Հուսով եմ, թեման ճիշտ տեղ եմ տեղադրում: Եթե ոչ, ժողովուրդ ջան, փոխեք, ուր հարմար կգտնեք:
Մի օր առաջարկեցին փորձել ներդիտարկում կարդալ: Ինձ դուր եկավ այդ գաղափարը, և ես որոշեցի իմ յութուբյան "Դիլետանտի լաբորատորիայում" սկսել ներդիտարկումների մի առանձին բաժին: Առաջինը երկու օր է արդեն, կա, իսկ երկրորդն էլ այսօր պատրաստ կլինի: Որոշեցի այստեղ էլ, ակումբցիների համար մի թեմա բացել. մարդ ես, մեկ էլ տեսար, ձեզ էլ հետաքրքրեց...
Թարգմանում ու կարդում եմ առայժմ ես, մի թեթև օգնում եմ նաև վիդեոները մոնտաժող ընկերոջս, իսկ նա էլ իր հերթին հենց գրում է երաժշտությունը. առայժմ ամեն նոր վիդեոյի համար՝ նոր երաժշտություն: Քանի որ նա շատ տաղանդավոր երաժիշտ է, հուսով եմ, երաժշտասերներին նույնպես ներդիտարկումները կհետաքրքրեն:
Եթե դուր չեկավ, գրեք, իզուր ձեզ չձանձրացնեմ:
Էջանիշներ