User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Duolingo. լեզուների ուսուցման կայք

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,397
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Duolingo. լեզուների ուսուցման կայք

    Ամառվանից սկսել եմ իսպաներեն սովորել Duolingo ծրագրով: Ամենօրյա ռեժիմիս անբաժան մասն է դարձել որոշակի ժամանակ իսպաներենին տրամադրելը: Տրամադրածս ժամանակն օրվա մեջ շատ չի, բայց խիստ կանոնավոր է: Իսպաներեն սովորելու ցանկություն վաղուց եմ ունեցել` դեռևս ուսանողական տարիներից, ու միշտ մտածել եմ, որ մի օր անպայման կսովորեմ: Իսկ վերջերս մի քանի պատճառ կար դա վերջապես նախաձեռնելու համար: Նախ էնպես էր ստացվել, որ կյանքիս էդ շրջանում ես աննախադեպ մոտիվացված էի զգում ինձ: Բացի դրանից, մտածում էի` ուղեղս մի քիչ մարզելու ու հիշողությունս լավ մարզավիճակում պահելու համար արժե ինչ-որ նոր բան սովորել, իսկ լեզու սովորելն էդ առումով արդյունավետ է համարվում: Եվ, վերջապես, իսպաներենն ինձ դուր է գալիս, ինչո՞ւ մի լրացուցիչ լեզու չիմանամ, հատկապես որ նաև երկրորդ ամենագործածական լեզուն է անգլերենից հետո:

    Պիտի խոստովանեմ, որ իմ իմացած մյուս չորս լեզուներից (հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն) իսպաներենը շատ ավելի հեշտ է: Իհարկե, դեռ շատ սովորելու բան ունեմ, դեռ չեմ հասել ամենաբարդ մասերին, ու գիտեմ, որ, ինչպես ցանկացած լեզվում, իսպաներենում էլ կան որոշակի մարտահրավերներ, բայց դե լեզվի բարդության աստիճանի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար բոլորովին էլ պարտադիր չէ հասնել ինչ-որ բարձր մակարդակի. սովորաբար հենց սկզբից էլ ընդհանուր պատկերը երևում է, հատկապես երբ արդեն մի քանի` իրարից ահագին տարբեր օտար լեզուներ գիտես ու կարող ես համեմատել:

    Նկատել եմ, որ իսպաներենն ինձ ծանոթ բոլոր լեզուներից ամենատրամաբանականն ու ամենահստակն է: Առայժմ որևէ «անհեթեթության» կամ անտրամաբանական բանի չեմ հանդիպել. ամեն ինչ միանգամայն ճիշտ ու տրամաբանական է թվում, թեև ենթադրում եմ, որ անհեթեթություններ էլ դեռ կլինեն, ի վերջո, բնական լեզու է, թեև, իմ կարծիքով, իր հստակությամբ ու տրամաբանականությամբ ահագին մոտ է արհեստականին:

    Էսպես որ նայում եմ, իսպաներեն սովորելիս ուղեղս իմ ուզած չափով չի մարզվում: Մտածում եմ` արդեն վաղուց կիսամեռ գերմաներենս էլ վերակենդանացնել ու զարգացնել: Այ, գերմաներենի հետ ուղեղի մարզանքի առումով լուրջ հույսեր եմ կապում. համոզված եմ` նա ինձ չի հիասթափեցնի : Բայց առայժմ գերմաներենին հերթ չի հասնում:

    Duolingo-ից ուրիշ օգտվողներ կա՞ն Ակումբում: Ո՞վ ի՞նչ լեզու է սովորում: Եկեք քննարկենք :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.01.2021, 19:27:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (10.02.2021)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,181
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես էլ եմ իսպաներեն սովորում ու համաձայն եմ, բավական հեշտ լեզու է։ Հատկապես եթե անգլերեն գիտես, համ քերականությունն է նման, համ էլ լիքը ընդհանուր բառեր կան, բավական է մակբայի վերջի ly-ն հանես, տեղը mente դնես Ասենք finally - finalmente:
    Մենակ անկանոն բայերն են համը հանում, շատ են ու թարսի պես հաճախ օգտագործվող։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (18.01.2021)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,397
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ իսպաներեն սովորում ու համաձայն եմ, բավական հեշտ լեզու է։ Հատկապես եթե անգլերեն գիտես, համ քերականությունն է նման, համ էլ լիքը ընդհանուր բառեր կան, բավական է մակբայի վերջի ly-ն հանես, տեղը mente դնես Ասենք finally - finalmente:
    Մենակ անկանոն բայերն են համը հանում, շատ են ու թարսի պես հաճախ օգտագործվող։
    Ես ժամանակաձևերին դեռ չեմ հասել : Անհամբեր սպասում եմ: Անկանոն բայերն անգլերենի համեմատ ավելի շա՞տ են:
    Դու է՞լ ես Duolingo-ով սովորում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,181
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ժամանակաձևերին դեռ չեմ հասել : Անհամբեր սպասում եմ: Անկանոն բայերն անգլերենի համեմատ ավելի շա՞տ են:
    Դու է՞լ ես Duolingo-ով սովորում:
    Չէ, ես առկա խմբակային դասերի էի գնում։ Հիմա zoom-ի են անցել, ես հրաժարվեցի։ Հույս ունեմ, երբ սահմանափակումները հանեն, էլի կգնամ, չնայած լատվիերեն էլ եմ սովորում, երկու լեզու միաժամանակ դժվար է։

    Անկանոն բայերը երևի հա, անգլերենից ավելի շատ են ու ավելի անկանխատեսելի, համ էլ որ ի տարբերություն անգլերենի կախված դեմքից ու թվից (ես, դու, նա, մենք, դուք, նրանք) տարբեր ձև է խոնարհվում, դա էլ չի օգնում։ Ասենք, անգլերեն պիտի ընդամենը հիշես, որ go-ի անցյալը went է, իսպաներենում պիտի բոլոր դեմքերի ու թվերի համար դա հիշես, չնայած որ որոշակի օրինաչափության նույնիսկ անկանոն բայերը ենթարկվում են, նենց չի որ լրիվ random է։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (18.01.2021)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,397
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես առկա խմբակային դասերի էի գնում։ Հիմա zoom-ի են անցել, ես հրաժարվեցի։ Հույս ունեմ, երբ սահմանափակումները հանեն, էլի կգնամ, չնայած լատվիերեն էլ եմ սովորում, երկու լեզու միաժամանակ դժվար է։

    Անկանոն բայերը երևի հա, անգլերենից ավելի շատ են ու ավելի անկանխատեսելի, համ էլ որ ի տարբերություն անգլերենի կախված դեմքից ու թվից (ես, դու, նա, մենք, դուք, նրանք) տարբեր ձև է խոնարհվում, դա էլ չի օգնում։ Ասենք, անգլերեն պիտի ընդամենը հիշես, որ go-ի անցյալը went է, իսպաներենում պիտի բոլոր դեմքերի ու թվերի համար դա հիշես, չնայած որ որոշակի օրինաչափության նույնիսկ անկանոն բայերը ենթարկվում են, նենց չի որ լրիվ random է։
    Համենայնդեպս, Duolingo-ով փորձի, կարող ա դուրդ գա: Ինձ, օրինակ, ահագին դուր ա գալիս մեթոդիկան. շատ բնական ու սահուն ձևով ա ներմուծում ցանկացած նոր ինֆորմացիա (ես կասեի` անցնցում կերպով ), ու լավ արդյունավետ պրակտիկա ա ապահովում: Միակ խնդիրը համակարգված քերականական նյութի (գրեթե) բացակայությունն ա, ինչի հետևանքով պարբերաբար հարցեր են առաջանում, որոնք ստիպված ես ինքդ որոնել, պարզել, բայց ընդհանուր առմամբ բավական արդյունավետ ա, իմ կարծիքով:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (19.01.2021), Smokie (20.01.2021)

  10. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,874
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայնդեպս, Duolingo-ով փորձի, կարող ա դուրդ գա: Ինձ, օրինակ, ահագին դուր ա գալիս մեթոդիկան. շատ բնական ու սահուն ձևով ա ներմուծում ցանկացած նոր ինֆորմացիա (ես կասեի` անցնցում կերպով ), ու լավ արդյունավետ պրակտիկա ա ապահովում: Միակ խնդիրը համակարգված քերականական նյութի (գրեթե) բացակայությունն ա, ինչի հետևանքով պարբերաբար հարցեր են առաջանում, որոնք ստիպված ես ինքդ որոնել, պարզել, բայց ընդհանուր առմամբ բավական արդյունավետ ա, իմ կարծիքով:
    Էստեղ ես էլի թեմայից դուրս բան եմ ասելու:
    Ինձ գիտե՞ս ինչու բացեց էս նկարագրությունդ: Որովհետև դեռ երեկ հետաքրքիր զուգադիպությամբ ուզեցի իմանալ, թե ինչ ա նշանակում "Bamboleo". Եթե չգիտեիր` հիմա նայի թե ինչ ձևի համընկավ էդ իսպաներեն բառի... ավելի ճիշտ` դրա հականիշի հետ:

    Ասենք կարար չէ՞ նենց չլիներ, որ ես երեկ դա ուսումնասիրեի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #7
    այվուշ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,679
    Mentioned
    48 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայնդեպս, Duolingo-ով փորձի, կարող ա դուրդ գա: Ինձ, օրինակ, ահագին դուր ա գալիս մեթոդիկան. շատ բնական ու սահուն ձևով ա ներմուծում ցանկացած նոր ինֆորմացիա (ես կասեի` անցնցում կերպով ), ու լավ արդյունավետ պրակտիկա ա ապահովում: Միակ խնդիրը համակարգված քերականական նյութի (գրեթե) բացակայությունն ա, ինչի հետևանքով պարբերաբար հարցեր են առաջանում, որոնք ստիպված ես ինքդ որոնել, պարզել, բայց ընդհանուր առմամբ բավական արդյունավետ ա, իմ կարծիքով:
    Մի երկու օր առաջ միացա Duolingo-ին արաբերենով․ ժամանակին փորձում էի սովորել արաբերեն, հետո թողեցի, հիմա ուզում եմ նորից վերականգնել։
    Duolingo-ին դեռ մի քիչ կասկածամտորեն եմ վերաբերում․ ավելի շատ խաղային app է հիշեցնում՝ հավես սարքած ու կախվածություն առաջացնելու տենդենցով։
    Չնայած պիտի խոստովանեմ, որ «խաղալով» այբուբենը համարյա ամբողջովին վերականգնեցի էս երկու օրում․ ուղղակի շատ դժվար է պոկվել, որ սկսում ես, նենց հավեսի ես ընկնում։ Խոսել դժվար թե սովորեմ սրանով, բայց ինձ ավելի կարևոր է կարդալ կարողանալն ու բառապաշարը, տեսնենք՝ ինչքանով կստացվի։

    Մեկ էլ էսօրվանից ծրագրավորման օնլայն դասընթացս սկսեցի․ շատ հավես է նոր բաներ սովորելը։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (10.02.2021), CactuSoul (20.01.2021), Freeman (20.01.2021), մարդ եղած վախտ (20.01.2021), Ուլուանա (20.01.2021)

  13. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,581
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լեզուների համար հարմար ա նաև Rosetta Stone-ը։
    Անդրոիդի համար համար «անվճար» տարբերակը տամ։

    Թույլ ա տալիս, ցանկացած լեզուն 0-ից սովորել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (10.02.2021), ivy (21.01.2021), Smokie (20.01.2021)

  15. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,874
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուների համար հարմար ա նաև Rosetta Stone-ը։
    Անդրոիդի համար համար «անվճար» տարբերակը տամ։

    Թույլ ա տալիս, ցանկացած լեզուն 0-ից սովորել։

    Իմ պլանշետով արդեն սկսել էր չաշխատել Rosetta-ն: Ջնջեցի:
    Դե, մեկ ա մեյլով եմ գրանցվել, պարապածներս էնտեղ պահպանվել են: Հնարավորության դեպքում` էլի կփորձեմ:

    Կոմպում ունեմ:
    Էդ Rosetta-ն ես DuoLingo-յից շատ եմ սիրում:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 20.01.2021, 21:46:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (10.02.2021), Աթեիստ (21.01.2021)

  17. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,581
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ պլանշետով արդեն սկսել էր չաշխատել Rosetta-ն: Ջնջեցի:
    Դե, մեկ ա մեյլով եմ գրանցվել, պարապածներս էնտեղ պահպանվել են: Հնարավորության դեպքում` էլի կփորձեմ:

    Կոմպում ունեմ:
    Էդ Rosetta-ն ես DuoLingo-յից շատ եմ սիրում:
    Դրա թարմացումներ կան, եթե էլի պետք լինի, տելեգրամ
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (21.01.2021)

  19. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,397
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի երկու օր առաջ միացա Duolingo-ին արաբերենով․ ժամանակին փորձում էի սովորել արաբերեն, հետո թողեցի, հիմա ուզում եմ նորից վերականգնել։
    Duolingo-ին դեռ մի քիչ կասկածամտորեն եմ վերաբերում․ ավելի շատ խաղային app է հիշեցնում՝ հավես սարքած ու կախվածություն առաջացնելու տենդենցով։
    Չնայած պիտի խոստովանեմ, որ «խաղալով» այբուբենը համարյա ամբողջովին վերականգնեցի էս երկու օրում․ ուղղակի շատ դժվար է պոկվել, որ սկսում ես, նենց հավեսի ես ընկնում։ Խոսել դժվար թե սովորեմ սրանով, բայց ինձ ավելի կարևոր է կարդալ կարողանալն ու բառապաշարը, տեսնենք՝ ինչքանով կստացվի։
    Բայց տվյալ դեպքում կախվածությունը հենց էն ա, ինչ պետք ա. էս դեպքում դա ոչ թե կախվածություն ա, այլ սովորելու շահագրգռվածություն: Դրանից էլ լավ բա՞ն :

    Դու չես ընտրե՞լ նախօրոք, թե ինչքան ժամանակ պիտի լինի քո օրական դասը: Ուղղակի չեմ հիշում` դա պարտադիր էր, թե ընտրովի: Բայց ես որ անում եմ, ընթացքում ցույց ա տալիս, թե իմ daily goal-ի որ մասն եմ արդեն արել, ու հենց որ լրանում ա, տեղեկացնում ա` you have reached your daily goal: Ես դրանից հետո սովորաբար էլ չեմ անում: Չնայած սկզբում ես էլ էի հաճախ քո պես հավեսի ընկնում ու ավելի շատ անում: Ուղղակի տենց կսկսես խղճի խայթ զգալ, որ շատ ես դրա վրա ժամանակ ծախսում, իսկ երբ ֆիքսված ժամանակ ես ծախսում ամեն օր, որը նախապես որոշել ես, որ ընդունելի ա, լրիվ նորմալ ա : Duolingo-ն հենց դրանով ա լավ, որ կանգ առնելու հնարավորություն ա տալիս, բայց նաև ամեն օր հիշեցնում ա, որ պիտի անես, մի խոսքով` ռեժիմով սովորելու բոլոր նախադրյալները տալիս ա, մնում ա` խելոք հետևես :

    Ի դեպ, դու ինչ-որ կոնկրետ նպատակո՞վ ես հենց արաբերեն սովորում: Ուղղակի հետաքրքիր ա, թե ինչի ես հենց արաբերենն ընտրել:
    Ես Բրյուսովում սովորելու տարիներին մի կարճ շրջան ֆակուլտատիվ պարսկերենի դասերի էի գնում հենց ինստիտուտում: Դասախոսն էլ էր շատ լավը, խումբն էլ փոքր, ես էլ հավեսով սովորում էի, շատ գոհ էի, բայց հետո մի պահ շատ խառն էի, չգնացի, տենց էլ հեչ եղավ: Բայց նենց եմ փոշմանել: Մի հատ էլ պարսկերեն-անգլերեն զրուցարան ունեմ, մեկ-մեկ բացում, բզբզում եմ, որոշ բաներ վերհիշում, բայց դե շատ քիչ բան գիտեմ, ցավոք. անուն-ազգանունս կարող եմ գրել, մի երկու բառ էլ, նաև մի քանի նախադասություն գիտեմ ու մի շարք բառեր, ու վերջ: Հիշում եմ, որ լիքը բառեր հայերենի հետ համընկնում էին, նաև շատ բառեր հայերեն կոնկրետ բառերի նման էին հնչում, բայց ուրիշ իմաստներ ունեին : Ի դեպ, ինչքան գիտեմ, արաբերենի ու պարսկերենի այբուբենը համարյա նույնն ա, ուղղակի պարսկերենում մի քանի տառ ավել կա: Ինձ համար ամենաբարդը էն չգրվող կարճ ա-երն ու ի-երը հիշելն էր: Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ոնց ա հնարավոր հիշել, որ էսինչ ու էնինչ տեղերում դրանք կան, բայց չեն գրվում: Արաբերենում էլ ա երևի տենց, չէ՞:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (21.01.2021)

  21. #12
    այվուշ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,679
    Mentioned
    48 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց տվյալ դեպքում կախվածությունը հենց էն ա, ինչ պետք ա. էս դեպքում դա ոչ թե կախվածություն ա, այլ սովորելու շահագրգռվածություն: Դրանից էլ լավ բա՞ն :

    Դու չես ընտրե՞լ նախօրոք, թե ինչքան ժամանակ պիտի լինի քո օրական դասը: Ուղղակի չեմ հիշում` դա պարտադիր էր, թե ընտրովի: Բայց ես որ անում եմ, ընթացքում ցույց ա տալիս, թե իմ daily goal-ի որ մասն եմ արդեն արել, ու հենց որ լրանում ա, տեղեկացնում ա` you have reached your daily goal: Ես դրանից հետո սովորաբար էլ չեմ անում: Չնայած սկզբում ես էլ էի հաճախ քո պես հավեսի ընկնում ու ավելի շատ անում: Ուղղակի տենց կսկսես խղճի խայթ զգալ, որ շատ ես դրա վրա ժամանակ ծախսում, իսկ երբ ֆիքսված ժամանակ ես ծախսում ամեն օր, որը նախապես որոշել ես, որ ընդունելի ա, լրիվ նորմալ ա : Duolingo-ն հենց դրանով ա լավ, որ կանգ առնելու հնարավորություն ա տալիս, բայց նաև ամեն օր հիշեցնում ա, որ պիտի անես, մի խոսքով` ռեժիմով սովորելու բոլոր նախադրյալները տալիս ա, մնում ա` խելոք հետևես :

    Ի դեպ, դու ինչ-որ կոնկրետ նպատակո՞վ ես հենց արաբերեն սովորում: Ուղղակի հետաքրքիր ա, թե ինչի ես հենց արաբերենն ընտրել:
    Ժամանակն ընտրել եմ, բայց ես դրանից ավելի երկար եմ զբաղվում, ու ինձ ոչ մի տեղեկացում չի գալիս։ Իմը հեռախոսային Аpp է, կոմպով չեմ, ու տեղից էլ ահագին շատ եմ կպած հեռախոսիս (մեծամասամբ՝ whatsapp-ային աշխարհասփյուռ շփման ու երեք ակտիվ իմեյլ-հաշիվների պատճառով), հիմա էլ սա ավելացավ
    Ի դեպ, մի քիչ օգտագործելուց հետո պրեմիումի անցա․ շատ թանկ չէր, ու գովազդներ նայելու հավես չկար, այ սենց են իմ նման ախմախ յուզերներ կպցնում
    Ամեն դեպքում, իր ամբողջ կոնցեպտով շատ է խաղային էփ հիշեցնում։ Ու կախվածությունների մեջ ընկնելու մեծ հակվածությամբ մարդու համար դա էդքան էլ լավ չի։

    Իսկ արաբերեն կոնկրետ նպատակով չեմ սովորում․ ուղղակի գիրը շատ հետաքրքիր է, ու հավես է մեջն ընկղմվելը։

  22. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,397
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակն ընտրել եմ, բայց ես դրանից ավելի երկար եմ զբաղվում, ու ինձ ոչ մի տեղեկացում չի գալիս։ Իմը հեռախոսային Аpp է, կոմպով չեմ, ու տեղից էլ ահագին շատ եմ կպած հեռախոսիս (մեծամասամբ՝ whatsapp-ային աշխարհասփյուռ շփման ու երեք ակտիվ իմեյլ-հաշիվների պատճառով), հիմա էլ սա ավելացավ
    Ի դեպ, մի քիչ օգտագործելուց հետո պրեմիումի անցա․ շատ թանկ չէր, ու գովազդներ նայելու հավես չկար, այ սենց են իմ նման ախմախ յուզերներ կպցնում
    Ամեն դեպքում, իր ամբողջ կոնցեպտով շատ է խաղային էփ հիշեցնում։ Ու կախվածությունների մեջ ընկնելու մեծ հակվածությամբ մարդու համար դա էդքան էլ լավ չի։

    Իսկ արաբերեն կոնկրետ նպատակով չեմ սովորում․ ուղղակի գիրը շատ հետաքրքիր է, ու հավես է մեջն ընկղմվելը։
    Հա՜, ուղղակի որ գրել էիր` ինձ խոսել պետք չի, կարևորը կարդալ կարողանալն ու բառապաշարը սովորեմ, ինձ թվաց` ինչ-որ բանի համար հենց էդքանն ա պետք :
    Արդեն սկսում եմ կասկածել` կարո՞ղ ա հետս մի բան էն չի, որ ես կախվածություն ձեռք չեմ բերել Duolingo-ից : Նենց էլ չի, որ հակվածություն չունեմ, էլի: Բայց հետաքրքիր ա, ես գովազդներ չեմ տեսնում ընդհանրապես: Կարո՞ղ ա մենակ հեռախոսով են գովազդները, ես էլ մենակ կոմպով եմ անում: Բայց ինձ էլ ա հա առաջարկում անցնել պրեմիումի, բայց նենց ա առաջարկում, կարծես նախօրոք գիտի, որ «չէ» եմ ասելու :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (21.01.2021)

  24. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,397
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. գրառումն առանձնացվել է «Օրագրային զրույցներ» թեմայի համապատասխան քննարկումից: Քննարկման հիմք հանդիսացած օրագրային գրառումը պատճենվել է էստեղ ու թեմային համապատասխան խմբագրվել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  25. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,181
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գուցե չափազանց կոնսերվատիվ եմ, բայց ծրագրով լեզու սովորելու իմաստը չեմ հասկանում, եթե իհարկե անհրաժեշտություն չէ։ Ասենք, եթե աշխատանքի բերումով անհրաժեշտ է, գուցե և էֆեկտիվ միջոց է։ Բայց եթե լեզուն սովորում ես դրդված մշակութային հետաքրքրությունից, ոնց որ մի շատ կարևոր բաղադրիչ պակասում է։ Հարցը ոչ միայն ու գուցե ոչ այնքան կենդանի շփման բացակայությունն է։ Եթե մի քանի հոգով նստենք նոր լեզու սովորենք գրքով կամ ծրագրով ու միմյանց հետ շփվենք, ինձ համար էլի այն չի լինի։ Պետք է մեկը, ով լեզվակիր է կամ գոնե հոյակապ տիրապետում է լեզվին (այնքան, որ զգում է լեզուն)։

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •