Ուլուանա-ի խոսքերից
Մենք, փաստորեն, էդ առումով էլ ենք ահագին տարբեր Ամերիկաներում ապրում: Ես որ նոր էի եկել ԱՄՆ, մի տեսակ թեթևության զգացում ունեի էստեղի խոզությունից. փաստորեն, մենք` հայերս, ամենափնթին չենք. ամերիկացիները մեզ տվել-անցել են փնթիությամբ: Էստեղի զուգարաններում նենց բաներ եմ տեսել, ու ոչ թե մեկ-մեկ, միայն որոշ կոնկրետ տիպի տեղերում, այլ բավական համատարած. հատակին թափված լիքը թաց զուգարանի թղթեր, զուգարանակոնքին թափված մեզ, ջուրը չքաշած ամեն ինչ, էն որ մտնում ես, չգիտես` ինչ անես, որ ոչ մի բանի ոչ մի բանով չկպնես: Հավաքարարններ էլ շատ տեղերում կան, ու հենց իրանց մաքրելու շնորհիվ ա, որ անընդհատ չի էդ վիճակը, բայց էնքան շատ են փնթիները, որ հասցնում են հավաքարարի մաքրելուց հետո էլ կեղտոտել: Ու մենակ զուգարանների հետ կապված չի էդ փնթիությունը. նենց տպավորություն ա, որ ով որտեղ ինչ ուտելը կամ խմելը վերջացնում ա, հենց տեղում դնում կամ շպրտում, գնում ա: Ասենք, գնացքի մեջ կարող ա ինչ ուտելիքի ու ըմպելիքի մնացորդ ասես` գտնես, օրինակ` նստատեղին կամ դրա տակ դրված կիսատ կոլայի շիշ, երբեմն`պարունակությունը նստատեղին կամ դրա տակ թափված,հատակին կամ նստատեղին թափված պոպկորն և այլն: Մի խոսքով` ամերիկացիների մեջ նենց փնթիներ կան ու ոչ քիչ, որ հայերի հետ համեմատելու չի ուղղակի: Էնքան որ բախտները բերել ա, ի տարբերություն Հայաստանի, էստեղ պետությունը կազմակերպում ա, որ ամեն տեղ կանոնավոր կերպով մաքրեն ամեն օր: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ աննկարագրելի խոզություն կտիրեր համատարած, եթե, ասենք, Հայաստանի պես մաքրեին, այսինքն` համարյա չմաքրեին:
Էջանիշներ