User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 62 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: ՀՀ քաղաքացիների զենք պահելու և կրելու իրավունքի անհրաժեշտությունը

  1. #61
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, չեմ ասում, թե սպանությունների թվի աճը զենքի օրենքի պատճառով է։ Արձանագրում եմ փաստը՝ աճել են։ Կարծիք եմ հայտնում, որ ավելի կաճեն, եթե ժողովրդի ձեռքին լրացուցիչ զենք հայտնվի։
    Ճիշտ ես՝ թարմացումն իրոք առաջ քայլ է։

    Իմ մտավախությունը կայանում է նրանում, որ մեր երկրի քյալավարությունը երբեմն իր ունակություններից մեծ լոնքեր է կատարում օրենսդրական ոլորտում։
    Դրա վառ ապացույցներից են սննդի կետերում ծխելու արգելքը և սեղաններից աղամանները հանելը։ Փաստացի երկուսն էլ խախտվում են բավականին մեծ քանակի վայրերում։ Ընդ որում՝ անպատիժ են խախտվում։ Էլ չեմ ասում անկանխիկ առևտրի մասին։
    Այսինքն՝ պետությունն ի վիճակի չէ հետևել իր իսկ ընդունած օրենքների պատշաճ պահպանմանը և կիրառմանը, չի կարողանում բավարար պայմաններ ապահովել։

    Էս ֆոնի վրա, ես լուրջ մտավախություն ունեմ, որ քաղաքացիների զենք կրելն էլ չեն կարողանա վերահսկել։

    Ես զենք չունեմ (այլևս) և դրա կարիքը դեռ չեմ տեսնում։ Բայց եթե զգացի, որ զինված դեգեներատների քանակը շատանում է, միգուցե կվերանայեմ մոտեցումս։
    Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս հարցում որոշիչ դեր պիտ խաղա կայացած պետականությունը։ Չկայացած պետության պարագայում "բարեբախտաբար հաջող անցավ" տարբերակի վրա չեմ ուզում հույս դնել։
    Քաղաքացիների զենք կրելը վերահսկելը ՀՀ-ում վաղուց ողորմելի վիճակում էր, ու վայթե լիքը մարդ անօրինական զենք ուներ՝ ատրճանակներ, կալաշնիկովներ։
    Ժամանակին հիշում եմ, Բալահովտի պահեստը պայթեցնելուց հետո, որոշ ռուս զինվորականներ կոպեկներով մնացած հրազենը «սպիսատ» էին արել հայ ժողովդրի վրա, բայց դրանից հայերս առաձնապես չհելանք իրար մորթեցինք։
    Զենքը նույնիսկ անադեկվատ մարդու ձեռքին էդպես հեշտ չի կրակում։ Հայերս պիտի զենքից չվախենանք, ունենանք, ու պատրաստ լինենք կիրառելու բաշիբոզուկների դեմ, նենց չի, որ հրազենով
    Հայաստանը կդառնա տարածաշրջանի հզորագույն պետությունը, բայց գոնե մի քիչ ավելի կազմակերպված բանակ ու աշխարհազոր ունենալու շանսերը կավելանան, եթե կազմված լինեն մի պուճուր թրեյնինգ անցած, զենքին քչից շատից տիրապետող ու վարքուբարքից հասկացող քաղաքացիներից, անինքնավստահ ու մոլորված ամբոխի փոխարեն։
    Si vis pacem, para bellum

  2. #62
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ նենց չի, որ հրազենով
    Հայաստանը կդառնա տարածաշրջանի հզորագույն պետությունը, բայց գոնե մի քիչ ավելի կազմակերպված բանակ ու աշխարհազոր ունենալու շանսերը կավելանան, եթե կազմված լինեն մի պուճուր թրեյնինգ անցած, զենքին քչից շատից տիրապետող ու վարքուբարքից հասկացող քաղաքացիներից, անինքնավստահ ու մոլորված ամբոխի փոխարեն։
    Էս հատվածը սրտովս էր։ Բայց էդ ամենն ինքնաբերաբար չի լինի չէ՞։ Փաստացի էդ ուղղությամբ նորմալ գործ չեն անում։

    Հ․Գ․
    90-ականներին զենքը շատ էր, լավ էլ իրար կրակում էին։ Դրա դեմը Սիրադեղյանն առավ։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •