User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: <<ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ>> աթեիստները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    <<ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ>> աթեիստները

    <<ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ>> աթեիստները
    Վերջին ժամանակներում մի քանի անգամ լսել եմ աթեիզմ <<դավանող>> մի քանի մարդկանց, որ իբրև Աստծուն հավատալը դա նույնն է ինչ ձմեռ պապին հավատալը և որ ինտելեկտուալ առումով զարգացած գիտնականը, ով զբաղվում է գիտությամբ կամ աթեիստ է կամ ագնոստիկ, բայց ոչ թեիստ: Աթեիստները շատ հաճախ մեր՝ Քրիստոնյաներիս հավատքը համեմատում են ձմեռ պապին հավատալու հեքիաթի հետ: Անշուշտ, յուրաքանչյուր մարդ ով երեխայական տարիքից դուրս է եկել և մի խոսքով հասունացել և չափահաս է դարձել, հստակորեն գիտի, որ իրականում գոյություն չունի ձմեռ պապ, ով Ամանորի գիշերը իր սահնակի վրա նստած օդում սավառնելով գալիս է և նվերներ բաժանում մարդկանց, մտնում ներս ծնելույզից և նվերները դնում հեռանում: Ինչ խոսք կարող են մարդիկ ձմեռ պապի շորերը հագնել, և ձմեռ պապի կերպարի ներքո հանդես գալ, բայց կարծում եմ և աթեիստները և թեիստներս, այստեղ այդ կերպարի տակ դերասանություն կատարելու մասին չենք խոսում, այլ իրական ձմեռ պապի մասին, ով իբր ապրում է օրինակի համար հեռավոր Լապլադիաներում, տարվա 4 եղանականերին իր ձմեռ պապի այդ շորերով և բեղերով: Աթեիստների կողմից քիչ չէ նաև հնչեցված հետևյալ խոսքերը՝
    <<Մենք չենք հավատում մորուքով պապիկի, երկնքում նստած>>: Անկեղծ զարմանում եմ, աթեիստների կողմից հնչեցված այս անմիտ խոսքերի վրա: Ի՞նչ է, մենք Քրիստոնյաներս պնդում ենք, որ Աստված ձմեռ պապիկ է կամ երկնքում նստած մորուքով մի ծեր պապի՞կ: Որտեղ է Աստվածաշնչի մեջ Աստված համեմատվում ձմեռ պապի հետ կամ որտեղ է գրված Աստվածաշնչի մեջ, որ Աստված ունի մորուքներ և մի ծեր պապիկ է երկնքում նստած իր թագավորական գահի վրա: Աստվածաշունչը մեզ հստակորեն սովորեցնում է, որ Աստված չունի ֆիզիկական կառուցվածք, նյութեղեն մարմին: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված հոգի է և ոչ թե ֆիզիկական մարմին ունեցող մեկը:
    Եկեք հիշենք մեր փառավոր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը այս մասին:
    Աստված Հոգի է, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն» (Հովհ. 4:24)։
    Հիսուսը պարզ և հստակ կերպով փաստեց, որ Աստված հոգի է և ոչ թե ձմեռ պապիկ կամ մորուք ունեցող ինչ-որ պապիկ երկնքում նստած: Հետաքրքիր է այն աթեիստները ովքեր նման անմիտ բաներ են ասում, կարդացել են Աստվածաշունչ թե ոչ, ընթերցել են Հիսուսի կողմից ասված այս խոսքերը թե ոչ: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված թեև ամենուրեք է, բայց ունի բնակության վայր, և դա հոգևոր երկինքն է, որը կոչվում է նաև ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՆՔ: Աստված արարել է տարածությունը, ժամանակը, մատերիան(նյութը), բայց նախքան դա արարելը Աստված հավերժության մեջ լինելով հոգևոր երկնքում, մշտապես գոյություն է ունեցել և չի եղել ֆիզիկական, նյութեղեն երևույթներ այդ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ: Հրեշտակները ևս ֆիզիկական մարմին չունեն, թեև կարող են ֆիզիկական մարմին հագնել և այդ կերպարի ներքո հանդես գալ, երբ անհրաժեշտ է: Հոգևոր ոլորտում բնակվում է Աստված իր բյուր-բյուրավոր, տասնյակ հազարավոր հրեշտակների հետ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստվածաշունչը խոսում է Երեք երկինքների մասին:
    Այդ երեքից մեկը կարող է լինել մեր Երկիր մոլորակի երկինքը, որտեղ թռչունները թռչում են, ինքնաթիռները գնում են այդ երկնքով A վայրից B վայրը և այլն: Մյուսը կարող է նկատի ունենալ տիեզերքը, որի մեջ գտնվում է մեր մոլորակը, լուսինը, արևը, աստղերը, գալակտիկաները և այլն: Իսկ հաջորդը նկատի ունի Երրորդ երկինքը, այսինքն հոգևոր ոլորտը, որտեղ գտնվում է Աստված և իր հոգեղեն արարածները՝հրեշտակները:
    Որոշ աթեիստներ շատ են սիրում շահարկել գիտության այսպես կոչված գրանցած հաջողությունները և ձեռբերումները իբրև Աստծո գոյության դեմ խոսացող փաստարկներ: Սա ևս անմիտ փաստարկ է իրականության հետ աղերս չունեցող: Նախ ևառաջ անհաժեշտ եմ համարում նշել այն, որ ներկայումս ոչ ֆիզիկայի, ոչ քիմիայի, ոչ կենսաբանության, ոչ աստղագիտության և գիտության այլևայլ ոլորտներում, գիտությունը չի հասել իր կատարելության գագաթնակետին և կարծում եմ, որ քանի դեռ կա և գոյություն ունի մարդը(բանական էակը),ապա միշտ էլ նորանոր ձեռբերումներ են լինելու գիտության բնագավառում, և այս ամենը լինելու է մշտապես, այսինքն չի գալու այնպիսի մի պահ որ մարդը 100%-ով բացահայտած վերջացրած լինի ամեն բան, մանավանդ այն ամենը ինչը կապված է Տիեզերագիտության հետ: Հետևաբար եթե գիտությունը չի հասել իր կատարելության գագաթնակետին, ինչպես են աթեիստներից ոմանք վստահորեն պնդում այն, որ գիտությունը և Աստված անհամատեղելի են իրար հետ և իրար հակասող իբր երկու <<հասկացություններ է>> այս: Ինչ է աթեիստ գիտնականները գիտեին կամ իրենց մտքի ծերով անցնում էր 19-րդ դարում, որ մեր տիեզերքը հավերժական անցյալում հավերժ գոյություն չի ունեցել և որ սկիզբ ունի: Բայց եկավ 20-րդ դարը և գիտական շատ լուրջ հաջողություններ գրանցվեցին, և մի շարք համոզիչ փաստարկների հիման վրա գիտնականները եկան այն եզրահանգման, որ մեր Տիեզերքը սկիզբ է ունեցել հեռավոր անցյալում և հավերժ գոյություն չի ունեցել: Իսկ հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ չի բացառվում նոր զարմանահրաշ գիտական հաջողություններ և ձեռբերումներ ունենալը: Հետևաբար եթե ամեն գաղտնիք բացահայտված չէ, ապա ինչպես կարող են այս աթեիստները խոսել, երբմեն նույնիսկ քմծիծաղով, թե իբր գիտությունը և Աստված անհամատեղելի են իրար հետ: Չէ որ առջևում շատ բացահայտումներ են մեզ սպասվում, որը կարող է էլ ավելի համոզիչ դարձնել Աստծո գոյության փաստը և այնպիսի բացահայտումներ կարող է լինեն, որոնք ներկայումս մեր մտքի ծերով անգամ չի անցնում, ինչպես մի անի դար ապրած գիտնականների համար, որ մեր Տիեզերքը հավերժ գոյություն չի ունեցել: Բայց արդյո՞ք ներկայիս գիտությունը հերքում է Աստծո գոյությունը: Իհարկե ոչ: Գիտությունը չի հերքում, այլ՝ աթեիստ գիտնականները ունենալով փայլուն <<ինտելեկտուալ կարողություններ>>: Ճիշտ է 100%ով չենք կարող հիմա ապացուցել Աստծո գոյության փաստը գիտության միջոցով, բայց այն գիտական ձեռբերումները, որ մենք ունենք այսօր բացարձակապես չեն հերքում Աստծո գոյության փաստը, իհարկե չի էլ փաստում այն 100%-ով: Բայց ամեն դեպքում այն հաջողությունները, որ ունի այսօրվա մեր գիտությունը, այդ ամենը ավելի շատ Աստծո գոյության օգտին է խոսում, և թեիստի աշխարհայացքը ավելի տրամաբանական է, քան աթեիստինը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ խոսք կարելի է երկար շարունակել և խոսել գիտության և Աստծո գոյության հարցի շուրջ: Մի խոսքով ներկայիս գիտությունը չի հերքում Աստծո գոյությունը: Աստծո գոյությունը ուզում են ջանադրաբար հերքել աթեիստ գիտնականները, բայց ապարդյուն են նրանց ջանքները և անիմաստ: Գիտության գրանցված մի շարք հրաշալի հաջողությունները մեզ տեղ են թողնում Աստծո գոյության շուրջ մտածելու և այն էլ հենց գիտության հետ առնչվելով և ոչ թե պարզապես Աստվածաշունչը ընթերցելով և հավատք ընծայելով: Ականավոր բազմաթիվ գիտնականներ կան տարբեր դարերում և ժամանակներում ապրած, ովքեր հավատացել են Աստծո գոյությանը, մինևնույն ժամանակ լինելով հրաշալի գիտնականներ, և իրենց հավատքը չի եղել կույր հավատի վրա հիմնված : Այս գիտնականներից շատերի հավատը հիմնված է եղել հենց իրենց իսկ կատարած ուսումնասիրությունների հիման վրա: Թվենք մի քանի ականավոր գիտնականների՝
    ԱԼԼԱՆ Ռ. ՍԵՆԴԻՋ
    « Աշխարհը չափազանց բաղադրյալ է իր բոլոր մասերում և իր բոլոր փոխկապակցությունների մեջ, և չի կարող սոսկ պատահականության արդյունքը լինել։ Ես անձամբ համոզված եմ, որ կյանքի գոյությունը, իր օրգանիզմներից յուրաքանչյուրի մեջ ի հայտ եկող իր ողջ կարգուկանոնով, պարզապես չափազանց լավ է համադրված։ Կենդանի մարմնի մասերից յուրաքանչյուրը կախումնավոր է [մարմնի] մյուս բոլոր մասերից՝ աշխատել կարողանալու համար։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը գիտակցում դա։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը [մյուսներից] տարբերակվում հղացման ժամանակ։ Որքան ավելի ենք ուսումնասիրում բիոքիմիան, այնքան ավելի անհավանական է դառնում կարծիքը, թե այս ամենն ի հայտ է եկել առանց որևէ կազմակերպող կամ համակարգող սկզբունքի. – մի ճարտարապետի, ըստ նրանց, ովքեր հավատում են։ Բաղադրյալության և կարգուկանոնի փաստը, որով օրգանիզմներին հնարավորություն է տրվում աշխատելու, ուր ամբողջը ավելի մեծ է, քան իր մասերի համագումարը, [այսինքն՝ պատկանում է ավելի բարձրակարգ կարգի], տարուց տարի ավելի զարմանահրաշ է դառնում, մինչ քայլ առ քայլ ավելի մանրամասն են դառնում գիտական արդյունքները։ Սրա պատճառով է, որ բազմաթիվ գիտնականներ այսօր իրենց իսկ [գիտական] աշխատանքի պատճառով հակվում են դեպի [քրիստոնեական] Հավատքը։ Վերջնական վերլուծության արդյունքում, դա մի հավատք է, որ առավել ամրապինդ է դարձել Ծրագրի փաստարկի միջոցով »։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՌՆՈ ԱԼԼԱՆ ՓԵՆԶԻԱՍ
    « Դիտելով աշխարհում տիրող կարգուկանոնը, կարող ենք հասկանալ նպատակը, իսկ նպատակից սկսում ենք որոշակի ճանաչողություն ձեռքբերել Արարչի վերաբերյալ, որն այս ամենի ծրագրավորողն է: Նայում եմ Աստծուն Աստծո ձեռքերի գործերի միջով և այդ գործերից եզրակացնում եմ Իր նպատակները: Այդ նպատակներից տպավորությունն եմ ստացել Նրա Ամենակարողության »:
    ԱՐԹՈՒՐ ՀՈԼԼԻ ՔՈՄՓԹԸՆ
    Գնահատելու համար, թե [քրիստոնեական] կրոնը արդյոք կարո՞ղ է ընդունելի լինել գիտության համար, կարևոր է քննության վերցնել բնության մեջ գործող մի Մտքի վարկածը: Բանականությամբ օժտված Աստծո փաստերի շուրջ քննարկումները այնքան վաղեմի են, որքան ինքնին փիլիսոփայությունը: ''Ծրագրի'' վրա հիմնվող փաստարկը, թեև չափազանց պարզունակ է, երբեք չի հերքվել պատշաճ կերպով: Ընդհակառակն, մեկնելով այն բոլոր տվյալներից, որոնք օր օրի ավելի ու ավելի ենք իմանում մեր աշխարհի վերաբերյալ, հավանականությունը, որ այս ամենը առաջացած կարող է լինել պատահական գործընթացների արդյունքում, դառնում է միշտ ավելի անընդունելի, այնպես, որ այսօրվա գիտության այրերից քչերն են, արդարև, որ աթեիստական դիրքորոշում են որդեգրում »:
    ՌՈԲԵՐՏ Վ. ԲՈՅԼԵ
    « Երբ աստղադիտակներով ես զննում եմ հնամենի աստղերն ու նոր բացահայտված մոլորակները, երբ գերազանց որակի մանրադիտակներով հստակորեն տեսնում եմ բնության եզակի կազմվածք ունեցող անկրկնելի նրբությունը, և երբ, մի խոսքով, անատոմիական նշտարների և քիմիական հնոցների լույսի օգնությամբ ես ուսումնասիրում եմ բնության գիրքը, շատ հաճախ բացականչում եմ Սաղմոսերգուի խոսքերով. ''Որքա՜ն բազմաթիվ են գործերդ, ո՜վ Տեր: Դու ամեն բան արել ես իմաստությամբ'' [Սղմ 104, 24] »:
    ԿԱՐԼՈ ՌՈՒԲԲԻԱ
    «Եթե հաշվում ենք տիեզերքի գալակտիկաները կամ փաստում ենք տարրական մասնիկների գոյությունը, համանման ձևով հավանաբար չենք կարող փաստեր ու ապացույցներ ունենալ Աստծո մասին: Բայց, որպես գիտնական, ես խորապես տպավորված եմ կարգուկանոնով և գեղեցկությամբ, որ գտնում եմ տիեզերքում, այնպես՝ ինչպես նյութական իրողությունների ներսում: Եվ որպես բնությունը հետազոտող, չեմ կարող չմտածել, որ գոյություն ունի մի բարձրակարգ իրականություն: Գաղափարը, թե այս ամենն իբր պատահականության կամ սոսկ վիճակագրական տարբերության արդյունքն է, իմ համար ամբողջովին անընդունելի է: Կա մի Բանականություն բարձրակարգ մի հարթության վրա, ինքնին տիեզերքի գոյությունից անդին»:
    Լուի Պաստյոր
    «Մոտ ապագայում մարդիկ ծիծաղելու են արդի մատերիալիստ փիլիսոփաների ապուշության վրա:
    Որքան ավելի եմ ուսումնասիրում բնությունը, այնքան ավելի եմ հիանում Արարչի գործերով:
    Սովորաբար ես աղոթում եմ, մինչ աշխատում եմ իմ լաբորատորիայում»:
    Սըր Դերեկ Հարոլդ Ռիչըրդ Բերթըն
    «Աստված Ճշմարտություն է: Ոչ մի անհաշտություն գոյություն չունի գիտության և [քրիստոնեական] կրոնի միջև: Երկուսն էլ միևնույն ճշմարտությունն են փնտրում: Գիտության դիտարկումներն ու փորձարկումներն այնքան հիանալի են, որ դրանցով հաստատվող ճշմարտությունն անկասկած կարող է ընդունվել որպես Աստծո մի ա՛յլ տեսակի հայտնություն: Աստված ցույց է տալիս Իրեն, երբ մարդուն հնարավորություն է տալիս հաստատելու ճշմարտությունը»:
    Իսահակ Նյուտոն

    «Գոյություն ունեցող ամեն ինչի ամբողջ այս բազմազանությունը բնության մեջ, որոնք տեսնում ենք, թե ինչպես են համապատասխանում տարբեր ժամանակներին ու վայրերին, չի կարող ա՛յլ բանից սերել, քան միայն՝ գաղափարներից ու կամքից մի Էակի, որն անհրաժեշտորեն գոյություն ունի: [...] Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն երբեմն զվարճանում է, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում, կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է Ճշմարտության անծայրածիր օվկիանոսը»:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանսիզ Քոլլինս
    «Չեմ կարողանում հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս կարող էր առաջանալ ինքնըստինքյան: Ոչ մի լուրջ գիտնական չի համարձակվի հաստատել, թե իր ձեռքի տակ ունի կյանքի ծագման նատուրալիստական մի բացատրություն: Միմիայն տարածքից և ժամանակից դուրս գտնվող մի ուժ կարող էր նման բան անել: Բիգ Բենգն իր համար բարձրաձայն պահանջում է աստվածային բացատրություն» և արդարև «կատարյալ կերպով համաձայնվում է անդրանցական Արարիչ Աստծո գաղափարի հետ»:
    Իհարկե կարող ենք թվել շարունակաբար այլ գիտնականների, բայց կարծում եմ այսքանը հերիք է:
    Կա նաև նման գաղափար՝ իբր ով ինտելեկտուալ առումով զարգացած է և ունի բարձրագույն կրթություն համալսարաններում և գիտնական է, ուրեմն հավանականությունը մեծ է, որ տվյալ մարդը կլինի աթեիստ: Սա ևս հերթական անմիտ մտքերից մեկն է: Նման կերպ մտածողները կանխակալ մոտեցումներ ունեցող մարդիկ են: Կան տարբեր դարերում և ժամանակներում ապրած բազմաթիվ հռչակավոր գիտնականներ, փիլիսոփաներ Աստծո գոյությանը հավատացող, ովքեր և ունեցել են բարձրագույն կրթություն և ավարտել են համալսարաններ, ունեցել են լուրջ ներդրումներ գիտության զարգացման գործում, ինչպես նաև հրաշալի փիլիսոփաներ են եղել: Եվ այս մարդիկ բավականին զարգացած լինելով, ունենալով ինտելեկտուալ փայլուն կարողություններ, հավատացել են Աստծուն և համոզված են եղել իր գոյության մեջ: Իհարկե աթեիստներից ոմանք կառարկեն և կասեն իմ ասածը ճիշտ է նախօրդ դարերում ապրած գիտնականների համար, քանի որ իբր այդ ժամանակահատվածներում ապրող այդ գիտնականները տեղյակ չեն եղել մերօրյա գիտության գրանցած հաջողությունների մասին: Բայց հարցը կայանում է նրանում, որ անգամ այսօր 21-րդ դարում, մենք կարող ենք տեսնել բազմաթիվ հրաշալի գիտնականների ովքեր զբաղվում են գիտությամբ, ինտելեկտուալ առումներով բավականին զարգացած են և միևնույն ժամանակ Թեիստներ են: Գիտությամբ զբաղվելը մարդուն աթեիստ չի դարձնում, ոչ էլ փիլիսոփայությամբ զբաղվելը: Եվ մարդու ինետելեկտուալ կարողությունների զարգացվածությունը բացարձակապես կապ չունի մարդու Աստծուն հավատալու կամ չհավատալու հետ:
    Ներկայումս կան բազմաթիվ հայտնի գիտնականներ 21-րդ դարում ապրող, որոնցից շատերը ֆիզիկոս ես, որոշները քիմիկոս, որոշները կենսաբան, որոշները գենետիկ և այս մարդիկ հավատում են Աստծո գոյությանը:Եվ այս գիտնականները ինտելեկտուալ առումով չեն զիջում աթեիստներին, և ավելին որոշ գիտնականներ, մտել են բանավեճերի մեջ աշխարահռչակ աթեիստների հետ և պաշտպանել Աստծո գոյության գաղափարը:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  11. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աթեիստներից շատերը նաև Աստվածաշնչի մեջ ներակայացող Աստծուն համեմատում են Զևսի, Արամազդի և այլ մարդկանց կողմից մտացածին և ստեղծված կերպարիների հետ: Կարծում եմ դժվար չէ կռահելը, որ տարբեր ժողովուրդներ մոտ առկա դիցաբանությունները, դրանք հստակորեն մարդկանց կողմից կերտված կերպարներ են: Դժվար չէ նաև կռահելը բազմաաստվածության գաղափարի անհեթեթ լինելը: Պանթեիստական Աստծո գոյության գաղափարն էլ խելքին մոտ չէ: Պանթեիստական Աստվածը նույնացվում է նյութի, մատերիայի հետ: Արդյունքնում ինչ է ստացվում: Երբ եղել է ժամանակ, որ չի եղել մեր Տիեզերքում առկա նյութը,մատերիան, ապա չի եղել նաև այդ աստվածը: Կրոններից ամենախելքին մոտ կրոնը, դա իմ խորին համոզմամբ մոնթեիստական կրոններն են: Իսկ հիմնական մոնոթեիստական, այսինքն Միաստվածական կրոնը, դա Աբրահամյան կրոններն են՝ հուդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն: Այս երեք կրոնների հենման այսպես կոչված կետը՝ դա Հին կտակարանն է: Իսկ թե ինչու այս երեք կրոններից Քրիստոնեությունն է ճշմարիտը դա ևս կարևոր հարց է և անհրաժեշտ լուսաբանման:
    Աթեիստներից շատերը, մեզ՝ Թեիստներիս, համարում են, որ մենք իբրև հավատում ենք այսպես կոչված <<բացերի Աստծուն>>: Եվ նախնադարյան մարդկանց պես շարժվելով իբր երբ չգիտենք այս կամ այն երևույթի գիտական բացատրությունը կամ այսպես կոչված գիտությունը դեռ չի հասել այն զարգացվածությանը, որ կարողանա պատասխանել այս կամ այն հարցին, ապա մենք մինչև այդ, այս կամ այն բանը չբացահայտված բացատրում ենք Աստծով, և երբ գիտությունը գիտական բացատրություն տա այդ X կամ Y <<երևույթին>>, ապա էլ մեզ պետք չէ լինի Աստծով բացատրելու անհրաժեշտությունը այդ <<երևույթի>> հետ կապված: Մենք Քրիստոնյաներս չենք հավատում <<բացերի Աստծուն>>: Եվ Քրիստոնյա լինելով, ինչպես նաև Թեիստական աշխարհայացք ունենալով, եթե ասում ենք, որ Աստված է ստեղծել լուսինը, արևը, աստղերը, տարածությունը, ժամանակը, տիեզերքը, դա չի նշանակում որ մենք հավատում ենք բացերի Աստծուն կամ լուսնի, արևի և այլնի գոյությունը փորձում բացատրել<< պարզապես Աստված է ստեղծել և վերջ>> մոտեցմամբ և ասում, որ էլ կարիքը չկա որևիէ բան ուսումնասիրելու և բացահայտելու: Ընհակառակը, եթե ասում ենք, որ Աստված է ստեղծել լուսինը, արև, աստղերը և այլն, ապա պետք է թեիստական աշխարհայացք ունենալով, ձգտենք հասկանալ թե ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս է ստեղծել Աստված այս ամենը: Իսահակ Նյուտոնը երբ չէր հայտնաբերել ձգողականության օրենքը նա չէր փորձում բացերի Աստծով ինչ-որ բան լրացնել, իբրև ունենալով գիտելիքի պակաս կամ երբ հայտնաբերեց ձգողականության օրենքը չասեց, թե հիմա ես բացահայտել եմ ձգողականության օրենքը և ինձ էլ այդ բացերի Աստվածը պետք չէ, և ես Աստծո կարիքը չունեմ ընդհանարպես: Ընհակառակը նա գրեց <<Principia Mathematica>> ամենահայտնի գրքերից մեկը գիտության պատմության հույս հայտնելով, որ այդ ամենը կհամոզի մտածող մարդուն հավատալ Արարչին:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  13. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Вся греческая мифология построена на блядстве Зевса..

    Պառդոն զա ֆռանցուզսկի ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (04.02.2021), Varzor (08.02.2021), Աթեիստ (05.02.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •