CactuSoul (24.02.2021)
Ինձ դա ճիշտ մոտեցում ա թվում:
Համալսարանում մի դասախոս ունեինք, քեֆս բերում էր, իմ ամենասիրելի դասախոսներից էր, եթե ոչ հենց ամենան (մանավանդ որ իր դասավանդած առարկաներն էլ էին դուրս ամենաշատը գալիս): Էդ կինը քննությունների ժամանակ թույլ էր տալիս օգտվել ինչից ուզես՝ գիրք, տետր, կողքինից հարցնել... Որովհետև, ասում էր, անգիր անելը չի կարևորը, կարևորը՝ հասկանաս՝ ինչ ես անում, ու հալալ ա նրան, ով տվածս խնդիրները կլուծի: Երբ գիտելիքը տարիներ անց պետք գա, հաստատ չեք հիշելու, մի տեղից օգտվելու եք էլի: Քննությանն էլ էնպիսի խնդիրներ էր տալիս, որոնց նմանը չենք լուծել դասերի ժամանակ, այսինքն լուծումն արտագրել չէր լինի, բայց տարբեր ուրիշ խնդիրների լուծման եղանակները համադրելով կարող էիր լուծել:
Մի քիչ տարբեր բան ասացի, բայց մտածելակերպի առումով նույնն ա:
Եթե գիտես x չափի, ուրեմն էդքան գիտես, ուրիշ բան, որ կողքինդ կարող ա նույն ժամանակում հասցնի 2x սովորել:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ուլուանա (24.02.2021)
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ