User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Duolingo. լեզուների ուսուցման կայք

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գուցե չափազանց կոնսերվատիվ եմ, բայց ծրագրով լեզու սովորելու իմաստը չեմ հասկանում, եթե իհարկե անհրաժեշտություն չէ։ Ասենք, եթե աշխատանքի բերումով անհրաժեշտ է, գուցե և էֆեկտիվ միջոց է։ Բայց եթե լեզուն սովորում ես դրդված մշակութային հետաքրքրությունից, ոնց որ մի շատ կարևոր բաղադրիչ պակասում է։ Հարցը ոչ միայն ու գուցե ոչ այնքան կենդանի շփման բացակայությունն է։ Եթե մի քանի հոգով նստենք նոր լեզու սովորենք գրքով կամ ծրագրով ու միմյանց հետ շփվենք, ինձ համար էլի այն չի լինի։ Պետք է մեկը, ով լեզվակիր է կամ գոնե հոյակապ տիրապետում է լեզվին (այնքան, որ զգում է լեզուն)։
    Իմ կարծիքով, հեչ պարտադիր չի, որ լեզվակրի հետ կենդանի շփումը հենց սկզբից լինի: Ու նաև ոչ ոք չի ասել, թե մենակ duolingo-ն հերիք ա լիարժեք սովորելու համար: Ի՞նչն ա խանգարում կողքից լրացնել էն, ինչ, ըստ քեզ, պակասում ա: Որևէ լեզու սովորելիս, եթե ուզում ես խորացնել գիտելիքներդ, բացի բուն պարապմունքից (անկախ նրանից` ինքնուրույն ես պարապրում ինչ-որ ծրագրով, թե մասնագետի մոտ` մասնավոր կամ խմբով)` սենց թե նենց պիտի կողքից ինքդ էլ ահագին լրացուցիչ աշխատանք անես: Նույնիսկ մասնագետի մոտ պարապելը էլի լիարժեք գիտելիք չի կարող ապահովել, եթե կողքից ինքնուրույն ինչ-որ բաներ չանես:

    Մեկ էլ, չգիտեմ` դու ոնց ես պատկերացնում, բայց Duolingo-ում նաև լիքը բաներ լսում ես լեզվակրի արտասանությամբ, ու ինքդ էլ խոսում, նենց չի, որ մենակ գրավոր ա, էլի:

    Բայց ընդհանրապես նորմալ ա, որ տարբեր մարդիկ տարբեր մեթոդներ նախընտրեն: Կոնկրետ ես էս փուլում դեռ լեզվակրի հետ խոսելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Քերականության համար էլ դասագիրք եմ առել, որ դրանով լրացնեմ բացը: Խոսելն էլ, կարծում եմ, կհաջողացնեմ, ի վերջո, ապրում եմ մի երկրում, որտեղ իսպանախոսներն ահագին մեծ տոկոս են կազմում, իսպաներենն էլ երկրորդ ամենատարածված լեզուն ա էստեղ: Բայց նույնիսկ եթե չլիներ, էս դարում էդքան դժվար չի լեզվակրի գտնելը. հիմա շատ եմ լսել, որ մարդիկ հատուկ ծանոթություններ են հաստատում լեզվակիրների հետ շփվելու, լեզվական փորձ փոխանակելու համար:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.01.2021, 22:40:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, հեչ պարտադիր չի, որ լեզվակրի հետ կենդանի շփումը հենց սկզբից լինի: Ու նաև ոչ ոք չի ասել, թե մենակ duolingo-ն հերիք ա լիարժեք սովորելու համար: Ի՞նչն ա խանգարում կողքից լրացնել էն, ինչ, ըստ քեզ, պակասում ա: Որևէ լեզու սովորելիս, եթե ուզում ես խորացնել գիտելիքներդ, բացի բուն պարապմունքից (անկախ նրանից` ինքնուրույն ես պարապրում ինչ-որ ծրագրով, թե մասնագետի մոտ` մասնավոր կամ խմբով)` սենց թե նենց պիտի կողքից ինքդ էլ ահագին լրացուցիչ աշխատանք անես: Նույնիսկ մասնագետի մոտ պարապելը էլի լիարժեք գիտելիք չի կարող ապահովել, եթե կողքից ինքնուրույն ինչ-որ բաներ չանես:

    Մեկ էլ, չգիտեմ` դու ոնց ես պատկերացնում, բայց Duolingo-ում նաև լիքը բաներ լսում ես լեզվակրի արտասանությամբ, ու ինքդ էլ խոսում, նենց չի, որ մենակ գրավոր ա, էլի:

    Բայց ընդհանրապես նորմալ ա, որ տարբեր մարդիկ տարբեր մեթոդներ նախընտրեն: Կոնկրետ ես էս փուլում դեռ լեզվակրի հետ խոսելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Քերականության համար էլ դասագիրք եմ առել, որ դրանով լրացնեմ բացը: Խոսելն էլ, կարծում եմ, կհաջողացնեմ, ի վերջո, ապրում եմ մի երկրում, որտեղ իսպանախոսներն ահագին մեծ տոկոս են կազմում, իսպաներենն էլ երկրորդ ամենատարածված լեզուն ա էստեղ: Բայց նույնիսկ եթե չլիներ, էս դարում էդքան դժվար չի լեզվակրի գտնելը. հիմա շատ եմ լսել, որ մարդիկ հատուկ ծանոթություններ են հաստատում լեզվակիրների հետ շփվելու, լեզվական փորձ փոխանակելու համար:
    Սենց համեմատություն անեմ, գուցե ավելի պարզ լինի, թե ինչ եմ ուզում ասել։ Ենթադրենք, ուզում ես պաելյա ուտել։ Կարող ես ինտերնետից ճարել բաղադրատոմսը (կազմված հենց իսպանացու կողմից), ինքնուրույն պատրաստել ըստ ինստրուկցիաների, ուտել։ Բայց ես դրա իմաստը չեմ հասկանում, եթե կարող եմ գնալ ռեստորան ու էնտեղ ուտել (անտեսենք փողի գործոնը)։ Կարող եմ իմ կողմից իմպրովիզացնել, բայց դա արդեն կլինի ոչ թե պաելյա, այլ քո հորինած ճաշատեսակը։ Այլ բան է, երբ իսպանացիների հետ ես սարքում, տեսնում ես, թե ինչն ինչպես են անում, ինչ հանգամանքներում են էդ ամենն անում, կախված հանգամանքներից ինչպես է բաղադրատոմսը փոփոխվում, արդեն սկսում ես զգալ ճաշատեսակը, այն կոնտեքստ է ձեռք բերում։ Նույն կերպ, էսօր գուգլն էնքան լավ է թարգմանում, որ եթե ինձ պետք է իսպաներեն տեքստը հասկանալ, էն է՝ գուգլին կհանձնարարեմ էդ գործը, դրա համար ինչ իմաստ ունի ժամանակ ծախսել, ինքնուրույն լեզուն սովորել։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (22.01.2021)

  4. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց ունեմ Duolingo-ից, երևի Smokie-ն կկարողանա պատասխանել, քանի որ ինքն ա էս ծրագրով միաժամանակ մեկից ավել լեզուներ սովորել, բայց որոշեցի էստեղ հարցնել, գուցե էլի մարդու հետաքրքրի:

    Եթե մեկից ավել լեզուների ես գրանցվում, ամեն մեկի համար օրվա պլանն առանձին սահմանելու ձև կա՞, ասենք, մեկը կես ժամ ես ուզում լինի, մյուսը` 15 րոպե: Ես ինչքան փնտրեցի, չգտա, ոնց որ թե մենակ ընդհանուր էր: Բայց դե նման տարրական հարցում ճկունության բացակայությունը մի տեսակ խելքին մոտ չի թվում, մտածում եմ` պիտի որ ինչ-որ ձև լինի, երևի ուղղակի ես չեմ գտնում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #19
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)

    Գաղափարը ու միտքը լավն ա, բայց կարծում եմ չկա: Երևի ելքը նրանում ա, որ դու ինքդ ամեն լեզվի համար անես դա` հաշվարկես, կամ ընդհանուր պարապածդ ժամանակը գումարես: Իրականում ես կարծում եմ, որ ըստ ժամի երբեք չեմ սահմանել` այլ ըստ XP-ների:

    Ու ընդհանրապես` էս վերջին ամիսներում DuoLingo-յից կորել են մի քանի հետաքրքիր ֆունկցիաներ` "Timed practice"-ը, որ վրադ ժամանակ էր դնում արդեն անցածդ դասը կրկնելու համար ու ցանկալի էր, որ մինչև վերջ հասցնես: Նաև առաջ ցույց էր տալիս թե ընդհանուր շաբաթում, կամ ամսում (ըստ քո ընտրության) քանի՞ միավոր ես հավաքել, ինչքանո՞վ ես ընկերներիդ գերազանցել, կամ թերականգնել: Չգիտեմ թե ինչի, բայց կորան դրանք:
    Ուզում եմ ասել` ժամանակին կային ուրիշ հարցեր, որոնց լուծումը լաաավ էլ ճկուն ձևով դասավորվում էր, հետո կորավ: Հնարավոր ա քո տարբերակն էլ ա եղել էդ վախտ Անահիտ ջան: Իսկ թե ինչու ա կորել... երևի հիմնադիրների մոտ նենց տպավորություն ա եղել, որ օգտագործողները մեկ ա չեն օգտվում դրանցից` "ավելորդ զիզի-բիզի բան ա":
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (28.01.2021)

  7. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը

    Ճիշտն ասած` ես ոչ էլ հետևում եմ էդ XP-ներին, բայց հիմա էլ ա ցույց տալիս էդ ասածներդ, ուղղակի անձամբ ինձ չի հետաքրքրում, թե ումից եմ առաջ կամ հետ, կամ` ով ինչքան ա հավաքել: Իսկի իմը չեմ նայում, էլ ուր մնաց` ուրիշներինը : Ես էդ կայքում հայտնվել եմ միայն սովորելու համար, մնացած ֆինտիֆլյուշկաներն ինձ չեն հետաքրքրում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #21
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած` ես ոչ էլ հետևում եմ էդ XP-ներին, բայց հիմա էլ ա ցույց տալիս էդ ասածներդ, ուղղակի անձամբ ինձ չի հետաքրքրում, թե ումից եմ առաջ կամ հետ, կամ` ով ինչքան ա հավաքել: Իսկի իմը չեմ նայում, էլ ուր մնաց` ուրիշներինը : Ես էդ կայքում հայտնվել եմ միայն սովորելու համար, մնացած ֆինտիֆլյուշկաներն ինձ չեն հետաքրքրում:
    Դե, հիմա ընդհանուրն ա ցույց տալիս` ամբողջ ընթացքում սովորածը: Համենսյն դեպս իմ մոտ կորել ա մի շաբաթվա, կամ մի ամսվա ֆունկցիան:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, հիմա ընդհանուրն ա ցույց տալիս` ամբողջ ընթացքում սովորածը: Համենսյն դեպս իմ մոտ կորել ա մի շաբաթվա, կամ մի ամսվա ֆունկցիան:
    Ինձ մոտ դրանք մեյլով ա տեղեկացնում: Կայքում չեմ տեսել, չեմ էլ հետաքրքրվել: Բայց մեյլով կանոնավոր կերպով ստանում եմ: Դու չես ստանու՞մ: Մեկ հիշեցումն ա գալիս ամեն օրվա, մեկ էլ շաբաթվա ստատիստիկան` նախորդ շաբաթների հետ համեմատությամբ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #23
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ դրանք մեյլով ա տեղեկացնում: Կայքում չեմ տեսել, չեմ էլ հետաքրքրվել: Բայց մեյլով կանոնավոր կերպով ստանում եմ: Դու չես ստանու՞մ: Մեկ հիշեցումն ա գալիս ամեն օրվա, մեկ էլ շաբաթվա ստատիստիկան` նախորդ շաբաթների հետ համեմատությամբ:
    Հմմմ: Մերսի Անահիտ ջան, կուսումնասիրեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղափարը ու միտքը լավն ա, բայց կարծում եմ չկա: Երևի ելքը նրանում ա, որ դու ինքդ ամեն լեզվի համար անես դա` հաշվարկես, կամ ընդհանուր պարապածդ ժամանակը գումարես: Իրականում ես կարծում եմ, որ ըստ ժամի երբեք չեմ սահմանել` այլ ըստ XP-ների:
    Մոռացա ասել, որ էդ չափն իրականում ըստ ժամանակի չի, էդ մի քիչ պայմանական էի ասել. 5 տարբերակ կա` basic, casual, regular, serious, intense, որոնցից ես սկզբում կարծեմ regular-ն էի ընտրել, հետո փոխեցի intense, որը մոտավորապես 30 րոպե ա տևում, եթե չշեղվես կամ սխալներ չանես շատ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.01.2021)

  13. #25
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ կարծեմ գերմաներեն էի պարապում DuoLingo-ով, ավելի շուտ զուտ հավեսի համար, խաղի պես զբաղվում էի: Կարծեմ դա հենց էն ընթացքում էր, երբ աշխատավայրում էլ էինք սովորում գերմաներեն: Հետո չեմ հիշում, թե ինչու եմ ընդհատել:
    Վերջերս հենց ձեր խոսակցություններից հետո նորից միտս ընկավ, քաշեցի հեռախոսի մեջ: Դեռ թուրքերենս եմ որոշել առաջ բրդել, չնայած որ սկսել եմ ամենասկզբից: Կիսատ-պռատ սովորել եմ ժամանակին մի ամիս-ամիսուկես: Շատ զբաղված ժամանակահատված էր, չէի հասցնում. համ դասերին էի ուշացած գնում, համ էլ հետո չէի հասցնում տնային անել: Մի խոսքով, շատ մակերեսային գիտելիքներ են մնացել, հատկապես, որ դրանից արդեն տարիներ են անցել:
    Գերմաներեն ու ռուսերեն էլ եմ ավելացրել, բայց մի անգամ բզբզեցի ու վերջ: Էս պահին թուրքերենն եմ ուզում սովորել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.02.2021), Ուլուանա (10.02.2021)

  15. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուների համար հարմար ա նաև Rosetta Stone-ը։
    Անդրոիդի համար համար «անվճար» տարբերակը տամ։

    Թույլ ա տալիս, ցանկացած լեզուն 0-ից սովորել։
    Շնորհակալ եմ, ես ներբեռնեցի, կարող եմ բոլոր լեզուներից քիչ քիչ սովորել, որ պետք կգա)

  16. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ո՞վ ա տեղյակ, թե որ դեպքում, ինչ պատճառով ա Duolingo-ի` արդեն բարեհաջող ավարտածդ skill-երից մեկը մի օր հանկարծ բռնում ու «ճաքում» ու նենց տեսք ստանում, կարծես ամբողջությամբ արված չի, ու վրան մկնիկը պահելիս ցույց ա տալիս, որ պիտի նորից practice անես վերականգնելու համար:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #28
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ո՞վ ա տեղյակ, թե որ դեպքում, ինչ պատճառով ա Duolingo-ի` արդեն բարեհաջող ավարտածդ skill-երից մեկը մի օր հանկարծ բռնում ու «ճաքում» ու նենց տեսք ստանում, կարծես ամբողջությամբ արված չի, ու վրան մկնիկը պահելիս ցույց ա տալիս, որ պիտի նորից practice անես վերականգնելու համար:
    Կարծում եմ՝ զուտ մտածում են, որ եթե վաղուց դրան չես անդրադարձել, ուրեմն հավանական է, որ որոշ չափով մոռացած կլինես, հմտություններդ «ճաք տված» կլինեն: ))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (18.02.2021)

  19. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ զուտ մտածում են, որ եթե վաղուց դրան չես անդրադարձել, ուրեմն հավանական է, որ որոշ չափով մոռացած կլինես, հմտություններդ «ճաք տված» կլինեն: ))
    Հա, էն օրը որոնում արեցի, հենց Duolingo-ի կայքում մեկն էլ էր էդ հարցը տվել, ու տակը լիքը մարդիկ իրանց ենթադրություններն էին գրել, բայց ոչ մեկին էլ խելքին մոտիկ չէր թվում «ճաք տալու» սկզբունքը, եթե ընդհանրապես կա էդպիսին: Մարդ կար` ասում էր, որ ճաք տված հմտությունը վերականգնելուց անմիջապես հետո նույն հմտությունը նորից ա ճաք տվել: Մարդ կար` ասում էր` այբուբենի հմտությունն ա ճաք տվել, երբ որ ես հասել եմ եսիմ որ մակարդակ վաղուց, ու, ասենք, աբսուրդ ա, որ կարող ա էդ մակարդակում այբուբենը մոռացած լինես : Չգիտեմ, ահագին դիտարկումներ կարդացի, որ ոչ մի օրինաչափության չէին ենթարկվում կարծես, աբուրդ էին թվում, վերջը կարծես բոլորն եկան էն եզրակացության, որ ոչ մի սկզբունք չկա, լրիվ պատահականության սկզբունքով են ճաքում հմտությունները: Բայց ես նկատել եմ, որ որոշ դեպքերում էդ հին ճաք տվածները որ վերականգնում եմ, նույն էն մակարդակի առաջադրանքներ չի բերում, ինչ որ ժամանակին եղել էին, այլ հիմիկվա բառապաշարից ու հմտություններից էլ ավելացրած:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #30
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էն օրը որոնում արեցի, հենց Duolingo-ի կայքում մեկն էլ էր էդ հարցը տվել, ու տակը լիքը մարդիկ իրանց ենթադրություններն էին գրել, բայց ոչ մեկին էլ խելքին մոտիկ չէր թվում «ճաք տալու» սկզբունքը, եթե ընդհանրապես կա էդպիսին: Մարդ կար` ասում էր, որ ճաք տված հմտությունը վերականգնելուց անմիջապես հետո նույն հմտությունը նորից ա ճաք տվել: Մարդ կար` ասում էր` այբուբենի հմտությունն ա ճաք տվել, երբ որ ես հասել եմ եսիմ որ մակարդակ վաղուց, ու, ասենք, աբսուրդ ա, որ կարող ա էդ մակարդակում այբուբենը մոռացած լինես : Չգիտեմ, ահագին դիտարկումներ կարդացի, որ ոչ մի օրինաչափության չէին ենթարկվում կարծես, աբուրդ էին թվում, վերջը կարծես բոլորն եկան էն եզրակացության, որ ոչ մի սկզբունք չկա, լրիվ պատահականության սկզբունքով են ճաքում հմտությունները: Բայց ես նկատել եմ, որ որոշ դեպքերում էդ հին ճաք տվածները որ վերականգնում եմ, նույն էն մակարդակի առաջադրանքներ չի բերում, ինչ որ ժամանակին եղել էին, այլ հիմիկվա բառապաշարից ու հմտություններից էլ ավելացրած:
    Եսիմ, ես կարծում էի, կամ հակված էի կարծելու, որ Duo-Բուոն նաև ուշադիր հետևում ա, թե ոնց եմ սովորում, ինչքան եմ սխալներ անում skill-ում ու ըստ դրա էլ ասում ա՝ «լավ չես սովորու` կրկնի»։։))
    Բայց էդ տարբերակը կոնկրետ իմ դեպքում ա, որ չի բացառվում, թե չէ գրեթե վստահ եմ, որ դու սովորաբար Perfect-ով ես ավարտում skill-ները։։
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •