Աթեիստ-ի խոսքերից
Բջջային օպերատորները իրանց մոտ արձանագրում են համարն, ու որոշակի ճշգրտությամբ (կախված տարածքում բջջային ցանցի անտենաների քանակից), դիրքը։
Էդ ինֆորմացիան պահվում ա ՄԻԱՅՆ բջջային օպերատորների մոտ ու բաց հասանելություն չունի։
Բայց օպերատորները չեն կարա հեռախոսի GPS-ի տվյալները ստանան։
Դրանց դոստուպ ունի հեռախոսի սիստեման ու միջի ծրագրեր, կախված կարգավորումներից։ Այսինքն դու ես որոշում, թե որ ծրագիրը ինչ ինֆորմացիայի դոստուպ ունի։
Մեկը կոորդինատ ա ստանում, հեռախոսդ չգիտի, մյուսը հակառակը, երրորդը ոչ էն, ոչ էն, բայց կան և չորրորդ տիպի ծրագրերը, օրինակ տաքսի սերվիզները համ համարդ ունեն, համ դիրքդ։
Այ սրանք կարան բավականին հանգիստ դիրքդ իմանան։ Ռուսաստանում և բջջային օպերատորների բազաները, և լիքը այլ բազաներ սև շուկայում (darknet) ծախում են։
Մեր մոտ մի քիչ ավելի խիստ ա, ու նույնիսկ հեռախոսահամարների բազայի արտահոսք 2012 թվից էս կողմ կարծես թե չի եղել։
Էս պահին իմ իմանալով չկա բաց տարբերակ, համարի միջոցով մարդու դիրքը որոշելու։
Նույնն էլ IP-ն։ Սաղ ինֆոն պրովայդերների մոտ փակ պահած ա, ու միայն իրավապահ մարմինները կարան էդ ինֆորմացիան պահանջեն ու ստանան, էն էլ կարծեմ դատարանի որոշմամբ միայն։
Էջանիշներ