Ուլուանա-ի խոսքերից
Իմ կարծիքով, հեչ պարտադիր չի, որ լեզվակրի հետ կենդանի շփումը հենց սկզբից լինի: Ու նաև ոչ ոք չի ասել, թե մենակ duolingo-ն հերիք ա լիարժեք սովորելու համար: Ի՞նչն ա խանգարում կողքից լրացնել էն, ինչ, ըստ քեզ, պակասում ա: Որևէ լեզու սովորելիս, եթե ուզում ես խորացնել գիտելիքներդ, բացի բուն պարապմունքից (անկախ նրանից` ինքնուրույն ես պարապրում ինչ-որ ծրագրով, թե մասնագետի մոտ` մասնավոր կամ խմբով)` սենց թե նենց պիտի կողքից ինքդ էլ ահագին լրացուցիչ աշխատանք անես: Նույնիսկ մասնագետի մոտ պարապելը էլի լիարժեք գիտելիք չի կարող ապահովել, եթե կողքից ինքնուրույն ինչ-որ բաներ չանես:
Մեկ էլ, չգիտեմ` դու ոնց ես պատկերացնում, բայց Duolingo-ում նաև լիքը բաներ լսում ես լեզվակրի արտասանությամբ, ու ինքդ էլ խոսում, նենց չի, որ մենակ գրավոր ա, էլի:
Բայց ընդհանրապես նորմալ ա, որ տարբեր մարդիկ տարբեր մեթոդներ նախընտրեն: Կոնկրետ ես էս փուլում դեռ լեզվակրի հետ խոսելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Քերականության համար էլ դասագիրք եմ առել, որ դրանով լրացնեմ բացը: Խոսելն էլ, կարծում եմ, կհաջողացնեմ, ի վերջո, ապրում եմ մի երկրում, որտեղ իսպանախոսներն ահագին մեծ տոկոս են կազմում, իսպաներենն էլ երկրորդ ամենատարածված լեզուն ա էստեղ: Բայց նույնիսկ եթե չլիներ, էս դարում էդքան դժվար չի լեզվակրի գտնելը. հիմա շատ եմ լսել, որ մարդիկ հատուկ ծանոթություններ են հաստատում լեզվակիրների հետ շփվելու, լեզվական փորձ փոխանակելու համար:
Էջանիշներ