորեն հայտարարել, ու նաև հայտարարածս կատաղի պաշտպանել, որ ամենալավ շունը տուզիկն է![]()
Սիրելի Կիտա
Խստությունն էլ չի օգնում դրան: Խեղճացած պառկում է ոտքերիս տակ, ամեն կերպ ցույց է տալիս որ վախենում է ինձանից... մի անգամ կատաղած ընկել էի հետևից, փախավ բաքի տակ թաքնվեց այդ անզգամ սրիկան: Ասել եմ, որ տան շեմին չպառկի ու այդ առիթով մի երկու թաթալոշ տվել: Դրա ձևն էլ սովորեց: Երբ դուռը բացում եմ ինքը նախօրոք լքում է այդ վայրը, իսկ մինչ այդ նախանձելի հետաքրքրությամբ կազմակերպում է իր առօրյան: Իսկ իր տեղում եղածի վկաները զանազան առարկաներն են, որոնք քարշ տալիս բերում է...
Ի դեպ, քո մի քանի խորհուրդներից ես օգտվել եմ, որոնց համար, օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում: Եթե էլի խորհուրդներ տաս, ես էլ ավելի շնորհակալ կլինեմ, չնայած դու էլ քո հերթին կարող ես ասել, որ դատարկ շնորհակալությունը գրպանը չեն դնում![]()
Նկար քցելու համար մտնում ես այս սայտ` http://imageshack.us/ , սխմում եմ browse վրա, բերում է թե որտեղից քո համակարգչից պիտի ընտրես նկարը, ասենք նկար քցի desktop-ի վրա ու ընտեղից քլիք արա, հետո սեխմի open:
Հենց լինկը տա, տեղադրի այստեղ, սեխմում եմայս նկարի վրա գրառման պատուհանի վերևը կտեսնես ու արդեն կարող ես սեխմել պատասխանել
Կամ եթե mail_ով կարող ես ուղարկել, ինձ ուղարկի, ես դնեմ
Շան պահով, հիմա բարդ է, բայց մի տարուց կիմաստանանա
Ինքը լավ էլ ջոկում է, որ ձեռտ է, հլը շունս ձեռս բռնի, իսկ ինքը առանց ջոկելու է պահի տակ բռնում, բայց հենց ասում եմ ահհհ, մեկից թողնում է ու վախեցած ու մեղավոր նայում, տենց էնքան եմ արել, որ հիմա եթե դաժե բռնի, ուժեղ երբեք չի բռնի:
Իրա պես նվա էտ պահին, ինչ-որ վոզգլաս արա:
Էտ որ խորհուրդս է օգնել?
եՍ միայն ուրախ եմԵս հիմա որ էսքանը իմանայի, շունս ավելի խելոք կլիներ հիմա
Հիմա 1 տարուց նոր ավելի կխոլոքանա
Ուղղակի մենք ավչառկա էինք պահել
Սովոր էի
Որսորդականը բարդ է էլի
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Որ բնակարանում պահեի հիմա երեևի գրառումներս գժանոցից կանեի
Բարեբախտաբար սեփական տանն եմ ապրում, բայց էլի կյանքներս կերել է: Բույն ենք սարքել, հատուկ տարածք ենք ցանկապատել, որ զբոսնի: Սկսել էր ծառը ուտել , պարսպապատեցինք ստիպված: Մի երկու քառակուսի մետրի մեջ է ընկնում հիմա այդ ծառը: Ու ինչ եք կարծում օգնեց? Առավոտ դուրս գամ տեսնեմ մտել է էդ մի թիքա տեղը ու չի կարողանում դուս գալ: Երկու թաթալոշ տվեցի հանեցի դուրս: Հաջորդ առավոտ էլի նույն բանն արեց... Էլ ոչ էլ բարկացա: Կերը լցրեցի ամանի մեջ ու աչքերի մեջ նայելով սառնասրտորեն ասացի, դե ոնց կուզես կեր ախպերս, ես գնացի: Շուռ եկա գնամ, մի 5 վայրկյան էլ չէր անցել, մեկ էլ ճաշը լակելու ձայնը լսեցի... Այ էդպես, որ իրեն պետք է լինում, ալպինիստություն էլ է անում...
Էրեխեք, նկարի պահվ երևի մի փոքր սպասենք: Հեռախոսով են նկարել, իսկ լարը գործի տեղն է: Երբ լույսը բացվի ապարատով կարգին կնկարեմ: Չնայած դա էլ հեշտ չի: Մի բան որ ձեռքիս տեսնում է արդեն իրենն է համարում ու ուզում է փախցնի... Մի քանի օր առաջ տոտիկներ էի առել որ խաշ դնենք: Խոշոր ոսկորներ դուրս եկան մի չորս հատ: Ինքս ինձ չարախնդում էի: Ասում էի վրա ուտելու բան էնքան էլ շատ չկա, բայ էդ ախմախը գոնե մի երկու ժամ կկրծի կզբաղվի: Ինչ կրծել ինչ բան: Ամբողջ հողամասը փորեց պահեց էդ ոսկորները, Կոմս Մոնտե Քրիստոն կնախանձեր դրա փորելուն...
Վերջին խմբագրող՝ Malxas: 09.12.2010, 21:39:
Հա պետք եկած վախտ ամեն ինչ էլ կանի
Բայց ծառը իզուր ես ցանկապատել, իրան կռծելու բաներ տուր, էն հաստ ռեզինի շլանգներից կտրի մի 20սմ ու քցի: Ախր հետը, որ չեք խաղում, տոսետ օրինակ մի 20 րոպե էտ շլանգը քցես, բերի, քաշես, էներգիան մեջը եռում է:
Մալխաս ջան բա պիտի պահեր, էտ բնազդ է ու էտ չի վերանաԼոկին դաժե փոքր վախտ բազմոցն էր փորել
Տենց բաներ տալուց առաջ զգույշ
Ու հետո իրան էտ ոսկորները էտ աստիճան շատ չի կարելի
Մի խոսքով իրա հետ խաղացեք ու հետեն դաստիրակեք, խաղը լավ կդաստիրակի:
Նստել ու թաթը տուր կամանդան սովորացրու ու խաղալու վախտ դրեսս արա, ասա նստի, թե չէ չեմ խաղա, նստի որ քցեմ:
Ես հիմա իրա դեմը կարամ միս պահեմ, չի ուտի եթե ասեմ չի կարելի, տենց լոզերը կգնա
Բայց դրսում դաժան է, ասենք ուտելու բանի հոտը 2մ-ի վրա զգում է ու եթե ես չհասցնեմ, տեսնեմ, ասեմ չի կարելի, կհամարի իրա որսըՈւ ըտեղ սկսվում է կռիվ
Բայց էս պահն էլ մի 1 տրուց կանցնի
ԵՍ էլ վիդիո մի հատ դնեմ, շկաֆի վերևը տոպրակով պոպոկ էի դրել, չէր տեսել դնելս, մեկ էլ լսեմ բողոք-ցույց է անում ընտեղ, գնամ տեսնեմ, հայտնագործել է հոտով
Նայեք
Հ.Գ. Մոռացել էի վիդիոն դնել![]()
Վերջին խմբագրող՝ Kita: 09.12.2010, 21:52:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Malxas (11.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ