Մենք կարող ենք մեր և մեր սերունդների ճակատագիրը թողնել ինքնահոսի, ինչպես եղել է այս 30 տարիների ընթացքում և եթե մի կողմ դնենք էմոցիաները, ապա արդյունքը ծայրահեղ ծանր չի(համեմատելով հետխորհրդային պետությունների հետ), մենք կարող ենք շարունակաբար լինել լևոնական, ռոբական, սերժական կամ նիկոլական և հույսերս կապենք ինչ որ քաղաքական ուժի հետ, ով ի զորու կլինի դեմ գնալ հոսքին և երկիրը կտանի թռիչքային զարգացման, մի խոսքով ոչինչ չանել, այլ սպասել։ Սա իրենից ենթադրում է պատասխանատվությունից հեռու մնալ, միշտ մեղավորներ փնտրել և այդպես շարունակ։ Սա մեզ բավականին հոգեհարազատ ապրելակերպ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք զբաղվել ենք հենց սրանով։ Էս ընթացքում շատ տեղեր եմ տեսել երկրի զարգացման տեսլականը, որտեղ բոլորը գրում են էն, ինչ պետք է անի իշխանությունը, իսկ իրենց գործառույթի այդ տեսլականի մեջ 0 է։ Ժամանակն է եկել, որ հասկանանք մենք դասվում ենք սկտրչի ազգերին, թե՞ միջոցներ ենք ձեռք առնում և մեր ու մեր սերունդների ճակատագիր կերտելը վերցնում ենք մեր ձեռքը։
Ստեղծված իրավիճակում շատերը ուզում էին ինչ որ բան անել ու չգիտեին ի՞նչ, ինչպե՞ս, ու՞մ հետ։
Ի՞նչ անել
1.Ստեղծել համազգային ցանց
2.ՀՀ(հայի) քաղաքացու կոդեքս
3.Համազգային զինվորական պատրաստվածություն
Հիմա կետ առ կետ բացատրեմ, խոսեմ մեր անելիքների մասին ու ծրագրի իրականացման։
Ի՞նչ է իրենից ենթադրում համազգաին ցանց և ո՞րն է մեր(ակումբի դերը)
Ակումբում մի թեմա կա․ Ի՞նչ անել Հայաստանի համար, ապրելով դրսում․- էստեղ նկատել եմ, որ մարդիկ ցանկություն ունեն ինչ որ բան անելու ու նորից չգիտեն ի՞նչ ու ինչպե՞ս։
Մենք(ակումբը) վերցնում է ինչ որ գյուղ գծում ենք գյուղի զարգացման հեռանկարը (ագրոտուրիզմ, էքստերմալ տուրիզմ, անասնապահություն, այգեգործություն և այլն) և քայլեր ենք ձեռնարկում գյուղի զարգացման համար։ Նմանատիպ ծրագրեր իրականացվել են, սակայն այն չի ունեցել գլոբալ բնույթ, այլ զուտ սահմանափակվել են մի կամ մի քանի գյուղերով։ Իհարկե, մեր ռեսուրսները շատ սահմանափակ են և միայն մեր ջանքերով հնարավոր չի լինի զարգացման տանել ամբողջ գյուղերը։ Այստեղ արդեն առաջ է գալիս համազգային ցանցի գաղափարը, որը կառաջանա և կշարունակի իր գործունեությունը մուլտիպլիկացիոն էֆֆեկտի հաշվին, ինչը իրենից ենթադրում է․ Մենք՝ ակումբը, հանդիսանալավ օջախը կզբաղի իրենց ծանոթների, աբրեկամների, ընկերների, հարազատների տեղեկացման գործով։ Իրենք էլ կստեղծեն իրենց առաձնին խմբերը ու կզբաղվեն կոնկրետ խնդրի լուծմամբ։ Իհարկե ծրագիրը սկսելուց արդեն ստեղծված կլինեն մի քանի խումբ, որոշակի արագություն հաղորդելու համար։
Ամեն մեկս պետք է հասկանանք ինչքան ենք պատրաստ տալ այս գաղափարին, իր ազատ ժամանակից, իր ֆինանսական և մավոր ռեսուրսներից։ Ամեն ոք իրեն կգտնի այս ծրագրում, մեկը զուտ որպես տուրիստ կարող է գալ գնալ էդ գյուղ խոսել ինչ որ գրքից, մեկը ծրագարվորումից, մյուսը մոտիվացնի, մյուսը ֆինանսական ռեսուրսներ տրամադրի, մյուսը իր մասնագիտական գիտելիքները օգտագործի ու էսպես շարունակ։ Այս ամենը միտված է ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլ հասրակաության կրթական մակարդակի բարձրացմանը, քանի որ զարգացման ամենակարևոր գործոններից մեկը պարզ-հասարակ մարդկային շփում է և ինֆորմացիայի փոխանակումը։
Ցանցի գործառույթները շատ ավելի բազմազան են, մենք կառաջնորդվենք․ Մեկը բոլորի համար և բոլորի մեկի սկզբունքով։ Այն իրենից կենթադրի ոչ միայն համայնքերի լոկալ զարգացմանը, այլև անհատին հնարավորություն կտա ցանցի միջոցով իր հարցերին լուծում տալ, որը միտված կլինի ընդհանուր գաղափարի զարգացմանը։ Օրինակ եթե մեկը ուզում է դառնալ ծրագրավորող, նա կարող է դիմել ցանցին և կոնկրետ անձ իր վրա կվերցնի իր հետ պարապմունքների անցկացումը։
Էստեղ շատ կարևոր է նաև Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը և զարգացումը։
Ցանցկը կվերածվի արագ գործող և ճկուն համակարգի։
2. ՀՀ քաղաքացին պետք է ունենա կոդեքս, որտեղ պետք է նշված լինեն վարքագծին վերաբերող նորմեր։ Էս մասը շատ կարևոր է ու կուզեմ միասին քննարկենք ու ստեղծենք էդ կոդեքսը, որը հետագայում ավելի կզարգանա։ Օրինակ իր սեփական աղբը աղբանողը քցելը չպետքա կոդեքսի մեջ լինի, էդ նորմալ է, ոչ մի տարիօրինակ ու արտասովոր բան չկա, բայց երբ անցնում ես փողոցով ու աղբ ես տեսնում պետք է վերցնես ու գցես աղբանոցի մեջ։ Ձևակերպումը կարծում եմ համատեղ քննարկման ընթացքում կզարգացնենք ու կմշակենք էս կոդեքսը։
3. Տնտեսությունը ու զինված ուժերը փողկապակցված են։ Եթե ուզում ենք ունենալ հզոր բանակ պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, ինչին էլ միտված է ծրագիրը, սակայն մեր նման պետության համար անհրաժեշտ է, որ անխտիր բոլորը անցնեն զինվորական պատրաստվածություն։ Մեր պատմությունից մենք գիտենք Տասանորդ ասվածը և այստեղ այն կուղվի զինվորական պատրաստվածությանը։ Այսինքն երբ մենք լուծում ենք կոնկրետ գյուղի խնդիրը, այն դարձնելով տուրիստական կենտրոն, կամ կոլեկտիվ ֆերմա ենք ստեղծում, ապա դրանից ստացված շահույթի տասանորդը կուղվի տվյալ և հարակից համայնքների համար զինվորական պատրաստվածություն անցնելու ծրագրի իրականացմանը։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Սա երկարաժամկետ ծրագիր է, որը չունի վերջնարդյունք, այն պետք է դիտարկել անվերջ շարունակվող պրոցես։
Ծրագրի մասնակիցները և գաղափարակիցները պետք է գիտակցեն, որ այն շահույթ չի հետապնդում, մենք սրանից ոչ մի լումա չենք ստանալու, բայց այն միտված է մեր բոլորիս անձնական ինչպես նաև պետական շահին։
Էս թեմայում, ոչ մի քաղաքականություն, ամեն ինչ մեզնից է կախված, միայն մեզնից։
Ծրագիրը կարա ուտոպիստական թվա, բայց պետք է երազել անհնարինի մասին, որ ունենանք հզոր պետություն։
Կան ռիսկեր, կարող եք հարցեր առաջ քաշել և փորձենք պատասխանել դրանց։
Էս ծրագիրը առաջացել է մեր նեղ կռուգով ակումբցիների քննարկումների արդյունքում, սակայն այն ինչքան որ իմն է, նույնքան ձերն է։ Պետք է նման ձևով վերրաբերվել։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․� �․․․․․․․․․
Էջանիշներ