User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 41 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Աստծո գոյության առեղծվածը

  1. #31
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս հարցը իսկապես շատ կարևոր հարց է, հատկապես այն մարդկանց համար ովքեր հավատում և մտածում են, որ Նոր կտակարանի գրողները եղել են անաչառ մարդիկ:Վերջին ժամանակներում շատ են աթեիստները, սկեպտիկները թերահավատ վերաբերմունք դրևսրում Նոր կտակարանի շուրջ, չնայած միշտ էլ տարբեր ժամանակահատվածներում եղել են նմանատիպ մարդիկ, ովքեր թերահավատորեն են մոտեցել Նոր կտակարանում գրի առնված պատմություններին և եղած վկայություններին: Քննադատական մտածողությունը ունենալը լավ բան է,բայց կարծում եմ ամեն բանի մեջ չափազանց ծայրահեղ քննադատական մոտեցում կիրառելը այդքան էլ ճիշտ չէ: Նոր կտակարանի քննադատաներից իհարկե ոչ բոլորը, բայց շատերը համաձայն են, որ Հիսուսը բարոյախրատական լուրջ ուսուցումներ է ունեցել և ուշադրության արժանի խորիմաստ մտքեր արտահայտել: Շատերը համաձայն են, որ Հիսուսը իսկապես բարոյախրատական լուրջ կշիռ պարունակող խոսքեր է ասել,բայց երբ հերթը հասնում է, նրա Աստված լինելուն, Մեսիա և Աստծո Որդի լինելուն, ինչպես նաև իր կատարած բազում հրաշքներին և վերջի վերջո մահացածների միջից իր հարություն առնելուն, այստեղ շատերը դրսևրում են ակնհայտ սկեպտիկ վերաբերմունք: Մտածում են, որ այս ամենը շինծու և հորինված պատմություն է գրողների կողմից նախօրոք պլանավորված: Իսկ իրականում դա այդպե՞ս է, թե ոչ: Եկեք փորձենք փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել հարցադրումների միջոցով և փորձենք տրամաբանական պնդումներ անել թե ինչու չեն ստում մեզ Նոր կտակարանի գրողները:
    1)Եթե Նոր կտակարանի գրողները հորինել են Հիսուսի կերպարը և իրականում գոյություն չի ունեցել Հիսուսը, և նրանց գլխավոր նպատակներից մեկն է եղել, որ Հիսուսի կերպարը կերտեն, որպես մեծագույն ուսուցչի և բարոյախրատական լուրջ կշիռ պարունակող մարդու կերպար, ինչպս նաև ազնիվ, առաքինի մի խոսքով ասված բարոյական ու հոգևոր բարձր արժեքների տեր մարդ, ապա ինչու հենց Ավետարանների մեջ մենք հանդիպում ենք, այնպիսի խոսքերի, որոնք առաջին հայացքից և ոչ մի դեպքում չեն թողնում այսպիսի մարդու կերպար, և ընդհակառակը, թվում է, թե այդ խոսքերը ասած մարդը ընհանրապես չէր կարող լինել այդպիսի բարձր արժեհամակարգի տեր մարդ և լուրջ բարոյական ուսուցումներ ունեցող մեկը:
    Մատթեոս 10:34 Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր: 35 Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ: 36 Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին:
    Ղուկաս 12: 49 Ես եկայ որ կրակ գցեմ երկրիս վերայ. եւ ի՞նչ ուզում եմ, եթէ արդէն իսկ բորբոքուել է: 50 Բայց մի մկրտութիւն ունիմ մկրտուելու. եւ ի՜նչպէս հոգս եմ քաշում, մինչեւ որ կատարուի: 51 Կարծո՞ւմ էք թէ ես եկայ խաղաղութիւն տալ երկրիս վերայ. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք: 52 Որովհետեւ այսուհետեւ հինգ հոգի մէկ տան մէջ բաժին բաժին կ’լինին, երեքը երկուսի դէմ, եւ երկուսն երեքի դէմ: 53 Հայրը կ’բաժանուի որդուցը, եւ որդին հօրիցը, մայրն աղջկանիցը, եւ աղջիկը մօրիցը, սկեսուրը հարսիցը, եւ հարսն իր սկեսրիցը:
    Միթե՞ այս խոսքերը կարող են պատկանել բարոյախրատական լուրջ ուսուցումներ ունեցող լավ մարդուն: Առաջին հայացքից երբ կարդում ենք, լրիվ ուրիշ տպավորություն կարող է ստեղծվել: Թեիստ(քրիստոնյա)-աթեիստ բանավեճի ժամանակ օրինակ այս ամենը մեջբերվել է, որը Հիսուսի կողմից ասված խոսքեր են: Իհարկե այս ամենին կա բացատրություն և պետք է ճիշտ հասկանալ այս խոսքերը, չնայած աթեիստներից շատերը դժվար համամիտ լինեն, մանավանդ նրանք, ովքեր ծայրահեղ քննադատական մոտեցումներ ունեն Նոր կտակարանի նկատմամբ: Եթե ծանոթ Ավետարան կարդացած չլինեի, և չճանաչեի Հիսուսի կերպարը, անձամբ ես կասեի, որ այս մարդը ավելի շուտ կռվարար, ընտանիքի անդամներին միմյանցից բաժանող, կռիվներ գռգող, ատելություն սերմանող, և անորոշություն,քաոս սփռող մեկն է իր շուրջբոլորը, քան բարոյախրատական լուրջ կշիռներ պարունակող և լավ մարդ հանդիսացող մեկը:
    Կամ մեկ այլ տեղ Հիսուսի ասված հետևալ խոսքերը իր առաքյալներից՝ Պետրոսին:
    Մատթեոս 16: 21 Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել: 22 Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ: 23 Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները:
    Եթե ծանոթ չլինեի Հիսուսի ընհանուր բնութագրին, ապա այստեղ ևս փոքրինչ այլ տպավորություն կստեղծվեր, որ Հիսուսը շատ կոշտ է վերաբերվում Պետրոսի ասածներին, և այն էլ այն դեպքում, երբ Պետրոսը անկեղծորեն մտահոգվում էր Հիսուսի բարօրության մասին և չէր ուզում, որ վատ բան պատահեր իրեն:
    Տրամաբանական է եզրակացնել , որ Նոր կտակարանի գրողները եթե հորինելու լինեին լավ մարդու կերպար և լուրջ բարոյախրատական ուսուցումներ պարունակող մարդու կերպար, ապա քիչ հավանական է, որ այսպիսի պատմություններ հորինեին և ներկայացնեին իբրև Հիսուսի կողմից ասված խոսքեր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  3. #32
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2)Եթե իսկապես Հիսուսի կողմից ասվել է այս խոսքերը և Հիսուսը հորինված կերպար չէ միֆական բնույթ կրող,ապա իրականում այս խոսքերը Հիսուսի են պատկանում և գրողները եղել են անկողմնակալ և գրի են առել Հիսուսի ասած խոսքերը: Բայց եթե իսկապես ՀԻսուսին են պատկանում այս խոսքերը, և Նոր կտակարանի հեղինակները չեն հորինել Հիսուսի կերպարը և եթե ցանկանում էին լուրջ բարոյախրատական ուսուցումներ պարունակող մարդու իրենց կերպարը առաջ տանել, ապա այդ դեպքում գոնե Հիսուսի կողմից ասված այս խոսքերի շուրջ կլռեին և չէին գրի պարզապես Ավետարաններում և կգրեին Հիսուսի ասած այն խոսքերը, որը որ ավելի ձեռնտու էր լինելու իրենց Հիուսի այդ կերպարը ստեղծելու համար: Հետևաբար երկու պարագաներում էլ կարծում եմ, որ խելամիտ կլիներ գրի չառնել Հիուսի ասած այս խոսքերը կամ այսպես ասած հորինել և ներկայացնել Հիսուսի կողմից իբրև ասված խոսքեր: Ինչ է ընդհանուր հետևությունը այս ամենից: Կարծում եմ կարող ենք ինչ-որ տեղ որոշակի հետևություն կատարել, և ասել այն, որ գրողները եղել են անկողմնակալ և գրի են առել ոչ միայն այն խոսքերը, որոնք Հիուսի կողմից ասվել են և հիանալի են և լուրջ ուշադրության արժանի, այլ նաև այն խոսքերը որոնք դժվարըմբռնելի և առաջին հայացքից ոչ հասկանալի խոսքեր են հաշվի առնելով Հիսուսի ընդհանուր բնութագիրը Նոր կտակարանում ներկայացված: Այս ամենը կարծում եմ խոսում է Մատթեոսի և Ղուկասի ավետարանիչների անկեղծ և անկողմնակալ լինելու մասին:
    3)Որոշներ կարող են պնդել, որ միգուցե Նոր կտակարանի գրողները այսպես ասած <<չեն հետապնդել>> Հիսուսին դրական կերպարի ներքո ներկայացնելու: Այս միտքը քիչ հավանական է, որովհետև եթե ուզում էին մարդկանց համոզել Հիսուսի ճշմարիտ Քրիստոսը լինելու մեջ, ինչպես նաև Աստծո Որդին լինելու մեջ, ապա անշուշտ պետք է նաև հոգ տանեին Հիսուսին դրական կերպարի ներքո ներկայացնելու, որպես բարոյախրատական լուրջ ուսոցումներ ունեցող մեկը և լավ մարդ ,ով Աստծուց է ուղարկված և այսպես անելով կփորձեին այսպես ասած վստահարժանություն ստեղծել Հիսուսի կերպարի շուրջ, Նոր կտակարանը ընթերցողի մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  5. #33
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4)Նոր կտակարանի որոշ քննադատներ վսահարժան չեն համարում Ավետարաններից հատկապես Հովհաննեսի Ավետարանը, որը ինչպես գիտենք համարվում է վերջին գրի առնված Ավետարանը: Պատճառաբանությունը իբրև այն է, թե կոնկրետ այդ ավետարանում է Հիսուսը ներկայացված Աստծուն հավասար Աստվածային անձնավորություն և համեմատած մյուս Ավետարանների հետ այն եզակի է այս առումով: Այս քննադատները կարող են մտածել, որ վերջին չորրորդ Ավետարանը գրի առնված շինծու Ավետարան է, որը նպատակ է հետապնդել Հիսուսին իբրև Հայր Աստծուն հավասար մեկը ներկայացնելու: Իսկապես նախևառաջ հարկ է փաստել, որ Հովհաննեսի Ավետարանում Հիսուսը Հայր Աստծուն հավասար մեկն է ներկայացված, այսինքն Հիսուսը ներկայացված է որպես Աստվածային անձնավորություն այնպիսի, ինչպիսին որ Հայրն է: Փաստը կայանում է նրանում, որ եթե Հովհաննեսի Ավետարանի հեղինակը հետապնդել է կոնկրետ այս նպատակը, այսինքն Հիսուսին Հայր Աստծուն համարժեք մեկը ներկայացնելու, ապա այդ դեպքում հակատրամաբանական է և քիչ հավանական է առհասարակ այն, որ հենց այդ նույն Ավետարանի հեղինակը գրի առներ այնպիսի խոսքեր ինչպիսիք են օրինակ՝
    Հովհաննես 4: 22 Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է:
    Հովհաննես 5: 30 Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է. որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը
    Հովհաննես 8:42 Յիսուսն էլ նորանց ասեց. Եթէ ձեր հայրն Աստուած լինէր, ինձ կ’սիրէիք. որովհետեւ ես Աստուածանից դուրս ելայ եւ եկայ. որովհետեւ ոչ թէ իմ անձիցն եկայ, այլ նա ուղարկեց ինձ:
    Հովհաննես 14: 28 Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ Գնում եմ, եւ կ’գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կ’լինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից:
    Այս մի քանի համարներեր կարդալիս, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Հայրը գերակա է Որդու նկատմամբ և Որդին ստորադաս է Հորից և հետևաբար հավասար չէ Հորը: Իհարկե այս ամենին կա բացատրություն, թե ինչպես է պետք է հասկանանք: Բայց հարցը կայանում է նրանում, որ եթե Հովհաննեսի Ավետարանի հեղինակը նպատակա է հետապնդել Հիսուսին Հայր Աստծուն հավասար մեկը ներկայացնելու, ապա ինչու ենք հանդիպում իր Ավետարանի մեջ գրի առնված այս խոսքերին: Նույնիսկ եթե իրականում Հիսուսի կողմից ասվել են այս խոսքերը, միևնույնն է, անտրամաբանական է կարծել, որ Ավետարանիչը գրի կառներ այն, քանի որ այսպես ասած իրեն ձեռնտու չէր լինի այս խոսքերը, որոնք առաջին անգամ ընթերցելիս այլ պատկեր ենք տեսնում: Հետևաբար եզրակացությունը այս է. Հեղինակը թեև գրի է առել այնպիսի բաներ, որը Հիսուսին Հայր Աստծուն հավասար Աստվածային անձնավորություն է դարձնում, բայց մյուս կողմից լինելով անկողմնակալ գրի է առել Հիսուսի ասած մյուս խոսքեր ևս, որոնք ինչպես նշեցինք առաջին հայացքից կարծես հակասական լինեն Հիսուսի Հայր Աստծուն հավասար լինելու հետ: Կարծում եմ այսքանով պարզ է դառնում այն, որ եթե հեղինակը ցանկանար և իր գերնպատակաը լիներ Հիսուսին Հայր Աստծուն հավասար ներկայացնելը շինծու խոսքերով, ապա գրի չէր առնի Ավետարանի մեջ մեզ հանդիպող մյուս հատվածները:
    5)Եթե Նոր կտակարանի հեղինակները իսկապես եղել են Աստվապաշտ, Աստվածավախ մարդիկ, ապա տրամաբանական է համարել, որ կլինեին անկողմնակալ և չէին ստի մեզ, հետևաբար նաև չէին հորինի կեղծ, շինծու պատմություններ Հիսուսի կյանքի վերաբերյալ: Իսկ իսկապես եղե՞լ են Աստվապաշտ, Աստվածավախ մարդիկ Նոր կտակարանի գրողները: Կարծում եմ, որ եթե ուշադիր նայենք Պողոս առաքյալի կերպարին, Հովհաննես առաքյալ կողմից գրված թղթերին, ինչպես նաև Հակոբոսի կողմից գրված ընհանրական թղթին, ինչպես նաև Նոր կտակարանից դուրս հասած որոշակի տեղեկությունները մեզ, թե ինչպիսի մահով են մահացել Հիսուսի հետևորդները, ապա տրամաբանական և բնական կլինի մտածել, որ եղել են Աստվածապաշտ մարդիկ, Աստծուն նվիրված մինչև իրենց կյանքի վերջ և նահատակվել են հանուն այդ հավատի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  7. #34
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6)Եթե Նոր կտակարանի հեղինակները եղել են Քրիստոսի հետևորդները, ընդունել են Քրիստոսին որպես իրենց ՏԵր և Ուսուցիչ, ընդունել են որպես իրենց առաջնորդ, ինչպես նաև սիրել,հարգել, պատվել և հոգեհարազատ մեկն են իրենց համարել Հիսուսին, ապա դժվար է հավատալը այս դեպքում այն ամենին, որ նրանք կհորինեին Հիսուսի մի կերպար, ով սարսափելի տանջանքների է իբր ենթարկվում դաժանաբար և անգթորեն, ինչպես նաև ծաղրվում, անարգվում, ամոթանքի ենթարկվում: Դժվար այնպիսի կերպար հորինեին այս պարագայում, թե իբր իրենց սիրելի և թանկագին Ուսուցիչը ամբարիշտների հետ է դասվում և այն էլ տանջանքի խաչի վրա է մահանում, այն դեպքում երբ տանջանքի խաչից կախված յուրաքանչյուր ոք համարվում էր անիծված:
    7)Պողոս առաքյալը եղել է Աստծո եկեղեին հալածողներից մեկը և սարսափելի հալածանքներ է իրականացրել քրիստոնյաների նկատմամբ: Եղել է նախանձախնդիր մեկը Հուդայականություն դավանելով և մտածել է, որ արդար և ճիշտ է վարվում Քրիստոնյաների հետ այդպես վարվելով: Ողջ հետաքրքրությունը կայանում է նրա մեջ, որ քրիստոնյաներին այդքան ուժգին կերպով ատող և հալածողը հետագայում դառնում է քրիստոնյա և հալածվում է Հուդայականություն դավանող հրեաների կողմից: Եվ դառնում է Քրիստոնյա, որովհետև հանդիպում է ունեցել հարություն առած Քրիստոսի հետ: Տարբեր եկեղեցիներին ուղված իր նամակներում, նա շեշտել է իր հանդիպում հարություն առած Քրիստոսի հետ, ինչպես նաև այն, որ հալածել է իսկապես ժամանակին Աստծո եկեղեցուն: Շատերը այստեղ ևս քննադատորեն հանդես կգան և կասեն, որ շինծու հորինված պատկեր է Պողոս առաքյալի կերպարը: Միանշանակ հարկ է նշել, որ ցանկացած ոք,ով կարդացել է Պողոսի առաքյալի գրված նամակները և այնտեղ գրի առնվծ պատմությունները, քիչ հավանական կլինի կարծել, որ Պողոսի կերպարը հորինված է: Շատերը նաև քննադատորեն մոտենալով կասեն, որ Պողոսի կյանքում գերբնական պահ չի եղել և սա հորինված է: Մենք ոչինչ միանշանակ չենք կարող ասել այս առումով, բայց հարկ է նշել, որ Պողոսի կյանքում կարող էր տեղի ունենալ այդ <<գերբնական պահ>> ասվածը, որտեղ Պողոսի ասելով տեսել է հարություն առած Հիսուսին: Ոչ միայն կարող էր սա իրականում տեղի ունենալ այն առումով, որ հավատում ենք մենք Քրիստոնյաներս Հիսուսի հարությանը և կարծում, որ հնարավոր էր այս ամենի իրատեսական լինելը, բայց հարկ է նշել որ եղել են պատմության մեջ մարդիկ ովքեր Պողոսի նման գերբնական պահեր ևս ունեցել են, մտածել են, որ տեսնում են հրեշտակների, գերբնական երևույթների ականատեսն են իբրև լինում կամ այդ իրենց տեսած <<գերբնական երևույթը>> խոսում է իրենց հետ և ինչ-որ բաներ ասում: Թող աթեիստները և սկեպտիկները պնդեն,որ այս դեպքում Պողոսի գլխի հետ մի բան այն չի եղել: Թեկուզ մի պահ վերցնենք որ դա այդպես է: Միևնույն է ամեն դեպքում նույնիսկ այս պարագայում եթե ամեն բան Պողոսի հետ գնացել է այս այսպես կոչված այս <<սցենարով>>, դա ոչինչ չի փոխում, քանզի Պողոսը հավատացած է եղել որ իրապես հանդիպում է ունեցել հարություն առած Քրիստոսի հետ և իր կյանքը գլխիվայր շուռ է եկել, հիմնովին փոխվել են իր հավատալիքները, դավանանքը, ինչպես նաև աշխարհայացքը Աստծո մասին:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  9. #35
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8)Նոր կտակարանի գրողները իսկապես բարոյական լուրջ կշիռ պարունակող խոսքեր են գրի առել թե ոչ:
    Կարծում եմ, որ Նոր կտակարանի գրողները սկսած Ավետարաններից և վերջացրած մյուս Նոր կտակարանյան հատվածներով, գրի են առել իրենց մեջ բարոյախրատական լուրջ իմաստ պարունակող խոսքեր, և Նոր կտակարանի այսպես ասած ուղերձը մեզ ուղղորդված այն, է որ մենք լինելով Քրիստոնյա գնանք սրբագործման, սրբացման, մաքրագործման ճանապարհով և ձգտենք լինել սուրբ, հոգու և մարմնի ամեն պղծություններից հեռու: Նոր կտակարանի հեղինակների գրի առած բազմաթիվ բարոյախրատական լուրջ կշիռ պարունակող խոսքերը բազմաթիվ հեղինակների կողմից գրի առնված, կարելի է ասել, որ չեն թողնում բացասական տպավորություն եթե դատելու լինենք հեղինակների արտահայտված մտքերը իրենց կողմից գրի առնված և ընդհակառակը թողնում են բարոյական և հոգևոր բարձեր արժեքների տեր մարդկանց տպավորություն:
    9)Եկենք Նոր կտակարանը չդիտարկենք իբրև Աստծո կողմից ներշնչված Սուրբ Գրություններ: Եկեք օրինակ Պողոսի առաքյալի նամակը ուղղված Կորնթացիների եկեղեցուն դիտարկենք որպես նամակ և ոչ թե Աստծո կողմից ներշնչված ինչ-որ բան:
    2 Կորնթացիներ 12: 12 Բայց առաքեալի նշանները ձեր մէջ գործուեցան՝ ամեն համբերութիւնով, նշաններով եւ հրաշքներով եւ զօրութիւններով:
    Պողոս առաքյալի ուղված երկրորդ նամակն է Կորնթացիներին: Ինչպես նշեցի վերցնենք, որ Պողոսի գրած նամակը որպես ոչ Աստվածային ներշնչանք պարունակող նյութ, որպես սովորական նամակ: Ի՞նչ ենք մենք տեսնում Պողոսի առաքյալի խոսքերում: Պողոսը այստեղ խոսում է որ իր առաքյալ լինելու ապացույցը փաստվել է կատարված հրաշքներով և դրևորված զորություններով: Եթե իսկապես այս ամենը չի կատարվել և Կորնթացիների եկեղեցին ականատես չի եղել այս իրողությանը, ապա իմաստը որն է Պողոս առաքյալի ստելու, չէ որ պարզվելու էր որ նա ստախոս է և իր ասած խոսքերը իրականության հետ կապ չունեն և կարելի է ասել, Պողոսը ինքն իր գլխին կսարքեր և իրականում կպարզվեր որ կեղծ առաքյալ է: Եթե դու ինչ-որ մեկին նամակ ուղարկես, ապա կպատմես արդյո՞ք այնպիսի մի բան, որը իրականում տեղի չի ունեցել, և կներկանայացնես այնպես նամակիդ մեջ, որ քո հասցեատերը իբրև ևս ներկա է եղել քո այդ ասած իրադարձությանը: Կարծում եմ որ դժվար այդպիսի մոտեցում ցուցաբերես, դա այդքան էլ տրամաբանական չի լինի: Հետևաբար ավելի հավանական և տրամաբանական է կարծել, որ Պողոսը չի ստել իր նամակի մեջ և գրի է առել այն, ինչը իսկապես տեղի է ունեցել և որի ականատեսը ոչ միայն նա է եղել , այլ նաև Կորնթոսի եկեղեցին:

  10. #36
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10) Հիսուս Քրիստոսի ասած խոսքերը Հայր Աստծուն
    Մարկոս 14: 36 Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու: 37 Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չ’կարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ: 38 Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. հոգին յօժար է, բայց մարմինը տկար: 39 Եւ դարձեալ գնաց աղօթք արաւ, նոյն խօսքերն ասելով:
    Մատթեոս 26: 37 Եւ Պետրոսին եւ Զեբեդեայի երկու որդկանցն իր հետ առաւ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ: 38 Այն ժամանակ նորանց ասեց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք: 39 Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, աղօթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու:
    Ղուկաս 22: 41 Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում, 42 Եւ ասում. Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի:
    Հովհաննես 12: 27 Հիմա իմ անձը խռոված է. եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ:
    Այստեղ երբ ընթերցում ենք Աստվածաշնչյան այս համարները ավետարանների մեջ, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Հիսուս Քրիստոսը աղոթել է Հայր Աստծուն, որպեսզի իրեն ազատի սպասվող սարսափելի իրադարձություններից: Մահմեդականները, ովքեր չեն հավատում Հիսուսի խաչելությանը, և ասում են,որ Աստված ազատել է իրեն այս սպասով սարսափելի իրադարձություններից, սիրում են մեջբերել Աստվածաշնչյան այս հատվածները, որտեղ առաջին հայացքից թվում է, թե Հիսուսը ուզում է ազատվել իրեն սպասելիք իրադարձություններց: Ինչ- խոսք այս ամենին ևս կա բացատրություն: Աստվածաշնչի մեջ տարբեր հատվածներից մենք տեսնում ենք, որ Հիսուսը նախապես կանխագուշակել էր, թե ինչեր էր սպասվելու իրեն: Եթե Նոր կտակարանյան գրողները կերտել են Հիսուսի կերպարը, որը իրականում գոյություն չի ունեցել, և միֆական բնույթ է կրում, ապա ինչու էր պետք Ավետարանիչներին հորինել այս դրվագը, այն դեպքում, երբ Ավետարանների մեջ հստակ արտահայտել են տարբեր հատվածներում Հիսուսի խաչելության հետ կապված, Աստծո կողմից ուղարկված լինելու և մեր մեղքերի համար մահանալու և իր վրա վերցնելու: Հիսուսը Աստծո միածին ՈՐդին էր,ով պատրաստ էր գնալու անձնազոհության հանուն մարդկանց փրկության, պատրաստ էր իր կյանքը որպես փրկանք տալու շատերի համար: Բայց չիգտես ինչու այնպիսի որոշակի հատվածներ կան, որտեղ առաջին հայացքից ստեղծվում է այն տպավորությունը, որ Հիսուսը փոշմանել է, և ուզեցել էր ազատվել այդ ամենից: Չեմ կարողանում հասկանալ ,եթե Հիսուսի կերպարը լոկ հորինվածք է և իրական չէ Հիսուսի աղոթքները իր Հորը ուղղված, ապա ինչու են հորինել Ավետարանիչները այս դրվագը, որը առաջին հայացքից լրիվ այլ տպավորություն է թողնում, չէ որ այսպես վարվելով նրանք առաջ կբերեին դժվարություններ և անորոշություններ, այն դեպքում, երբ ողջ Ավետարանների մեջ արտահայտված է այն գաղափարը, որ Հիսուսը պետք է մահանար մարդկանց մեղքերի համար: Ինչոր տեղ ստացվում է, որ չորս ավետարանների մեջ ավետարանիչները համ փորձում են մեզ համոզել, որ Հիսուսը գիտակցաբար գնացել է անձնազոհ քայլի, որպեսզի իր կյանքի գնով փրկություն բերի շատերին, մեղքերի թողություն և այլն, իմացել է նախօրոք իրեն սպասվող այդ ամենի մասին և իբրև կանխագուշակել է հստակորեն այն, բայց մյուս կողմից էլ այնպիսի միտք ենք տեսնում Ավետարանների մեջ, որը տպավորություն է ստեղծում, որը Հիսուսը չէր ցանկանում գնալ այդ ամենին: Իմաստը որն էր հորինելու այդ աղոթքի դրվագը, կամ եթե աղոթքի դրվագ էին ուզում հորինել ավետարանիչները, թող ասեին, որ Հիսուսը իր Հորից խնդրել է զորոթյուն իր կամքը կատարելու համար, և ոչ թե այդպիսի շարադրված խոսքեր, չնայած ինչ-խոսք այս խոսքերին, որը ասել է Հիսուսը ևս կա բացատրություն: Ըստ իս ավելի տրամաբանական է, որ ավետարանիչները անկողմնակալ են եղել, և գրի են առել այն ինչ իրականում տեղի է ունեցել: Հակառակ պարագայում եթե հորինվածք է այս, ապա նորից եմ կրկնում իմաստը, որն էր այս դրվագը հորինելով ավելի բարդացնել իրավիճակը, երբ ամեն կերպ ավետարանիչները ջանացել են ցույց տալ Հիսուսի հոժարակամ անձնազոհությունը մարդկանց համար, ինչպես նաև հաստատուն լինելը Աստծո կամքը կատարելու հարցում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  12. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստծո գոյության գաղափարը:
    Կարդացի,շատ իմաստուն հիմնավորումներ են,կա ևս մի հիմնավորում,որ այո Ավետարանը գրած մարդիք չէին կարող հնարել այնպիսի կերպար որ և ունի բացասական և դրական խոսքեր,գուցէ՞ Քրիստոսը Աստծո որդի է կամ մարգարե,բայց փաստը մնում է փաստ որ հայտնվել է մի մարդ ով մարդասիրական գաղափարներ է քարոզել,վերջում էլ անձնազոհ է եղել հանուն մարդկանց կամ այդ գաղափարների:
    Աստծո գոյությունը անհերքելի փաստ է ,Աստվածաշնչում հանդիպում են մարգարեներ՝ Նոյ,Աբրահամ,Մովսես և այլոք,որոնք զրուցել են Աստծո հետ:
    Մուհամեդն էլ էր Աստծո հետ զրուցել,ինչ՞ կարծիքի ես:՛

    Համել բարի գալուստ մեր ակումբ ու հաճելի ընթերցում

    Վերջին խմբագրող՝ Arjo: 30.01.2021, 18:12:

  13. #38
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arjo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո գոյության գաղափարը:
    Կարդացի,շատ իմաստուն հիմնավորումներ են,կա ևս մի հիմնավորում,որ այո Ավետարանը գրած մարդիք չէին կարող հնարել այնպիսի կերպար որ և ունի բացասական և դրական խոսքեր,գուցէ՞ Քրիստոսը Աստծո որդի է կամ մարգարե,բայց փաստը մնում է փաստ որ հայտնվել է մի մարդ ով մարդասիրական գաղափարներ է քարոզել,վերջում էլ անձնազոհ է եղել հանուն մարդկանց կամ այդ գաղափարների:
    Աստծո գոյությունը անհերքելի փաստ է ,Աստվածաշնչում հանդիպում են մարգարեներ՝ Նոյ,Աբրահամ,Մովսես և այլոք,որոնք զրուցել են Աստծո հետ:
    Մուհամեդն էլ էր Աստծո հետ զրուցել,ինչ՞ կարծիքի ես:՛

    Համել բարի գալուստ մեր ակումբ ու հաճելի ընթերցում

    Շնորհակալ եմ ձեր տված գնահատականի համար, շատերը քննադատորեն հանդես գալով փորձում են համոզել, որ մենք վսահելու որևէ հիմք չունենք Աստվածաշնչին, Ավետարաններին, ես էլ փորձեցի հանդես գալ հակառակ տեսանկյունից, այսինքն՝ քննադատորեն մոտենալով գտնել պատճառներ Ավետարանների վստահարժան լինելուն, որ գրողները եղել են անկողմնակալ և գրի են առել այն ինչը հիմնականում տեղի է ունեցել, չեն հորինել մտացածին, շինծու պատմություններ և այլն: Մուհամեդի հետ կապված այդքան չեմ խորացել, իմ իմանալով Գաբրիել Հրեշտակն է իրեն թելադրել իբրև ինչ-որ բաներ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (30.01.2021)

  15. #39
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերջին գրառումները տեղափոխել եմ «Աստծո գոյության գաղափարը» նորաբաց թեմայից։
    Եթե քննարկվում է նույն աստվածը, խնդրում եմ քննարկել նրա գոյությունն այստեղ, իսկ այլ աստծու գոյություն քննարկելու դեպքում, նշել, թե որ մեկի մասին է խոսքը։

    Քիչ անց կփորձեմ մաքրել թեման բոլոր այն գրառումներից, որոնք չեն վերաբերում աստծո գոյությանը, այլ միայն քարոզում են «արդեն իսկ գոյություն ունեցող» աստծո «մտքերը»։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. #40
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2020
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին գրառումները տեղափոխել եմ «Աստծո գոյության գաղափարը» նորաբաց թեմայից։
    Եթե քննարկվում է նույն աստվածը, խնդրում եմ քննարկել նրա գոյությունն այստեղ, իսկ այլ աստծու գոյություն քննարկելու դեպքում, նշել, թե որ մեկի մասին է խոսքը։

    Քիչ անց կփորձեմ մաքրել թեման բոլոր այն գրառումներից, որոնք չեն վերաբերում աստծո գոյությանը, այլ միայն քարոզում են «արդեն իսկ գոյություն ունեցող» աստծո «մտքերը»։
    հարգելիս սխալվել եմ վերնագիրը ընտրելիս

  17. #41
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թեմայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ աստծու գոյության հարց չի քննարկվում, այլ նրա գոյությունն «հաստատող» գրքի մտքերի արժանահավատության քննարկում։
    Թեման փակվում է, քանի որ թեմայի հեղինակը հենց սկզբից պատախանեց, որ նրա գոյության ապացույց չկա։


    Հաջորդիվ բացված քննարկումները եթե վերածվեցին նմանատիպ մենախոսության, գրքից մեջբերումների ու կրոնական քարոզի, պարզապես կջնջվեն՝ որոշակի հետևանքներով հեղինակի համար։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (31.01.2021)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •