Ապրես, Լարո ջան:
Շատ լավ ես նկատել...
Ճիշտ ռուսների ասածն է. с утра выпил - и свободен. Կիրակի գնում ես եկեղեցի, մեղքերդ քավում ես, իսկ երկուշաբթվանից մինչև շաբաթ հանգիստ մեղքերդ գործիր, մեկա, կիրակի կգնաս ու կքավես: Եվ այդպես շարունակ:
Հիսուս ասում է. "Ինչ որ ես արեցի, դու էլ կարող ես անել, և ինձանից լավ կանես, որովհետև իմ փորձն էլ ունես":
Իսկ մենք պատասխանում ենք. Լսիր, ես քեզ հարցնու՞մ եմ, թե ինչ կարամ-չեմ կարա, - քո ի՞նչ գործն է դա: Քեզանից հասնում է անել էն, ինչ պետք է անես, ուրեմն գնա՝ արա: Ինչ է, ես քեզ հո հենց էնպես չե՞մ հավատում:
Արջո ջան, չնեղանաս հանկարծ: Ես քո մասին չեմ գրում: Նախ չգիտեմ, թե դու կողքի թեմաներում ինչ ես գրել, և երկրորդ, սա ընդամենը կրոնի սահմանած կարգավիճակ է բոլոր հավատացյալների համար, և կապ չունի, թե ինչ կրոն է մարդ իր համար ընտրել:
Իսկ էս ասածիդ մասին.
Ուզում եմ հավաստիացնել քեզ, որ դա արդեն տեղի է ունեցել: Եկել է: Ուղղակի դրա անունն է ոչ թե Քրիստոսի գալուստ, այլ Քրիստոսագիտակցության գալուստ, և այդ գիտակցությունն արդեն մեր բոլորի մեջ է, ուղղակի.
Ոմանք գիտեն այդ մասին և այդ պատճառով Հիսուսի գալստյանն այլևս չեն սպասում և արդեն միացրել են իրենց սեփական Քրիստոսագիտակցությունը;
Ոմանք գիտեն, բայց դեռ նոր սկսել են աշխատել իրենց Քրիստոսագիտակցությունն աշխատեցնել սովորելու վրա;
Ոմանք գիտեն, բայց հրաժարվում են աշխատեցնել, որովհետև դրա համար արդեն պետք է սկսել գործել, իսկ մարդիկ սովորել են գերադասել անկյալի կարգավիճակը և պահանջել ուրիշներից;
Ոմանք լսել են այդ մասին, բայց չեն հավատում;
Ոմանք էլ ուղղակի չգիտեն:
Էջանիշներ