Այս հարցը իսկապես շատ կարևոր հարց է, հատկապես այն մարդկանց համար ովքեր հավատում և մտածում են, որ Նոր կտակարանի գրողները եղել են անաչառ մարդիկ:Վերջին ժամանակներում շատ են աթեիստները, սկեպտիկները թերահավատ վերաբերմունք դրևսրում Նոր կտակարանի շուրջ, չնայած միշտ էլ տարբեր ժամանակահատվածներում եղել են նմանատիպ մարդիկ, ովքեր թերահավատորեն են մոտեցել Նոր կտակարանում գրի առնված պատմություններին և եղած վկայություններին: Քննադատական մտածողությունը ունենալը լավ բան է,բայց կարծում եմ ամեն բանի մեջ չափազանց ծայրահեղ քննադատական մոտեցում կիրառելը այդքան էլ ճիշտ չէ: Նոր կտակարանի քննադատաներից իհարկե ոչ բոլորը, բայց շատերը համաձայն են, որ Հիսուսը բարոյախրատական լուրջ ուսուցումներ է ունեցել և ուշադրության արժանի խորիմաստ մտքեր արտահայտել: Շատերը համաձայն են, որ Հիսուսը իսկապես բարոյախրատական լուրջ կշիռ պարունակող խոսքեր է ասել,բայց երբ հերթը հասնում է, նրա Աստված լինելուն, Մեսիա և Աստծո Որդի լինելուն, ինչպես նաև իր կատարած բազում հրաշքներին և վերջի վերջո մահացածների միջից իր հարություն առնելուն, այստեղ շատերը դրսևրում են ակնհայտ սկեպտիկ վերաբերմունք: Մտածում են, որ այս ամենը շինծու և հորինված պատմություն է գրողների կողմից նախօրոք պլանավորված: Իսկ իրականում դա այդպե՞ս է, թե ոչ: Եկեք փորձենք փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել հարցադրումների միջոցով և փորձենք տրամաբանական պնդումներ անել թե ինչու չեն ստում մեզ Նոր կտակարանի գրողները:
1)Եթե Նոր կտակարանի գրողները հորինել են Հիսուսի կերպարը և իրականում գոյություն չի ունեցել Հիսուսը, և նրանց գլխավոր նպատակներից մեկն է եղել, որ Հիսուսի կերպարը կերտեն, որպես մեծագույն ուսուցչի և բարոյախրատական լուրջ կշիռ պարունակող մարդու կերպար, ինչպս նաև ազնիվ, առաքինի մի խոսքով ասված բարոյական ու հոգևոր բարձր արժեքների տեր մարդ, ապա ինչու հենց Ավետարանների մեջ մենք հանդիպում ենք, այնպիսի խոսքերի, որոնք առաջին հայացքից և ոչ մի դեպքում չեն թողնում այսպիսի մարդու կերպար, և ընդհակառակը, թվում է, թե այդ խոսքերը ասած մարդը ընհանրապես չէր կարող լինել այդպիսի բարձր արժեհամակարգի տեր մարդ և լուրջ բարոյական ուսուցումներ ունեցող մեկը:
Մատթեոս 10:34 Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր: 35 Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ: 36 Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին:
Ղուկաս 12: 49 Ես եկայ որ կրակ գցեմ երկրիս վերայ. եւ ի՞նչ ուզում եմ, եթէ արդէն իսկ բորբոքուել է: 50 Բայց մի մկրտութիւն ունիմ մկրտուելու. եւ ի՜նչպէս հոգս եմ քաշում, մինչեւ որ կատարուի: 51 Կարծո՞ւմ էք թէ ես եկայ խաղաղութիւն տալ երկրիս վերայ. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք: 52 Որովհետեւ այսուհետեւ հինգ հոգի մէկ տան մէջ բաժին բաժին կ’լինին, երեքը երկուսի դէմ, եւ երկուսն երեքի դէմ: 53 Հայրը կ’բաժանուի որդուցը, եւ որդին հօրիցը, մայրն աղջկանիցը, եւ աղջիկը մօրիցը, սկեսուրը հարսիցը, եւ հարսն իր սկեսրիցը:
Միթե՞ այս խոսքերը կարող են պատկանել բարոյախրատական լուրջ ուսուցումներ ունեցող լավ մարդուն: Առաջին հայացքից երբ կարդում ենք, լրիվ ուրիշ տպավորություն կարող է ստեղծվել: Թեիստ(քրիստոնյա)-աթեիստ բանավեճի ժամանակ օրինակ այս ամենը մեջբերվել է, որը Հիսուսի կողմից ասված խոսքեր են: Իհարկե այս ամենին կա բացատրություն և պետք է ճիշտ հասկանալ այս խոսքերը, չնայած աթեիստներից շատերը դժվար համամիտ լինեն, մանավանդ նրանք, ովքեր ծայրահեղ քննադատական մոտեցումներ ունեն Նոր կտակարանի նկատմամբ: Եթե ծանոթ Ավետարան կարդացած չլինեի, և չճանաչեի Հիսուսի կերպարը, անձամբ ես կասեի, որ այս մարդը ավելի շուտ կռվարար, ընտանիքի անդամներին միմյանցից բաժանող, կռիվներ գռգող, ատելություն սերմանող, և անորոշություն,քաոս սփռող մեկն է իր շուրջբոլորը, քան բարոյախրատական լուրջ կշիռներ պարունակող և լավ մարդ հանդիսացող մեկը:
Կամ մեկ այլ տեղ Հիսուսի ասված հետևալ խոսքերը իր առաքյալներից՝ Պետրոսին:
Մատթեոս 16: 21 Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել: 22 Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ: 23 Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները:
Եթե ծանոթ չլինեի Հիսուսի ընհանուր բնութագրին, ապա այստեղ ևս փոքրինչ այլ տպավորություն կստեղծվեր, որ Հիսուսը շատ կոշտ է վերաբերվում Պետրոսի ասածներին, և այն էլ այն դեպքում, երբ Պետրոսը անկեղծորեն մտահոգվում էր Հիսուսի բարօրության մասին և չէր ուզում, որ վատ բան պատահեր իրեն:
Տրամաբանական է եզրակացնել , որ Նոր կտակարանի գրողները եթե հորինելու լինեին լավ մարդու կերպար և լուրջ բարոյախրատական ուսուցումներ պարունակող մարդու կերպար, ապա քիչ հավանական է, որ այսպիսի պատմություններ հորինեին և ներկայացնեին իբրև Հիսուսի կողմից ասված խոսքեր:
Էջանիշներ