Մեր երկիրը իր անկախ ճանապարհը սկսեց անցնելով երկու աղետների միջով` երկրաշարժ և պատերազմ: Ինչպես կյանքը ցույց տվեց` անկախությունից մոտ երեսուն տարի անց նոր պատերազմին մենք որևէ կերպ պատրաստ չեղանք դիմագրավել` ոչ դիվանագիտորեն` փորձելու կամ թույլ չտալ նոր պատերազմը կամ պատերազմի դեպքում կարողանալու մեր ճիշտը տեղ հասցնել միջազգային հարթակներում, ոչ ռազմականորեն պատերազմի ընթացքում, ոչ էլ կազմակերպչական առումով արդեն պատերազմից հետո տուժածներին աջակցության հարցում: Քիչ մի պատերազմի չենք պատրաստվել, մի բան էլ չենք նախատեսել պարտության դեպքում հստակ գործողությունների պլան: Հաղթելու ենք ու վերջ:
Իրականում մենք ոչ միայն պատերազմական առումով ենք պայթունավտանգ տարածաշրջանում, այլև սեյսմիկ առումով: Ութսունութին մենք հսկա կայսրության մաս էինք: Հիմա էդ կայսրությունը չկա: Ութսունութից հետո ոչ մի սերունդ ա տնակներում մեծացել: Հիմա նման մի աղետ լինի` ինչ-որ կերպ պատրաստ ենք արդյոք դիմագրավելու շենքերի սեյսմակայունությամբ, որ հնարավորինս քիչ վնաս կրենք: Ասենք ութսունութի միջով անցած մեր բազմահարկ շենքը արդյոք երբևէ ամրացվել ա: Ես չեմ հիշում, մերոնց կհարցնեմ: Դեռ էս տարիներին էլ էդքան ավելի փոքր ցնցումների միջով ա անցել: Աստված չանի` նման մի երկրաշարժ ու հետևանքները աղետալի կարող են լինել: Որևէ գործողությունների պլան կա արդյոք էդ հետևանքին դիմագրավելու: Ես լավահույս չեմ: Լավահույս չեմ: Ինչպես ինչ ում ինչը ում որտեղը:
Չգիտեմ էս թեմայով ինչ քննարկում ա հնարավոր, բայց Ակումբն էլ հարթակ ա, որտեղ կարող ենք քննարկման բերել խնդիրներ ու գուցե ծավալվի էնքան, որ տեղ հասնի: Էսօրվա ինքնահավաններին տեղ հասցնելու հույս չկա իհարկե: Իրանք հենց խորհուրդ են լսում, թեկուզ ճիշտ համարեն, հակառակը կանեն, որ կողքից չասեն էս ինչի խորհուրդն էր, ինչին մեկ անգամ չի որ ականատես ենք եղել, իսկ վերջնականապես համոզվել ենք պատերազմի ժամանակ:
Էջանիշներ