Վաղուց էի ուզում սենց թեմա բացել։ Քիչ առաջ կարդացածս հոդվածը կատալիզատոր հանդիսացավ։
https://www.bbc.com/russian/news-55633347
Վերնագրում ասվում է, որ կորոնավիրուսով հիվանդությունը մարդկանց հինգ ամիս իմունիտետ է տալիս։ Ի՞նչ կմտածի միջին-ստատիստիկ մարդը նման վերնագիր կարդալիս։ Անձամբ ես մտածեցի՝ պարզել են, որ հինգ ամսից իմունիտետը սկսում է անհետանալ։ Բայց որ կարդում ենք հոդվածը, պարզվում է՝ խոսքը գնում է ԱՌՆՎԱԶՆ հինգ ամսի մասին։ Ու որ փորձես ստի վրա բռնել, չես կարող։ Հինգ ամիս իմունիտետ տալի՞ս է։ Տալիս է։ Մնացածը ընթերցողի սեփական եզրահանգումներն են։
Ինչու՞ են ԶԼՄ-ներն այդպես վարվում։ Ընդհանրապես, հայտնի թեզիս կա, որ վատ նորություններն ավելի լավ են վաճառվում, քան լավերը։ Եթե վերնագրում գրեին, որ հիվանդությունն առնվազն հինգ ամսի իմունիտետ է տալիս, երևի ավելի քիչ մարդ կկարդար հոդվածը։ Լավ, ընդունում եմ, իրենց եկամտի ու պոպուլյարության մասին են մտածում։ Բայց մի կետ մոտս մութ է մնում։ Կովիդի վակցինի հետ կապված գրեթե բոլոր նորությունները, հակառակը, դրական են։ Ես դավադրության տեսությունների կողմնակից չեմ ու չեմ կարծում, որ դեղագործական ընկերությունները պարզապես գնել են խոշոր ԶԼՄ-ներին։ Բայց այդ դեպքում ի՞նչն է պատճառը։ Ըստ վերոհիշյալ տրամաբանության, որ վատ նորություններն ավելի լավ են վաճառվում, ԶԼՄ-ները պիտի մեզ կերակրեին "ներկայիս վակցինները լավը չեն, ստիպված ենք շարունակել դիմակ կրել ու դիստանցիա պահել, հետագայում գուցե լավ վակցիններ լինեն, գուցե չլինեն" օրակարգով։ Բայց իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեզ կերակրում են "մի քիչ էլ դիմացեք, ընտիր վակցիններ են գալիս, մեկը մյուսից լավը, բոլորիս կփրկեն" վերնագրերով։
Մի խոսքով, հետաքրքիր է լսել ձեր կարծիքը թեմայի շուրջ։
Էջանիշներ