Varzor (23.12.2020)
Շատ սուբյեկտիվ ես ինտերպրետացնում էդ աղյուսակը։ Նախ, շնչի քանակով Հայաստանը հեչ էլ վերջին տեղերում չէ, մեջտեղներն է։ Ադրբեջանում գրեթե երկու անգամ ցածր է էդ թիվը, если на то пошло։ Վերևները հիմնականում հարուստ երկրներն են, ու երևի էդ թիվն ավելի շատ փողի հետ է կորելացվում, քան մարտական հոգեբանության։
Ներսես_AM (22.12.2020)
Վիշապ ջան, զենքից օգվել կարողանալու համար պարտադիր չի տանը զենք պահել։ Էլի եմ ասում կարելի ա զենքից կրակել սովորել ու կատարելագործվել պալիգոններում ըստ ցանկության ու պարտադիր հավաքների ժամանակ(լավ կրակողները կարող են ազատվել օրինակ)։ Իսկ զենքը կարելի ա պահել, գյուղապետարանում կամ թաղապետարանում։ Եթե պետք լինի արտաքին թշնամուց պաշտպանվել 20 րոպեում զենքը կարելի ա բաժանել ում պետք ա։
Si vis pacem, para bellum
Բայց պատերազմի ժամանակ չպարզվե՞ց, որ մեր իմացած զենքերը հարց չեն լուծում: Պիտի ամեն ՀՀ քաղաքացի դրոն ունենա:
Freeman (23.12.2020), One_Way_Ticket (22.12.2020), մարդ եղած վախտ (22.12.2020)
Ես չեմ դադարում զարմանալ։ Քանի՞ անգամ էր Գյումրիում երկրաշարժ եղել։ Իսկ քանի անգա՞մ Ղարաբաղի պատերազմ եղավ առաջին Ղարաբաղի պատերազմից առաջ։ Քանի՞ անգամ ցեղասպանություն եղավ։ Քանի՞ անգամ ա ռուսական բանակը պարտվել թուրքական բանակին, որ պարտվեց։ Որ հադրութցիները զինված լինեին, արդյո՞ք էդքան արագ Հադրութը կդատարկվեր։
Si vis pacem, para bellum
Գաղթական (23.12.2020), մարդ եղած վախտ (22.12.2020)
Իսկ Թուրքիայում, Վրաստանում, Իրանում սահմանադրությամբ ամրագրված իրավունք կա՞ զենք կրելու։ Կարծեմ ԱՄՆ-ից բացի ոչ մի տեղ էլ չկա։ Ախր ոչ ոք չի ասում, թե վատ կլինի, եթե հանկարծ ադրբեջանցին գյուղ մտնի, հայ գյուղացին զենք ունենա ձեռքի տակ, որ պաշտպանվի։ Բայց հենց ձեր նախագահին ցիտեմ, չնայած ինքը դա կորոնավիրուսի հետ կապված էր ասում․ you can't let the cure be worse than the disease: Քո առաջարկած "բուժման" դեպքում ավելի մեծ հավանականությամբ զինված հայ գյուղացին պաշտապանվելու է մեկ այլ զինված հայ գյուղացուց։
Freeman (23.12.2020), մարդ եղած վախտ (22.12.2020), Ներսես_AM (22.12.2020), Ուլուանա (23.12.2020)
ժամանակին ես էլ էի ուզում, որ լինի ազատ վաճառք։
ԱՄՆ-ում դա լավ միջոց ա, որ իշխանություններն իրանց շատ ազատ չզգան։
Բայց Հայաստանում էնքան ապուշ բաներ կան, որ իշխանություններին չէր հասնի։
Նայեք, հիմա մեր ոստիկանությունը չուլ ա։
Մեկին լարում են, սա իրանց ձեռքից ա ատրճանակը վերցնում, երկուսին էլ կրակում։ Որտև իրանք սովոր են անզեն մարդկանց հետ շփվել։
Երբ գիտես, որ ցանկացածի ձեռքը զենք կա, պտի շատ զգույշ լինես, ու ինչպես ԱՄՆ-ում ա, ամեն կասկածելի շարժման ժամանակ կրակես։
Հիմի պատկերացրեք տենց մի ոստիկան սխալմամբ անզեն մարդու սպանեց։ Դատարանն էլ իրան արդարացրեց, որտև էդ զոհը իրան նենց ա պահել, որ ոստիկանը այլ տարբերակ չուներ։
Զոհի հարազատները սաղ զենք ունեն, Հայաստանում էլ կրակողի տվյալներն էլ իմանալը 5 րոպեի գործ ա։
Սաղ երկրով վենդետտաներ կսկսվեն։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Freeman (23.12.2020), One_Way_Ticket (23.12.2020)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ