Քաղաքացիների զենք կրելը վերահսկելը ՀՀ-ում վաղուց ողորմելի վիճակում էր, ու վայթե լիքը մարդ անօրինական զենք ուներ՝ ատրճանակներ, կալաշնիկովներ։
Ժամանակին հիշում եմ, Բալահովտի պահեստը պայթեցնելուց հետո, որոշ ռուս զինվորականներ կոպեկներով մնացած հրազենը «սպիսատ» էին արել հայ ժողովդրի վրա, բայց դրանից հայերս առաձնապես չհելանք իրար մորթեցինք։
Զենքը նույնիսկ անադեկվատ մարդու ձեռքին էդպես հեշտ չի կրակում։ Հայերս պիտի զենքից չվախենանք, ունենանք, ու պատրաստ լինենք կիրառելու բաշիբոզուկների դեմ, նենց չի, որ հրազենով
Հայաստանը կդառնա տարածաշրջանի հզորագույն պետությունը, բայց գոնե մի քիչ ավելի կազմակերպված բանակ ու աշխարհազոր ունենալու շանսերը կավելանան, եթե կազմված լինեն մի պուճուր թրեյնինգ անցած, զենքին քչից շատից տիրապետող ու վարքուբարքից հասկացող քաղաքացիներից, անինքնավստահ ու մոլորված ամբոխի փոխարեն։
Էջանիշներ