User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: չարի գոյության վերաբերյալ

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    չարի գոյության վերաբերյալ

    չարի գոյության վերաբերյալ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Աստված ամենակարող է, բարի և Սեր: Միևնույն ժամանակ մեզ շրջապատող աշխարհում մենք տեսնում ենք, որ գոյություն ունի <<չարիքը>>: Հակասում է արդյոք սա Աստծո ամենակարող և բարի, սեր լինելուն: Առաջին հայացքից այն հակասական է թվում մեզ: Բայց եթե ավելի խորը նայենք այս հարցին, ապա կտեսնենք, որ հակասություն չկա: Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Աստված վեմ է և կատարյալ: Նրա կատարած յուրաքանչյուր Արարչագործություն ևս կատարյալ է եղել: Չկա որևիցե մի բան, որը Աստծո կողմից է արարված լինելով լինի թերի և անկատար: Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր: Օր՝ եթե Աստված կատարյալ է և մեզ կատարյալ է ստեղծել, ինչու ենք մենք անկատար և ունենք մի շարք թերություններ և որի հետևանքն էլ այն է, որ կա աշխարհում չարը: Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով և նմանությամբ: Կարելի է ասել մարդ արարածը Աստծո Արարչագործության գլուխգործոցն է եղել: Աստծո պատկերի պես ստեղծված լինել, նշանակում է արարված լինել նաև ազատ կամք ունենալու կարևորագույն հատկությամբ: Աստված մեզ չի ստեղծել ի սկզբանե որպես ռոբոտներ, որոնք առանց ազատ կամք ունենալու կատարելու էին մեխանիկորեն ծրագրված հրահանգներ: Աստված մեզ տվել է ազատ ընտրության հնարավորություն իր պատկերի և նմանության պես ստեղծելով: Ազատությունը բարձրագույն բարիք է մարդ արարածի համար Աստծո կողմից շնորհված: Սա նաև մեծագույն սիրո դրսևորումներից մեկն է Աստծո կողմից մարդուն տրված: Աստվածաշնչից հստակորեն իմանում ենք, որ Աստված չի կարող չար բաներով փորձվել և նա էլ մարդուն չի փորձում չար բաներով: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ մենք անկատար ենք և մեզ շրջապատող աշխարհում գոյություն ունի մի շարք արատավոր երևույթներ՝ ինչպիսիք են տառապանքը, աղքատությունը, անարդարությունը, դաժանությունը և այլն: Այստեղ հարց է առաջ գալիս: Եթե Աստված կատարյալ է և մենք ի սկզբանե կատարյալ ենք արարված եղել իր կողմից, ապա ինչպես է հնարավոր, որ կատարյալ ստեղծագործությունը դառնա անկատար: Այս ամենի կարճ և կոնկրետ պատասխանը հանդիսանում է հենց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ասվածը: Ստեղծված լինելվ և ունենալով ազատ կամք, մենք կարող ենք հնազանդվել Աստծուն, ընդունել իր գերիշխանությունը մեր կյանքում, ինչպես նաև կարող ենք չհնազանվել, և չընդունել իր գերիշխանությունը մեր կյանքում: Ունենալով ազատ կամք, մենք կարող ենք գնալ ինքնիշխանության ուղով: Աշխարհում չարը ի հայտ է եկել հենց մարդու ազատ կամքի սխալ օգտագործմամբ: Այստեղ Աստված բացարձակապես ոչ մի մեղավորություն չունի: Ընտրությունը եղել է մերը: Աստված հարգում է մեր ազատություն ունենալու իրավունքը: Աստված ի սկզբանե չի պարտադրել մարդկանց, որպեսզի իրեն ծառայեն, ընդունեն իր գերիշխանությունը և հնազանդվեն իրեն: Աստված իսկապես մեղավոր չէ այն բանում, որ մարդը իր ունեցած երանելի ազատությունը սխալ օգտագործեց և ինքնակամ իրենց տրված երանելի վիճակից անցում կատարեց անեանելի վիճակի մեջ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ անկախ այն ամենից, թե ինչպես կօգտագործի մարդը իր ազատությունը՝ այդ թանկարժեք նվերը, անխտիր կերպով պետք է պատասխան տա Աստծուն իր ապրած կյանքի համար: Այն կյանքի որտեղ ունենալով ազատություն, իր այդ ազատությունը երբերմն է օգտագործել է և թե չար և վատ բաներ գործելու համար, և թե բարին և լավը գործելու համար: Ունենալով ազատություն մենք կարող են ընտրություն կատարել Աստծուն ինքնակամ կերպով սիրելու և չսիրելու, հարգելու և չհարգելու, ընդունելու իր պատվիրանները և դրա համաձայն ապրելու կամ չընդունելու և չապրելու այդ պատվիրանների համաձայն, ծառայելու և չծառայելու իրեն: Եվ այսպես շարունակ շատ բաներ կարող ենք թվել այս մեջբերված օրինակների կողքին: ՈՐոշ թեիստներ, այդ թվում և աթեիստներ բարձրաձայնում ենք հետաքրքիր հարցերի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չարի գոյության հետ կապված: Օրինակ երբեմն այսպիսի հարց են տալիս: Եթե Աստված ամենակարող է, բարի, սեր, ինչպես է կարող է հանդուրժել չար ու վատ բաները, որոնք գրեթե ամեն օր կատարվում են մադկանց աչքերի առջև: ԱՅս հարցի կարևոր հիմնական պատասխաններից մեկը մենք արդեն նշեցինք, որ ազատությունն է այն գլխավոր պատճառներից մեկը, որ աշխարհում կա չար և վատ բաներ: Աստված ամենակարող լինելով այսպես ասած կարող է մատի մեկ հպումով վերացնել ողջ աշխարհում տիրող չար և վատ բաները և ակնթարթորեն արմատախիլ անել այն մի խոսքով: Այդ դեպքում կարելի կլիներ ասել, որ մարդիկ կզրկվեին իրենց ունեցած ազատ կամքից և չէին կարողանա որոշները չար և վատ բաներ կատարել և իրենց ունեցած ազատությունը դրսևորել: Ինչպես նշեցինք Աստված հարգում է մեզ տրված ազատությունը այս երկրային կարճ և վաղանցողիկ կյանքում: Աստված արդար դատավոր է, և դատաստան է տեսնելու յուրաքանչյուր մարդու նկատմամբ, ճշմարիտ կերպով քննելով և կշռելով մարդկանց կատարած թե բարի և թե չար արարքների հետ կապված և յուրաքանչյուրին հատուցելու է իր ճանապարհի համեմատ արդարադատություն իրագործելով: Չի կարելի է մեզ շրջապատող աշխարհում կատարվող ամեն վատ, չար արատավոր երևույթ վերագրել Աստծուն: Կարող ենք հանգիստ թվել հազարավոր իրավիճակներ, երբ այդտեղ բացարձակպես Աստված մեղավոր չէ և անարդար է մի խոսքով այդ ամենի համար Աստծուն մեղադրել:
    Ստորև բերով մի քանի օրինակներ՝ (ազատ կամքի սխալ օգտագործում, մենք ռոբոտներ չենք)
    1) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երիտասարդ տղան չափից դուրս գինեմոլությամբ է զբաղվել և այդպես նստելով ղեկին սարսափելի ավտովթարի ենթարկվել արդյունքում:
    2) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երեխայի հայրը հարբեցող է և գրեթե ամեն անգամ հարբած վիճակում տուն գալով բռնության է ենթարկել իր երեխային:
    3) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երիտասարդ տղան արհամարհելով Աստծո պատվիրանները տրվել է աշխարհիկ գարշելի զվարճանքների և դարձել է նառկոման:
    4) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երիտասարդը սեռական հարաբերություն ունենալով մի շարք անբարո կյանք վարող կանանց հետ, արյդունքում է ձեռք է բերել ՁԻԱՀ և մահացել մի քանի տարի հետո:
    5) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը ունեցած իր իշխանությունը, դիրքը, պաշտոնը սխալ է գործածում և վնաս է պատճառում իրեն շրջապատող մարդկանց:
    6) Աստված մեղավոր չէ այն բանում, որ տղամարդը դավաճանել է իր կնոջը միևնույն ժամանակ շատ մեծ ցավ պատճառելով նրան:
    7) Աստված մեղավոր չէ այն բանում, որ դասախոսը անարդար է և կաշառք է պահանջում, որպեսզի դնի աշակերտի գնահատականը դրական:
    8) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երիտասարդը ծխախոտ օգտագործելով արյդունքում ձեռք է բերել թոքի քաղցկեղ և մաահացել:
    9) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը մատների արանքով է նայում իր առողջությանը, և արդյունքնում ձեռք բերում լուրջ առողջական խնդիրներ:
    10) Աստված մեղավոր չէ այն բանում, որ պետության ղեկավարները թալանում են սեփական երկիրը, բավականին լուրջ ճգնաժամային իրավիճակ ստեղծելով:
    11) Աստված մեղավոր չէ այն բանում, որ ծնողները չեն հետևել իրենց առողջությանը, ունենալով առողջական խնդիրներ, և արյդունքում երբ ունեցել են երեխա, երեխան գենետիկորեն ժառանգել է այդ առողջական խնդիրները իր ծնողներից:
    12) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը ունեցած իր փողը, հարստությունը սխալ է օգտագործում և արդունքում հայտնվում բավականին վատ իրողության մեջ:
    13) Աստված մեղավոր չէ այն բանում, որ դատավորը լինելով կաշառված, արդարդատությամբ չի վարում խեղճի դատը:
    14) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը լինելով էքստրիմ սպորտի սիրահար հանուն հաճույքի և զվարճանքի զբաղվում է այդ սարսափելի վտանգներ պարունակող այդ սպորտաձևով և արդյունքնում ձախողվում և մահանում:
    15) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը կեղտոտ, գարշելի և նենգամիտ նպատակներ է դնում իր առջև:

    Այպես կարող ենք անընդհատ շարունակել և զանազան իրավիճակներ և օրինակներ բերել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը պետք է ամենայն լրջությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մոտենա իր ունեցած ազատությանը:
    Մենք տեսանք ստորև բերով մի քանի թվարկված օրինակներից, որ իսկապես սխալ է և անարդար Աստծուն մեղադրել այս և այլ նմանատիպ իրավիճակների մեջ: Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալն է մարդկանց համար նախատեսված:

    Եկեք չարի գոյության հետ կապված էլ ավելի խորանանք և հետաքրքիր բաներ բացահայտենք:
    Ճիշտ է չարը և իր գոյությունը շատ բացասական երևույթ է, բայց մենք տեսնում ենք որ կարող ենք օգուտներ քաղել անգամ այս վիճակի այս ամենից:
    Այստեղ փորձ ենք կատարելու բերել մի քանի տրամաբանական պնդումներ չարի գոյության հետ կապված և դրանից բխող մնացյալ հետևանքների հետ կապված

    Վերցնենք Աստծո և մարդ արարծի պարագան
    Աստված ունի սիրառատ բարություն և ներողամտություն: Աստված նույնիսկ իր Միածին Որդուն չխնայեց մեղսավոր մարդկանց համար:

    1)Եթե մարդիկ չլինեին անկատար, չուենային մեղսավոր բնություն և մի խոսքով չար ասված չլիներ և մարդիկ կատարյալ վիճակի մեջ լինեին անկում չունենալով այդ վիճակից, ապա հավանաբար չէինք տեսնի Աստծո ներողամիտ լինելը մեր մեղքերի հետ կապված: ԱՍՏԾՈ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆը մարդկանց համար
    2) Հանուն մարդ արարածի փրկության Աստվածության երկրորդ անձը՝Աստծո Որդին՝ Հիսուսը մարդկային մարմին հագավ և ծառայի կերպարանք ընդունեց: Եթե մի փոքր խորհենք այս ամենի մասին սա մեզ մոտ տպավորություն կստեղծի թե այս ամենը ֆանտաստիկայի ժանրից է: Խոսքը միայն այն մասին չէ, թե ինչպիսի մեծ հրաշքով է Աստված մարդ դարձել և մարդկային մարմին առել այսպես ասած, այլ այն մասին թե Աստված ինչքան էր մեզ սիրում, որ պատրաս եղավ իր Արարչագործած ստեղծագործության նման դառնալ: Ինչպիսի ապշեցուցիչ խոնարհության դրսևրում Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից: ԼԻնելով անհասանելի փառքի, շքեղության և լույսի մեջ բնակող Աստված, նա հանուն մեր փրկության իրենց այդքան խոնարհեցերց և դարձավ մեզ նման: ԱՍՏԾՈ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ հանուն մարդկանց ՓՐԿՈՒԹՅԱՆ
    3)Հանուն մարդ արարծի նաև Աստծո Որդին, աննկարագրելի տանջանքներ և տառապանքներ կրեց տանջանքի խաչի վրա, մեր փոխարեն անեծք և ծաղրի առարկա լինելով: Այստեղ կրկին անգամ ևս ինչպիսի ապշեցուցիչ մի հրաշալի իրողություն: Մի պահ փորձեք մտորել և պատկերացնել թե Աստված ինչքան է սիրում մեզ, որ հանուն մեր փրկության, հանուն մեզ և կրկին անգամ պետք է շեշտենք՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ, գնաց այդ անձնազոհ քայլին: Փորձեք պատկերացնել թե որքան թանկ արժենք իր համար, որ անգամ մեզ համար չխնայեց իր կյանքը, և իր Սուրբ ԱՐՅՈՒնը թափվեց տանջանքի խաչի վրա հանուն մարդկանց: Որքան թանկ փրկագին է վճարել մեր փառավոր ՏԵՐԸ և ՓՐԿԻՉԸ:
    ԱՅս մի քանի օրինակից կարելի է տեսնել, թե Աստված ինչպիսի էություն ունի և մարդիկ ով են և ինչ արժեք ունեն իր համար: Եթե չարի գոյությունը չլիներ տրամաբանական է ենթադրել, որ չէր լինի նաև այս ամենը:

    Կարող է տարօրինակ հնչել այն ինչ պետք է ասենք, բայց չարի գոյությունը մեր կյանքում, փորձությունները, դժվարությունները, ընկճող իրավիճակները ևս կարող են դրական ազդեցություն ունենալ մեր կյանքում: Հարկ է նշել որ Աստծուն Սիրողներին ամեն բան դեպի բարին կարող է գործակից լինել, ինչպես Աստվածաշնչում է ասված, ինչպես նաև այն, որ Աստված մեր ուժերից վեր բաներով թույլ չի տալիս որ փորձվենք, և կարող է սովորականին գերազանցող համապտասխան ուժն ու զորությունը տալ որպեսզի դիմակայենք մեզ հանդիպած փորձություններից և դժվարություններին:
    Ինչպես ասում են չկա չարիք առանց բարիք: Մի շարք իրավիճակներում հենց այսպես էլ կա: Տեղի ունեցող վատ բաները, փորձությունները մեր կյանքում կարող են ունենալ դրական հետևանքներ, նույնիսկ էլ ավելի քանի կարելի է պատկերացնել առաջին հայացքից:
    Փորձությունները, դժվարությունները կարող են մեզ դարձնել ավելի խելացի, ավելի իմաստուն, ավելի ուժեղ և հոգեպես և ֆիզիկապես: Որոշ փորձությունները կարող են մեզ օգնել որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ, մեր ունեցած ներուժը, մեր ֆիզիկական և մտավոր կարողությունները: Փորձություններ կան, որ մեզ օգնում են զարգացնելու համբերտարաություն, խոնարհություն, զսպելու կարողություն: Փորձություններ էլ կան, որ մեզ ավելի համարձակ են դարձնում: Եվ կրկին անգամ փորձություններ էլ կան, որ մեզ էլ ավելի են մոտեցնում Աստծուն, ավելի են մեծացնում մեր հավատը առ Աստված, ավելի են մեզ մաքրում, սրբագործում մեր մեղքերի նկատմամբ ունեցած պայքարում և այլն: Մի խոսքով նույնիսկ ժաման առ ժամանակ մեզ հետ տեղի ունեցող փորձություններից կարելի է մեծ օգուտներ քաղել, դիտարկելով դրանք որպես մարտահրավեր մեզ ուղարկված, որպեսզի կատարելագործվենք և աճենք:

    Աստվածաշունչը մեզ հստակ հայտնում է, որ այս կյանքի դժարությունները, հոգսերը, խնդիրները, փորձությունները ժամանակավոր են: Աստվածաշունչը հայտնում է, որ գալու է ամեն բանի վերականգնվելու ժամանակները և որ նոր Երկիր և Երկինք է սպասվում Աստծո զավակներին, որտեղ տիրելու է արդարություն, ուրախություն, խաղաղություն և համերաշխություն: Լինելու է մի աշխարհ որը զերծ է լինելու տառապանքներից, վշտերից, ցավերից և մի խոսքվ տիրելու է կատարյալ ներդաշնակություն ողջ Ստեղծագործության մեջ առանց պատերազմների, ինչպես նաև աղքատությաան և սովի: Աստվածաշնչում ասվում է, որ այն ամենը, որ ոչ աչք է տեսել, ոչ ականջ լսել, Աստված պատրաստել է իրեն սիրողների համար: Աստված մեզ առաջարկում է աննկարագրելի փառավոր ճանապարհորդություն իր հետ ողջ հավիտենության ընթացքում: Ունենալով ազատ կամք, դարձյալ ընրտությունը մերն է:
    Եվ ի վերջո մենք մտածում ենք՝ Քրիստոնյաներից շատերս, որ մեզ տրված ազատությունը սխալ օգտագործելը և մարդկության պամտության ողջ շրջանում քաղելը դրա դառը հետևանքները, մեզ համար այն մեծ դաստիարակչական, խրատական դաս կլինի, որպեսզի գալիք հավիտենության մեջ՝ ՆՈՐ ԵՐԿՔՆՈՒՄ ԵՎ ՆՈՐ ԵՐԿՐՈՒՄ այլևս սխալ ընտրություն չկատարենք և Աստծո գերիշխանությունից դուրս չգանք, գնալով ինքնիշախանության ճանապարհով, որը կորստյան մատնված ուղի է, այլ ճանաչենք Աստծո գերիշխանությունը, ընդունենք նրա առաջնորդությունը մեր կյանքում և պինդ բռնենք այդ դավանությունը մինչև վերջ: Չէ որ Մեր Երկնային Հայրը մեզ չափից դուրս շատ է սիրում, և դրա վառ ապացույցը Հիսուսի կատարած փրկագործումն է սարսափելի տանջանքների գնով տանջանքի խաչի վրա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •