User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին

    Մեր երկիրը իր անկախ ճանապարհը սկսեց անցնելով երկու աղետների միջով` երկրաշարժ և պատերազմ: Ինչպես կյանքը ցույց տվեց` անկախությունից մոտ երեսուն տարի անց նոր պատերազմին մենք որևէ կերպ պատրաստ չեղանք դիմագրավել` ոչ դիվանագիտորեն` փորձելու կամ թույլ չտալ նոր պատերազմը կամ պատերազմի դեպքում կարողանալու մեր ճիշտը տեղ հասցնել միջազգային հարթակներում, ոչ ռազմականորեն պատերազմի ընթացքում, ոչ էլ կազմակերպչական առումով արդեն պատերազմից հետո տուժածներին աջակցության հարցում: Քիչ մի պատերազմի չենք պատրաստվել, մի բան էլ չենք նախատեսել պարտության դեպքում հստակ գործողությունների պլան: Հաղթելու ենք ու վերջ:

    Իրականում մենք ոչ միայն պատերազմական առումով ենք պայթունավտանգ տարածաշրջանում, այլև սեյսմիկ առումով: Ութսունութին մենք հսկա կայսրության մաս էինք: Հիմա էդ կայսրությունը չկա: Ութսունութից հետո ոչ մի սերունդ ա տնակներում մեծացել: Հիմա նման մի աղետ լինի` ինչ-որ կերպ պատրաստ ենք արդյոք դիմագրավելու շենքերի սեյսմակայունությամբ, որ հնարավորինս քիչ վնաս կրենք: Ասենք ութսունութի միջով անցած մեր բազմահարկ շենքը արդյոք երբևէ ամրացվել ա: Ես չեմ հիշում, մերոնց կհարցնեմ: Դեռ էս տարիներին էլ էդքան ավելի փոքր ցնցումների միջով ա անցել: Աստված չանի` նման մի երկրաշարժ ու հետևանքները աղետալի կարող են լինել: Որևէ գործողությունների պլան կա արդյոք էդ հետևանքին դիմագրավելու: Ես լավահույս չեմ: Լավահույս չեմ: Ինչպես ինչ ում ինչը ում որտեղը:

    Չգիտեմ էս թեմայով ինչ քննարկում ա հնարավոր, բայց Ակումբն էլ հարթակ ա, որտեղ կարող ենք քննարկման բերել խնդիրներ ու գուցե ծավալվի էնքան, որ տեղ հասնի: Էսօրվա ինքնահավաններին տեղ հասցնելու հույս չկա իհարկե: Իրանք հենց խորհուրդ են լսում, թեկուզ ճիշտ համարեն, հակառակը կանեն, որ կողքից չասեն էս ինչի խորհուրդն էր, ինչին մեկ անգամ չի որ ականատես ենք եղել, իսկ վերջնականապես համոզվել ենք պատերազմի ժամանակ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (25.12.2020)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօրվա ինքնահավաններին տեղ հասցնելու հույս չկա իհարկե: Իրանք հենց խորհուրդ են լսում, թեկուզ ճիշտ համարեն, հակառակը կանեն, որ կողքից չասեն էս ինչի խորհուրդն էր, ինչին մեկ անգամ չի որ ականատես ենք եղել, իսկ վերջնականապես համոզվել ենք պատերազմի ժամանակ:

    Մենակ էսքանի մասին կասեմ, որ հենց էսօրվա կառավարությունն ա, որ լրիվ պատրաստ ա լսել իրա քաղաքացիներին։
    Եթե նախկինում ես ԱԺ մտնում էի, որտև խնդրել էին, որ գնամ, կոմպերի հարցով օգնեմ, սրանց օրոք գնացել եմ, որտև մենք էինք հանդիպում նախաձեռնել, տարբեր թեմաներով քննարկումեր կազմակերպել։
    Ընդ որում պատգամավորների հետ հանդիպումներ եղել են և՛ ԱԺ-ում, և՛ դրսում, ավելի անկաշկանդ միջավայրում։
    Իսկ որ կարող ա էդ խնդիրների քննարկման համար հասնենք երկրի առաջին դեմքին, սկի ոչ էլ կարելի էր երազել։
    Ցանկացած պետական մարմնում կան ծանոթներ, որոնք լսում են, ու հնարավորությունների սահմարններում օգնում, առանց որևէ ֆինանսական ակնկալիքի։
    Այլ հարց ա, որ էդ մարմիններում անհրաժեշտ բարեփոխումները չարվեցին, ու աշխատանքի արդյունավետությունը դեռ մոտ ա 0-ի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sky (26.12.2020)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի տարի առաջ Չիլիում 19 հարկանի շենքի վերջին հարկում նստած էի, նկատելի թափ տվեց։ Բավական շոկային զգացում էր։ Հետո գուգլեցի, 6.8 բալանոց երկրաշարժ, ոչ մի վնաս։
    Ինչքան գիտեմ, սեյսմակայուն շենքերը ի սկզբանե խորը ֆունդամենտի վրա են կառուցում։ Համոզված չեմ, որ սովետական copy-paste ոճի շենքերը կարելի է լրջորեն պաշտպանել երկրաշարժից։ Նույնիսկ Նոր Զելանդիան չկարողացավ, 2011-2012 երկրաշարժները Christchurch-ի պատմամշակութային կենտրոնն ավիրեցին։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.12.2020)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ էսքանի մասին կասեմ, որ հենց էսօրվա կառավարությունն ա, որ լրիվ պատրաստ ա լսել իրա քաղաքացիներին։
    Եթե նախկինում ես ԱԺ մտնում էի, որտև խնդրել էին, որ գնամ, կոմպերի հարցով օգնեմ, սրանց օրոք գնացել եմ, որտև մենք էինք հանդիպում նախաձեռնել, տարբեր թեմաներով քննարկումեր կազմակերպել։
    Ընդ որում պատգամավորների հետ հանդիպումներ եղել են և՛ ԱԺ-ում, և՛ դրսում, ավելի անկաշկանդ միջավայրում։
    Իսկ որ կարող ա էդ խնդիրների քննարկման համար հասնենք երկրի առաջին դեմքին, սկի ոչ էլ կարելի էր երազել։
    Ցանկացած պետական մարմնում կան ծանոթներ, որոնք լսում են, ու հնարավորությունների սահմարններում օգնում, առանց որևէ ֆինանսական ակնկալիքի։
    Այլ հարց ա, որ էդ մարմիններում անհրաժեշտ բարեփոխումները չարվեցին, ու աշխատանքի արդյունավետությունը դեռ մոտ ա 0-ի։
    Բա ինչ նկատի ունես լսելով եթե բան չեն անում

  8. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ինչ նկատի ունես լսելով եթե բան չեն անում
    Սկսվում ա բյուրոկրատիան ։)
    Ղեկավար կազմը ոգևորված հանձնարարում ա հաջորդ աստիճանին, ու մինչև հասնում ա կատարողին տարիներ են անցնում։ Եթե նենց մարդ ա, որ երբ ուզես, կարաս զանգես, հանդիպես, կարող ա դու իրան բզես, ինքն էլ մնացածին, ու ուզածիդ հասնես։ Բայց օրինակ վարչապետին չես կարա ամեն հարցով զանգես։
    Մեր մոտ թեքահարթակների դեմը հանգիստ կարան կայանեն, որտև արգելող օրենք չկա։ Սոցապի ծանոթիս ասեցի բզբզի, բայց 2 ամիս հետո ասեց չեմ մոռացել, բայց հեչ դրա վախտը չի, հիմա փախստականներով եմ զբաղվում ...
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսվում ա բյուրոկրատիան ։)
    Ղեկավար կազմը ոգևորված հանձնարարում ա հաջորդ աստիճանին, ու մինչև հասնում ա կատարողին տարիներ են անցնում։ Եթե նենց մարդ ա, որ երբ ուզես, կարաս զանգես, հանդիպես, կարող ա դու իրան բզես, ինքն էլ մնացածին, ու ուզածիդ հասնես։ Բայց օրինակ վարչապետին չես կարա ամեն հարցով զանգես։
    Մեր մոտ թեքահարթակների դեմը հանգիստ կարան կայանեն, որտև արգելող օրենք չկա։ Սոցապի ծանոթիս ասեցի բզբզի, բայց 2 ամիս հետո ասեց չեմ մոռացել, բայց հեչ դրա վախտը չի, հիմա փախստականներով եմ զբաղվում ...
    Արտ ջան, ղեկավար կազմ ասելով ում նկատի ունես չգիտեմ: Կրթության ոլորտին եմ հետևել ու երբևէ չեմ նկատել, որ նախարարը քթից էն կողմ տեսնում ա: Վարչապետին էլ պատերազմի օրինակով տեսանք: Ինչքան ինֆորմացիա ա եղել, ինչ խորհուրդներ ա ունեցել ու ինչ արավ արդյունքում: Խոսքը ինձ ու քեզ լսելու մասին չի: Ես սեյսմիկ անվտանգությունից բան չեմ հասկանում, ինչքան չեմ հասկանում պատերազմ ղեկավարելուց, բացի էն որ անհրաժեշտ ա մեր երկրում հոգածությունը: Հույս ունենանք, որ մասնագիտական աշխատանք ա տարվում: Ասենք պատերազմի ընթացքում ես ակումբից երկու ընկերոջ ասել եմ, հրապարակային էլ գրեմ, հավատում էի պաշտոնական պրոպագանդային: Չնայած մինչև էդ եմ մինչ էդ օրագրումս ներ իշխանությունների մասին իմ բացարձակ հիասթափված վերաբերմունքը արտահայտել եմ, բայց պատերազմի ընթացքում, հատկապես որ խոսք էր գնում Թուրքիայի ներգրավված լինելու մասին, մտածում էի` ապուշ չի էլի Փաշինյանը, էդ աստիճան ժողովրդական աջակցությունը հատկապես որ ունի, ուրեմն մի բան գիտի, որ օրական ասում են` հաղթելու ենք: Ուրեմն օգնում են տակից զենքով` Ռուսաստանը կլինի, Ֆրանսիան թե Մերկելը: Մտածում էի` հո ամեն բան չեն կարող բաց ասել: Տեսանք` ինչ պարզվեց: Ու ինչքան հարցազրույցներ վեր հանվեցին, որ քայլ առ քայլ ասել էին` պատերազմի ընթացքն ու ելքը: Նույնիսկ ես էի ակումբում ենթագիտակցաբար տարեսկզբին կանխագուշակել: Պարզվեց, որ ոչ մեկին էլ չի լսել, մինչև իսկ իր իսկ նշանակած շտաբի պետին:

    Դու էիր չէ գրել Երևանում Մեսչյանի տված անթույլատրելի թույլտվությունների մասին: Էս թեմայի շուրջ էստեղից սկսեցի մտածել: Էլի ասեմ` հաստատ էսօրվա իշխանությունից խելքին մոտ գործողություններ չեմ սպասում: Ինչևէ չեմ ուզում ամեն անգամ ջախջախվելու գնով հասկանանք մեր առաջնահերթությունները:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.12.2020)

  11. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում մենք ոչ միայն պատերազմական առումով ենք պայթունավտանգ տարածաշրջանում, այլև սեյսմիկ առումով: Ութսունութին մենք հսկա կայսրության մաս էինք: Հիմա էդ կայսրությունը չկա: Ութսունութից հետո ոչ մի սերունդ ա տնակներում մեծացել: Հիմա նման մի աղետ լինի` ինչ-որ կերպ պատրաստ ենք արդյոք դիմագրավելու շենքերի սեյսմակայունությամբ, որ հնարավորինս քիչ վնաս կրենք: Ասենք ութսունութի միջով անցած մեր բազմահարկ շենքը արդյոք երբևէ ամրացվել ա: Ես չեմ հիշում, մերոնց կհարցնեմ: Դեռ էս տարիներին էլ էդքան ավելի փոքր ցնցումների միջով ա անցել: Աստված չանի` նման մի երկրաշարժ ու հետևանքները աղետալի կարող են լինել: Որևէ գործողությունների պլան կա արդյոք էդ հետևանքին դիմագրավելու: Ես լավահույս չեմ: Լավահույս չեմ: Ինչպես ինչ ում ինչը ում որտեղը:
    Շինարար ջան, ոնց հասկացա՝ բարձրացրածդ հիմնական հարցերը 2-ն են.
    ա) արդյո՞ք ամրացվել են Սովետի վախտվա կառուցված շենքերը
    բ) արդյո՞ք որևէ գործողությունների պլան կա՝ հնարավոր երկրաշարժի հետևանքները վերացնելու

    Վախենամ, թե 2-ի պատասխանն էլ ոչ ա:

    ա)
    Հեղափոխությունից հետո ասեցին, թե կարճաժամկետ պլան մաքսիմումը Գյումրու դոմիկներից արագ ազատվելն ա:
    Չգիտեմ, թե դեռ քանի դոմիկ ա մնացել, բայց հաստատ դրանցում դեռ լիքը ապրողներ կան ու բեսամբ հոռի պայմաններում:
    Շիրակ Կենտրոն ՀԿ-ի տնօրենին եմ հետևում, ինքը ռեգուլյար գցում ա նկարներ ու ինֆո:
    Իսկ Գյումրու խնդիրը եթե դեռ լուծված չի, նշանակում ա գործը դժվար թե հասած լինի տակավին կանգուն շենքեր ամրացնելուն:

    բ)
    Թերահավատ եմ, թե նման պլան լինի, բայց եթե լինի էլ, հաստատ միայն թղթի վրա:
    Պատերազմի վախտ, երբ իմացա որ բնակչությանը տարհանել են ՀՀ, ուրախացա համ էդ մարդկանց անվտանգության համար, համ էլ՝ որ ճգնաժամային իրավիճակի պլան են փաստորեն ունեցել, որը ճիշտ պահին աշխատել ա:
    Էն էլ վերջում ասին անո*ուգլուխ խուճապի հետևանքով չգիտես ով չգիտես որտեղ փախուստի հրաման ա տվել ու ժողովուրդը փախել ա՝ չնայած, որ ահագին մարդ դեմ ա եղել..
    Ստացվում ա, եթե ռեալ պատերազմի վտանգի տակ ճգնաժամային պլան չկար կամ չի աշխատել, ուրեմն երկրաշարժի դեպքում առավել ևս ոչ մի բանի վրա հույս դնել չարժի:

    Բայց, ի պատիվ ներկայիս քաղաքային իշխանությունների, պիտի արձանագրենք, որ մի քանի ամիս առաջ Երևանում գազի պայթյունից շենքի կեսը փլվել էր ու մարդիկ բարձր մակարդակով էլ ապահովեցին էդ շենքի բնակիչների ժամանակավոր կացարանները (հյուրանոցում) ու հետագա բնակարանի ձեռք բերման ծախսերը հոգացին:


    Իսկ ինչ վերաբերում ա նորակառույցներին՝ դրանց համար քաղաքաշինության վարչությունը պիտի դաբրո տա՝ էդ թվում նաև սեյսմոլոգների դրական կարծիքի վրա հիմնված:
    Բայց դա էլ դեռ բավական չի, որտև Սովետի վախտ էլ հաստատ ԳՕՍՏ-ի վրա հիմնված էին ամեն ինչ նախագծում:
    Շինարարն ու բանվորն էլ պիտի իրենց աշխատանքը բարեխիղճ կատարեն ու ամեն ինչ ըստ նախագծի կառուցեն:
    Բայց պրակտիկայում համոզվեցինք, որ մեր Ժաշքի հիմնական պատճառը ճիշտ նախագծերն ու դրանց թերի իրականացումն էր:

    Էտի դեռ Սովետի վախտ..
    Իսկ Նոր Հայաստանում բանը վայթե շինարարին ու բանվորին էլ չէր հասնում՝ հենց քաղշին կոմիտեի նախագահին էին իր գրասենյակում կաշառքի համար ձերբակալում:


    Նենց որ մեր անվտանգության համակարգը դեռևս ավանդական պապականն ա.
    Աստված տա՝ ողջ առողջ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.12.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •