Մի քանի ակումբցիների հետաքրքիր զրույցներից հետո բացեցի այս թեման,խորանանք այդ թեմայի մեջ:
Մի քանի ակումբցիների հետաքրքիր զրույցներից հետո բացեցի այս թեման,խորանանք այդ թեմայի մեջ:
Վերջին խմբագրող՝ Arjo: 03.01.2021, 17:34:
Պաստաֆարիանիզմ (անգլ.՝ Pastafarianism) կամ Թռչող Մակարոնե Հրեշի եկեղեցի (անգլ.՝ Church of the Flying Spaghetti Monster), ամերիկացի ֆիզիկոս Բոբբի Հենդերսոնի կողմից 2005 թվականին հիմնված ծաղրերգական կրոն[1][2], որն իր կողմից հիմնվել է որպես էվոլյուցիոն ուսմունքի այլընտրանք «Բանական մտադրության» կոնցեպտը դպրոցական ծրագրի մեջ ընդգրկելու Կանզաս նահանգի կրթության վարչության որոշման դեմ բողոքի ակցիա[2][3][4][5]: Սեփական կայքում հրապարակված բաց նամակում Հենդերսոնը ազդարարել է գերբնական արարչի՝ մակարոնի կամ տեֆտելի նման՝ Թռչող Մակարոնե Հրեշի (ԹՄՀ) հավատքը և կապում է այն դպրոցներում այլ կրոնների հետ միասին պաստաֆարիանիզմի ուսուցմանը, այդպիսով օգտագործում է աբսուրդի հասցնման փաստարկը[3][4][5]:
Պաստաֆարիանիզմի անվանումն կազմված է բառախաղի հիման վրա և ասոցիացվում է ռաստաֆարիանիզմի և «մակարոնե արտադրանք» նշանակող իտալերեն «պաստա» (իտալ.՝ pasta) բառի հիման վրա: Պաստաֆարիանիզմի հետևորդները իրենց անվանում են «պաստաֆարիանականներ»[5]:
Թռչող Մակարոնե Հրեշը որպես պաստաֆարիանական աստվածություն առաջին անգամ նկարագրել է Բոբի Հենդերսոնը 2005 թվականին իր բաց նամակում ի բողոք որպես էվոլյուցիոն ուսմունքի այլընտրանք «Բանական մտադրության» կոնցեպտը դպրոցական ծրագրի մեջ ընդգրկելու Կանզաս նահանգի կրթության վարչության որոշման դեմ բողոքի ակցիա[6]: Այդ նամակում Հենդերսոնը ծաղրում է կրեացիոնիզմը, ազդարարելով Թռչող Մակարոնե Հրեշի կրոնը: Այդ թվում նաև նամակում ասվում է, որ ամեն անգամ, երբ գիտնական ռադիոածխածնային վերլուծություն է կատարում, նրա աստվածությունը համեմատում է չափման արդյունքը իր մակարոնե աջի հետ: Հենդերսոնը պնդում է, որ իր համոզմունքները ոչ պակաս տրամաբանական են, քան «Բանական մտադրության» տեսություն, և կոչ է անում ուսումնասիրել այն հավասար էվոլյուցիայի տեսության և «Բանական մտադրության» տեսության հետ[7]: Հենդերսոնի կողմից իր կայքում այդ նամակի հրապարակումից հետո Թռչող Մակարոնե Հրեշը դարձել է սովորական դպրոցներում «Բանական մտադրության» տեսության դասավանդման դիմակայման խորհրդանիշ[8]:
Վերջին խմբագրող՝ Arjo: 03.01.2021, 17:35:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ