Գեոքեշինգ խաղացող կա՞։
Առաջին լոքդաունից սկսած՝ պարբերաբար խաղում ենք։ Համ մեծերի համար է հետաքրքիր, համ երեխաների։
Իմաստն էն է, որ դրսում թաքստոց ես փնտրում։ GPS-ով նայում ես թաքստոցի կոորդինատները, հասնում նշանակետին ու սկսում տարածքում փնտրել՝ հետևելով նախապես արված նկարագրություններին (ասենք՝ թաքստոցը գետնից վերև է և այլն)։
Սովորաբար պահված է լինում տուփ՝ տարբեր փոքր առարկաներով ու մի ծոցատետրով։ Գտնելու դեպքում, առարկաներից մեկը վերցնում ես, տեղը ուրիշը դնում, տետրակի մեջ էլ գրում ես անունդ ու էդ օրվա ամսաթիվը, որից հետո տուփը նույնությամբ դնում ես թաքստոցում։
Դրսում հավես ժամանակ անցկացնելու շատ լավ միջոց է։
Խաղն ի դեպ տարբեր բարդությունների է լինում։ Կան քեշեր, որոնց գտնելը օրեր է տևում, հատուկ հնարքներ է պահանջում ու երեխաների համար նախատեսված չի։
Լիքը մարդիկ տարված խաղում են աշխարհով մեկ։
Էջանիշներ