Արջո ջան, իսկ ինչու՞ էին հայկական կայքի գրառումները ռուսերեն լեզվով:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Arjo (03.01.2021)
Լավ հիմա լուրջ
Մեր կրոնական կազմակերպության անդամները պարտավորվում են ամսական մեզ վճարել ՝ տաս տոկոս իրենց աշխատավարձից կամ թոշակից:
Վերջին խմբագրող՝ Arjo: 03.01.2021, 21:09:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Arjo (03.01.2021)
Դե դա մի անգամ ՀԱԵ տերտերը Հ1-ով բաց հայտարարեց։
Փորձեմ բառացիորեն կրկնել իրա միտքը։
Վաղուց հայտնի ա, ուզում ես փող աշխատել, եկեղեցի բացի։
Հետո հասկացավ, որ ինքն իրա տակ ա փորում, ավելացրեց «սա իհարկե վերաբերում ա աղանդներին»։
Բայց իհարկե մի մի բացատրություն չտվեց, թե խի՞ հենց աղանդներին
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Arjo (03.01.2021)
Աստվածաշնչյան օրենքները թույլ չեն տալիս ալկոհոլ օրտագործել,ինչ է ուրեմն տոն օրերին էլ՞ չխմենք,չափազանցված օրենքներ են:
Արխային խմեք,խոզի միս էլ ա արգելված,բայց ուտում ենք,լավ ենք անում
Աթեիստ,թեմաից դուրս որոշ գռարումներ եթե կան հեռացրու
"Աստծո պատկերով" արտահայտությունը սխալ թարգմանություն է: Աստծո պատկերը որն է, գիտե՞ս... Էն բեղմորուսով բիձե՞ն... Իսկ կի՞նն ուրեմն ում պատկերով է ստեղծված... Համ էլ, էն ցույց տվածդ սիրուն նկարներից բացի, Եհովային, օրինակ, էսպես էլ են պատկերում.
original.jpg
Ես ու դու սրան նմա՞ն ենք...
ՈՒրեմն ավելի լավ է, ես Աթեիստի մակարոնային աստծուն նման լինեմ:
Իսկ ճիշտ թարգմանությունն է. Աստծո կերպ և նմանությամբ: Ինչը նշանակում է, որ մարդը նույնպես Աստծո պես արարիչ է և ինքն է արարում իր կյանքը:
Հ.Գ. Իմիջիայլոց, վերևում հիշատակել էիր, որ մեջդ հրեական արյուն է հոսում, այդ պատճառով ես օրենքները գրել: Ուզում եմ հիշեցնել, որ հրեաները Հիսուսին աստված չեն համարում: Թե չէ ստացվում է, որ էստեղ համ նալին պետք է խփենք, համ մեխին...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Arjo (09.01.2021)
Լավ, ինձ մի հարց ա հետաքրքրում։ Ոնց կարա կողքի թեմայում բռնություն քարոզող, մարդասպանության պատրաստ մարդը խոսի պատվիրաններից, Քրիստոսին հավատալուց, պաշտելուց։
ՈՒ ես էս երևույթը շատ եմ նկատել․ խոսում են հավատքից, բայց չարությամբ, նախանձությամբ, ամեն վատ հատկանիշով, սաղին տալիս անցնում են։ Հա ինչ, զա տո ամեն շաբաթ գնում են եկեղեցի պատարագի ու իրանց համարում են քրիստոնյա․․․․եսիմ է, մի բան սխալ ա․․․․․
Աթեիստ (10.01.2021)
Ապրես, Լարո ջան: Շատ լավ ես նկատել...
Ճիշտ ռուսների ասածն է. с утра выпил - и свободен. Կիրակի գնում ես եկեղեցի, մեղքերդ քավում ես, իսկ երկուշաբթվանից մինչև շաբաթ հանգիստ մեղքերդ գործիր, մեկա, կիրակի կգնաս ու կքավես: Եվ այդպես շարունակ:
Հիսուս ասում է. "Ինչ որ ես արեցի, դու էլ կարող ես անել, և ինձանից լավ կանես, որովհետև իմ փորձն էլ ունես":
Իսկ մենք պատասխանում ենք. Լսիր, ես քեզ հարցնու՞մ եմ, թե ինչ կարամ-չեմ կարա, - քո ի՞նչ գործն է դա: Քեզանից հասնում է անել էն, ինչ պետք է անես, ուրեմն գնա՝ արա: Ինչ է, ես քեզ հո հենց էնպես չե՞մ հավատում:
Արջո ջան, չնեղանաս հանկարծ: Ես քո մասին չեմ գրում: Նախ չգիտեմ, թե դու կողքի թեմաներում ինչ ես գրել, և երկրորդ, սա ընդամենը կրոնի սահմանած կարգավիճակ է բոլոր հավատացյալների համար, և կապ չունի, թե ինչ կրոն է մարդ իր համար ընտրել:
Իսկ էս ասածիդ մասին.
Ուզում եմ հավաստիացնել քեզ, որ դա արդեն տեղի է ունեցել: Եկել է: Ուղղակի դրա անունն է ոչ թե Քրիստոսի գալուստ, այլ Քրիստոսագիտակցության գալուստ, և այդ գիտակցությունն արդեն մեր բոլորի մեջ է, ուղղակի.
Ոմանք գիտեն այդ մասին և այդ պատճառով Հիսուսի գալստյանն այլևս չեն սպասում և արդեն միացրել են իրենց սեփական Քրիստոսագիտակցությունը;
Ոմանք գիտեն, բայց դեռ նոր սկսել են աշխատել իրենց Քրիստոսագիտակցությունն աշխատեցնել սովորելու վրա;
Ոմանք գիտեն, բայց հրաժարվում են աշխատեցնել, որովհետև դրա համար արդեն պետք է սկսել գործել, իսկ մարդիկ սովորել են գերադասել անկյալի կարգավիճակը և պահանջել ուրիշներից;
Ոմանք լսել են այդ մասին, բայց չեն հավատում;
Ոմանք էլ ուղղակի չգիտեն:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ