Rhayader-ի խոսքերից
Զենք՝ ի՞նչ նպատակով:
Արտաքին թշնամու դեմ էդ զենքը ոչ մի ֆունկցիա չի կատարելու, եթե քո զինված մարդիկ ռազմական դոկտրինի չեն ենթարկվում ու որպես զորամիավորում գործել չգիտեն, եթե մատակարարում չկա, և այլն: Ի՞նչ կատեգորիայի զենք: Ատրճանակնե՞ր: Ի՞նչ կալիբրի: Թե՞ ավտոմատներ: Թե՞ հակատանկային թնդանոթներ: Թե՞ ՀՕՊ սարքեր: Ատրճանակով անօդաչու սարքերի ու ինքնաթիռների դեմ ո՞նց ես կռվում: Իսկ տանկերի՞: Իսկ կազմակերպված զորամիավորների դեմ: Սնայպերների: Եվ այլն:
Ինքնապաշտպանական նպատակով՝ ուրեմն դու ենթադրում ես, որ միջին ստատիստիկ մարդու կյանքին էնքան վտանգ ա սպառնում իրա առօրյա կյանքում, որ ինքը պիտի ամեն օր պատրաստ լինի մարդ սպանել: Եկեք հասկանանք էլի, էդ զահրումարը խաղալիք չի: Եթե ես հետս զենք եմ ման տալիս, ուրեմն պատրաստ եմ մարդ սպանել: Եթե ես մարդու վրա զենք պահեմ, ուրեմն մենակ էն դեպքում, երբ կրակելն անխուսափելի անհրաժեշտություն ա: Բայց մարդիկ զենքի նման կոշտ էթիկա չեն ունենում սովորաբար: Զենքը դառնում ա վախեցնելու միջոց, ինքնահաստատվելու միջոց, ու կոնֆլիկտի էսկալացիայի դեպքում՝ սպանության գործիք: Փաստացի, էն երկրներում, որտեղ ինքնապաշտպանական հրազենը թույլատրված ա, հրազենի կիրառմամբ բռնության դեպքերի քանակն ավելի բարձր ա, ինչպես նաև ավելի ակտիվ ա ապօրինի հրազենի շրջանառությունը (որովհետև զենքը միշտ կարաս սև շուկայում ծախես, հետո հայտարարես, որ գողացել են, կամ իրոք կարան գողանան): Փաստացի, եթե երկրումդ հրազենի մեծ քանակ կա քաղաքացիների ձեռքերում, իրանք իրար կրակելու են, հետո գնան հիվանդանոցում կրակողի վիզ կտրեն, Նորատուսի ու Քյավառի դեպքերը վկա: Ընդհակառակը, պետք ա ապօրինի զենքն ամեն գնով հանել շրջանառությունից:
Միակ կոնստրուկտիվ բանը էստեղ կարա լինի հրազենային սպորտը, որը կարելի ա անել՝ առանց մարդկանց ձեռքը զենք տալու, շախմատի նման՝ մրցաշարերով, տիրերով և այլն:
Բայց եկեք իրատես լինենք, եթե մի խումբ անկազմակերպ, իրար նկատմամբ անհանդուրժող, պառակտված, իրար միս ուտող մարդկանց զենք տաս՝ առաջին հերթին իրար են կրակելու, անունը դնեն ներքին թշնամի:
Ո՞վ ա ներքին թշնամին: Գեյե՞րը, օլիգարխնե՞րը, ու՞մ նկատմամբ ես առաջարկում ինքնադատաստան տեսնել առաջինը:
Հիմարություն ա նույնիսկ էս քննարկելը:
Էջանիշներ