User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Ժամանակն է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)

    Ժամանակն է

    Մենք կարող ենք մեր և մեր սերունդների ճակատագիրը թողնել ինքնահոսի, ինչպես եղել է այս 30 տարիների ընթացքում և եթե մի կողմ դնենք էմոցիաները, ապա արդյունքը ծայրահեղ ծանր չի(համեմատելով հետխորհրդային պետությունների հետ), մենք կարող ենք շարունակաբար լինել լևոնական, ռոբական, սերժական կամ նիկոլական և հույսերս կապենք ինչ որ քաղաքական ուժի հետ, ով ի զորու կլինի դեմ գնալ հոսքին և երկիրը կտանի թռիչքային զարգացման, մի խոսքով ոչինչ չանել, այլ սպասել։ Սա իրենից ենթադրում է պատասխանատվությունից հեռու մնալ, միշտ մեղավորներ փնտրել և այդպես շարունակ։ Սա մեզ բավականին հոգեհարազատ ապրելակերպ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք զբաղվել ենք հենց սրանով։ Էս ընթացքում շատ տեղեր եմ տեսել երկրի զարգացման տեսլականը, որտեղ բոլորը գրում են էն, ինչ պետք է անի իշխանությունը, իսկ իրենց գործառույթի այդ տեսլականի մեջ 0 է։ Ժամանակն է եկել, որ հասկանանք մենք դասվում ենք սկտրչի ազգերին, թե՞ միջոցներ ենք ձեռք առնում և մեր ու մեր սերունդների ճակատագիր կերտելը վերցնում ենք մեր ձեռքը։
    Ստեղծված իրավիճակում շատերը ուզում էին ինչ որ բան անել ու չգիտեին ի՞նչ, ինչպե՞ս, ու՞մ հետ։
    Ի՞նչ անել
    1.Ստեղծել համազգային ցանց
    2.ՀՀ(հայի) քաղաքացու կոդեքս
    3.Համազգային զինվորական պատրաստվածություն

    Հիմա կետ առ կետ բացատրեմ, խոսեմ մեր անելիքների մասին ու ծրագրի իրականացման։

    Ի՞նչ է իրենից ենթադրում համազգաին ցանց և ո՞րն է մեր(ակումբի դերը)
    Ակումբում մի թեմա կա․ Ի՞նչ անել Հայաստանի համար, ապրելով դրսում․- էստեղ նկատել եմ, որ մարդիկ ցանկություն ունեն ինչ որ բան անելու ու նորից չգիտեն ի՞նչ ու ինչպե՞ս։
    Մենք(ակումբը) վերցնում է ինչ որ գյուղ գծում ենք գյուղի զարգացման հեռանկարը (ագրոտուրիզմ, էքստերմալ տուրիզմ, անասնապահություն, այգեգործություն և այլն) և քայլեր ենք ձեռնարկում գյուղի զարգացման համար։ Նմանատիպ ծրագրեր իրականացվել են, սակայն այն չի ունեցել գլոբալ բնույթ, այլ զուտ սահմանափակվել են մի կամ մի քանի գյուղերով։ Իհարկե, մեր ռեսուրսները շատ սահմանափակ են և միայն մեր ջանքերով հնարավոր չի լինի զարգացման տանել ամբողջ գյուղերը։ Այստեղ արդեն առաջ է գալիս համազգային ցանցի գաղափարը, որը կառաջանա և կշարունակի իր գործունեությունը մուլտիպլիկացիոն էֆֆեկտի հաշվին, ինչը իրենից ենթադրում է․ Մենք՝ ակումբը, հանդիսանալավ օջախը կզբաղի իրենց ծանոթների, աբրեկամների, ընկերների, հարազատների տեղեկացման գործով։ Իրենք էլ կստեղծեն իրենց առաձնին խմբերը ու կզբաղվեն կոնկրետ խնդրի լուծմամբ։ Իհարկե ծրագիրը սկսելուց արդեն ստեղծված կլինեն մի քանի խումբ, որոշակի արագություն հաղորդելու համար։
    Ամեն մեկս պետք է հասկանանք ինչքան ենք պատրաստ տալ այս գաղափարին, իր ազատ ժամանակից, իր ֆինանսական և մավոր ռեսուրսներից։ Ամեն ոք իրեն կգտնի այս ծրագրում, մեկը զուտ որպես տուրիստ կարող է գալ գնալ էդ գյուղ խոսել ինչ որ գրքից, մեկը ծրագարվորումից, մյուսը մոտիվացնի, մյուսը ֆինանսական ռեսուրսներ տրամադրի, մյուսը իր մասնագիտական գիտելիքները օգտագործի ու էսպես շարունակ։ Այս ամենը միտված է ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլ հասրակաության կրթական մակարդակի բարձրացմանը, քանի որ զարգացման ամենակարևոր գործոններից մեկը պարզ-հասարակ մարդկային շփում է և ինֆորմացիայի փոխանակումը։
    Ցանցի գործառույթները շատ ավելի բազմազան են, մենք կառաջնորդվենք․ Մեկը բոլորի համար և բոլորի մեկի սկզբունքով։ Այն իրենից կենթադրի ոչ միայն համայնքերի լոկալ զարգացմանը, այլև անհատին հնարավորություն կտա ցանցի միջոցով իր հարցերին լուծում տալ, որը միտված կլինի ընդհանուր գաղափարի զարգացմանը։ Օրինակ եթե մեկը ուզում է դառնալ ծրագրավորող, նա կարող է դիմել ցանցին և կոնկրետ անձ իր վրա կվերցնի իր հետ պարապմունքների անցկացումը։
    Էստեղ շատ կարևոր է նաև Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը և զարգացումը։
    Ցանցկը կվերածվի արագ գործող և ճկուն համակարգի։
    2. ՀՀ քաղաքացին պետք է ունենա կոդեքս, որտեղ պետք է նշված լինեն վարքագծին վերաբերող նորմեր։ Էս մասը շատ կարևոր է ու կուզեմ միասին քննարկենք ու ստեղծենք էդ կոդեքսը, որը հետագայում ավելի կզարգանա։ Օրինակ իր սեփական աղբը աղբանողը քցելը չպետքա կոդեքսի մեջ լինի, էդ նորմալ է, ոչ մի տարիօրինակ ու արտասովոր բան չկա, բայց երբ անցնում ես փողոցով ու աղբ ես տեսնում պետք է վերցնես ու գցես աղբանոցի մեջ։ Ձևակերպումը կարծում եմ համատեղ քննարկման ընթացքում կզարգացնենք ու կմշակենք էս կոդեքսը։
    3. Տնտեսությունը ու զինված ուժերը փողկապակցված են։ Եթե ուզում ենք ունենալ հզոր բանակ պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, ինչին էլ միտված է ծրագիրը, սակայն մեր նման պետության համար անհրաժեշտ է, որ անխտիր բոլորը անցնեն զինվորական պատրաստվածություն։ Մեր պատմությունից մենք գիտենք Տասանորդ ասվածը և այստեղ այն կուղվի զինվորական պատրաստվածությանը։ Այսինքն երբ մենք լուծում ենք կոնկրետ գյուղի խնդիրը, այն դարձնելով տուրիստական կենտրոն, կամ կոլեկտիվ ֆերմա ենք ստեղծում, ապա դրանից ստացված շահույթի տասանորդը կուղվի տվյալ և հարակից համայնքների համար զինվորական պատրաստվածություն անցնելու ծրագրի իրականացմանը։
    ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
    Սա երկարաժամկետ ծրագիր է, որը չունի վերջնարդյունք, այն պետք է դիտարկել անվերջ շարունակվող պրոցես։
    Ծրագրի մասնակիցները և գաղափարակիցները պետք է գիտակցեն, որ այն շահույթ չի հետապնդում, մենք սրանից ոչ մի լումա չենք ստանալու, բայց այն միտված է մեր բոլորիս անձնական ինչպես նաև պետական շահին։
    Էս թեմայում, ոչ մի քաղաքականություն, ամեն ինչ մեզնից է կախված, միայն մեզնից։
    Ծրագիրը կարա ուտոպիստական թվա, բայց պետք է երազել անհնարինի մասին, որ ունենանք հզոր պետություն։
    Կան ռիսկեր, կարող եք հարցեր առաջ քաշել և փորձենք պատասխանել դրանց։
    Էս ծրագիրը առաջացել է մեր նեղ կռուգով ակումբցիների քննարկումների արդյունքում, սակայն այն ինչքան որ իմն է, նույնքան ձերն է։ Պետք է նման ձևով վերրաբերվել։
    ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․� �․․․․․․․․․

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.12.2020), Cassiopeia (16.12.2020), ivy (16.12.2020), Sambitbaba (17.12.2020), Varzor (16.12.2020), Աթեիստ (16.12.2020), Ուլուանա (17.12.2020)

  3. #2
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ինձ չասեք, որ այն անհնար է, ինձ ասեք ի՞նչ եք պատրաստ անել, որ այն իրականանա․


    Ֆենիքս
    Նախաբան

    Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք ողջ ազգով փնտրում ենք այն փրկչին, ով մեզ կհանի ստեղծված ծանր իրավիճակից։ Դիտարկելով մյուս երիկների օրինակը՝ փորձում ենք լուծումները գտնել այնտեղ՝ դրսում, մեզանից դուրս։ Շատերս ապրում ենք օրինապահ քաղաքացու կյանքով, ով աշխատում է, աղբը փողոցում չի թափում և բարեխղճորեն վճարում է հարկերը։ Ժամանակակից աշխարհի շատ երկներում սա կհամարվեր միջին վիճակագրական քաղաքացու համար բավարար վարքագիծ, սակայն ՀՀ քաղաքացու, հայի համար այն անչափ հեռու է բավարար համարվելուց։

    Թերևս գաղտնիք չէ, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության պետականությանը վտանգված է։

    Տարիների ընթացքում ոչ միայն չենք իրականացրել հզորացմանն ու զարգացմանը միտված անհրաժեշտ գործողությունները, այլև հույսերն ու սպասելիքները իշխանությունների, երրորդ ուժերի և բարի մարդկանց հետ կապելով, տրվել ենք անգործության՝ այդպես էլ պատմությունից դասեր չքաղելով։

    Այս ծրագրի գաղափարը համազգային ինքնակազմակերպման միջոցով ազգն ու պետությունը կայուն զարգացման ուղիով տանելն է։ Ծրագիրը այժմ գտնվում է վերջնական մշակման փուլում և ստորև ներկայացված քայլերի հաջորդականությունը կարող է կրել փոփոխություններ։ Ծրագրի հիմքում ընկած է մարդկային կապիտալը։ Մեր պետության ու ազգի հզորացման հարցը կախված է մեզանից յուրաքանչյուրից։
    Սկսենք։


    Ծրագրի նպատակը

    Ծրագրի հիմնական նպատակն է համախմբել մարդկանց մեկ գաղափարի՝ Հայաստանի հզորացման և զարգացման գործի շուրջ։

    Գաղտնիք չէ, որ Հայաստանում զարգացվածության մակարդակը ծայրահեղ բրեռացված է․ ունենք մի Երևան, որտեղ կենտրոնացված է ամեն ինչ և ուր էլ գալիս են տարբեր մարզերից ու շրջաններից մարդիկ՝ ավելի որակյալ ծառայություններից օգտվելու, ավելի որակյալ կրթություն ստանալու, ավելի բարձր աշխատավարձ ունենալու հույսով։ Բոլոր նորարարությունները սկսվում և վերջանում են Երևանում՝ թույլ տալով դրանցից օգտվել սահմանափակ թվով մարդկանց, ում բախտ էր վիճակվել այդ պահին լինել քաղաքում, իսկ հեռավոր շրջաններում, հատկապես գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ զուրկ են ամենատարրական հնարավորություններից։ Եվ քանի դեռ գյուղական բնակավայրերում չենք արձանագրել համաչափ կայուն զարգացում, երկրի ներքին, համաչափ կայուն զարգացման մասին խոսելն անիմաստ է։

    Գյուղական բնակավայրերի համաչափ զարգացման փայլուն օրինակներից է Կալավանի օրինակը, թե ինչպես, ընդամենը մեկ գաղափարական նվիրյալ հիմք դրեց մի ամբողջ գյուղի համաչափ զարգացմանը։ Կարճ ժամանակահատվածում գյուղը հայկական էկոտուրիզմի զարգացող կենտրոններից մեկը՝ վարակելով հարակից գյուղերին նույնպես։


    Շատ կարևոր է ի սկզբանե հստակեցնել, որ ծրագրի նպատակը ոչ թե բարեգործություն անելն է, այլ զարգացման, սեփական կարիքները ինքնուրույն հոգալու և արժանապատիվ կյանքով ապրելու նախապայմաններ ստեղծելը։ Անհրաժեշտ է ձևավորել կոլեկտիվ, գաղափարական մտածելակերպ, որ ապրելով տվյալ գյուղում մեր բոլորի նպատակը պետք է լինի միմյանց աջակցելով զարգացման գնալը։

    Պետք է ձևավորվի կարիքների գնահատմամբ զբաղվող խումբ, որը մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում կորոշի թե հատկապես որ ուղղությամբ գնալու դեպքում գյուղը հնարավորինս սեղմ ժամկետներում կարձանագրի առավելագույն զարգացում և կենսամակարդակի աճ։ Օրինակ, եթե գյուղում ու հարակից շրջաններում կան բերենպաստ պայմաններ զբոսաշրջության, էկոտուրիզմի, էքստրեմալ տուրիզմի զարգացման համար, ապա պետք է մշակվեն հստակ պլաններ և սկսեն իրականցվել տվյալ ոլորտներ զարգացնելուն ուղված աշխատանքներ։ Եթե գյուղում ամենաօպտիմալ տարբերակը հողագործությունն է, ապա պետք է հասկանալ թե հատկապես որ մշակաբույերի արտադրությունը և հետագայում վերամշակումը առավել օպտիալ կլինի բնակավայրի համար։

    Այնուհետև, մուլտիպլիկացիոն էֆեկտով, յուրաքանրյուր բնակավայր կսկսի լուծել իր առաջ դրված կոնկրետ խնդիրը։ Կարևոր է մոտակա և հեռահար նպատակակետերի սահմանումը, որպեսզի իրենց առջև դրված խնդիրը լուծելուց հետո մարդիկ չլճանան և մշտապես փորձեն հասնել ավելիին, գնալ դեպի նոր նպատակակետը։

    Քանի որ վերջին իրադարձությունները ապացուցեցին, որ երբեք ապահովագրված չենք լինելու հնարավոր պատերազմից, պարզ է դառնում նաև, որ շատ կարևոր է բնակչության ընդհանուր զինվորական պատրաստվածության գիտելիքներ ունենալը։ Ուստի շատ կարևոր է համայնքների ընդհանուր զարգացվածությանը նպաստելուն զուգահեռ ստեղծել նաև համապատասխան հարթակներ՝ ընդհանուր զինվորական պատրաստվածության դասընթացներ կազմակերպելու և պարբերաբար վերապատրաստումներ իրականացնելու ուղղությամբ։

    Յուրաքանչյուր համայնքում գաղափարական նվիրյալները պետք է առաջնորդեն իրենց համագյուղացիներին։

    Քայլերի հերթականությունը
    Ստորև ներկայացնում եմ ծրագրի իրականցման համար անհրաժեշտ քայլերի իմ պատկերացրած հերթականությունը։


    1. Շարժման ձևավորում․ համախմբել մարդկանց համընդհանուր՝ երիրը օր առաջ զարգացման ուղով տանելու նպատակի շուրջ ապացուցելով, որ իրենց անձնական շահը համընկնում է ազգային, համընդհանուր շահի հետ։
    2. Բրենդավորում։ Հարկավոր է մտածել պատշաճ անուն, լոգո, ընդհանուր կոնցեպտ և գաղափարը բրենդավորել այնպես, որ միաժամանակ արտահայտելով ծրագրի ողջ էությունը, կլինի նորարարական և գրավիչ։
    3. Ուսումնասիրող խմբերի ստեղծում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա ծրագրերի մշակում։ Անհրաժեշտ է ստեղծել փորձագիտական խումբ, որ տեղում ուսումնասիրություններ կատարելով բնակավայրը, կասի թե զարգացման ինչ հեռանկարներ ունի գյուղը և ինչ մոտակա և հեռահար պլաններ պետք է նախասահմանել, որոնք են լինելու այդ նպատակներին հասնելու ուղիները, ինչպես նաև օգնել դրամական և այլ անհրաժեշտ օժանդակություն հայթհայթելիս՝ ծրագրի իրականցմանը միտված։ Այս պահին ծրագրերի իրականցման համար բարենպաստ հիմքեր կան և դրանք կյանքի կոչելու համար պետք է օգտագործենք մեր ողջ մարդկային կապիտալը։
    4. Գործառույթների և պարտականությունների բաշխում։ Տվյալ բնակավայրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ իմանա իր բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունները և գիտակցի, որ իրենից անմիջականորեն կախված է իր և իր սիրելիների բարորությունը։ Անհատների մեջ այս արժեքների արթնացնելը նույն պես պետք է դառնա ծրագրի կարևորագույն առաքեություններից մեկը։
    5. Կապերի ստեղծում և ամրապնդում։ Այս փուլում հատկապես կարևոր է Հայաստան-Սփյուռք կապի ստեղծումն ու ամրապնդումը։ Շատ երիտասարդներ պատերազմի օրերին սփյուռքից պատրաստակամություն էին հայտնում գալ, օգնել ստեղծված իրավիճակում։ Ծրագրի շրջանակներում այդ օգնությունը հատկապես կարևոր կլինի, քանի որ մեզ պետք են և մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով հայրենակիցների հետ՝ իրականացնելով կրթական գործառույթ, և ֆինանսական միջոցներ գտնելու հարցում օգնելիս։
    6. Իրականացում։ Մանրամասների վերջնական քննարկումից հետո անցնում ենք ծրագրի իրականացմանը։
    Ամփոփում

    Սա երկարաժամկետ ծրագիր է, որը պահանջում է մարդկային և ֆինանսական ռեսուրսների բավականին մեծ ներդրումներ, բայց որը սակայն եթե էս սկսված լինել 96 թվականին, ապա այսօր կապրեինք միանգամայն այլ իրականությունում։

    Պետք է նաև գիտակցել, որ ծրագիրը չունի վերջնաժամկետ և մեր նպատակը դառնալու է ամեն անգամ նոր սերունդների ու խմբերի ներգրավելով բռնել շարունակական և անխախտ զարգացման ուղին և այդ ճանապարհին չպետք է լինի որևէ կետ, որին հասնելուց հետո կորոշենք որ արդեն բավականաչափ զարգացած ենք և աշխատել այլևս պետք չէ։

    Մենք ունենք հսկայական պոտենցյալ, որը պահանջ ունի ռեալիզացվելու։ Ծրագրի անուղղակի դրական հետևանքներից մեկը կլինի նաև որպես ազգ ավելի գաղափարական դառնալը, գաղափարին ու հիմնարար արժեքներին մինչև վերջ նվիրված լինելը, հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ շփվելն ու միմիանց ճանաչելը, միմիանց նկատմամբ ավելի շատ հոգ տանելն ու ավելի շատ սիրելը։

    Ես չեմ ակնկալում ձեզանից հավատալ ինձ կամ իմ գաղափարներին, այլ որ կհավատաք ինքներդ ձեզ։ Պատրաստ եմ անհատապես բոլորին խնդրել ու համոզել, որ ի կատար ածենք այս ամենը։

    Ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը, հատկապես երբ քաղաքական խժդժությունների ֆոնին մոռացվում են կարևոր ու հրատապ լուծումներ պահանջող խնդիրները։ Ես պարզապես խնդրում եմ, որ ամեն մեկս գիտակցենք Հայրենիք ու պետականություն ունենալու կարևորությունը և մեր ջանքերը միավորենք՝ պահելու ու զարգացնելու մեր երկիրը։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.12.2020), Cassiopeia (16.12.2020), ivy (16.12.2020), Sambitbaba (17.12.2020), Varzor (16.12.2020), Աթեիստ (16.12.2020)

  5. #3
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս էլ հո իրար վրա ցեխ շպրտել չի, խի՞ եք սենց պասիվ

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոհան ջան, սպասիր կարդանք:
    Չգիտեմ ուրիշները ոնց, բայց ես էսօր անպայման կարձագանքեմ գրածիդ, դեռ չեմ հասցրել ամբողջն ընթերցել:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.12.2020), Աթեիստ (16.12.2020), Յոհաննես (16.12.2020)

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոհան ջան, գաղափարդ ընտիր ա, ես երկու ոտքով-ձեռքով կողմ կլինեի, բայց իրականացման համար մի քանի բան ա պետք։ Նախ, պետք ա պետության ղեկավարություն, որը նման ծրագրին առվազն չի խոչընդոտի, աջակցել-չաջակցելը հեչ, բայց մինիմում չխոչընդոտելը պետք ա։ Իսկ սեփական փորձից գիտեմ, որ պետությունը լինեն ներկայիս, թե նախկին իշխանություններ, ամեն կերպ խոչընդոտում են ցանկացած նորարարական գաղափարի իրականացում՝ լինի մեծ, թե փոքր։

    Հետո, ակումբի սահմաններում մնալով՝ դու պոտենցիալ խնդիր ես ստեղծում, որովհետև ակումբում կան գաղափարական խիստ տարաձայնություններ։ Մասնավորապես, ոմանց համար պետականություն ունենալն էդքան կարևոր հարց չի կամ դա լրիվ ուրիշ կերպ են պատկերացնում։ Ոմանց համար ռազմականացումը կարևոր հարց չի, որովհետև խաղաղությունն ուրիշ կերպ են պատկերացնում և այլն։

    Ու վերջում. երբ ասում ես, թե քեզ չի հետաքրքրում քաղաքականությունը, իրականում էս բոլորը խիստ քաղաքական հարցեր են։ Նույն գաղափարական դառնալն ինքն իրանով քաղաքականություն ա ու քաղաքական հայացքներով ա պայմանավորված։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.12.2020)

  10. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի։
    Դեմք ես, որ էսքան մտածել գրել ես։
    Մեծամասամբ սիրուն գաղափարախոսություն է։ Չգիտեմ՝ ինչքանով է ռեալ սա ծավալուն և մասսայական ծրագրի վերածելն ու իրականացնելը, բայց եթե «խոդի քցեք», ու կարողանամ ինչ-որ բանով օգտակար լինել, ապա անպայման կկցվեմ գործին։

    Էս մասի հետ կապված․
    2. ՀՀ քաղաքացին պետք է ունենա կոդեքս, որտեղ պետք է նշված լինեն վարքագծին վերաբերող նորմեր։ Էս մասը շատ կարևոր է ու կուզեմ միասին քննարկենք ու ստեղծենք էդ կոդեքսը, որը հետագայում ավելի կզարգանա։ Օրինակ իր սեփական աղբը աղբանողը քցելը չպետքա կոդեքսի մեջ լինի, էդ նորմալ է, ոչ մի տարիօրինակ ու արտասովոր բան չկա, բայց երբ անցնում ես փողոցով ու աղբ ես տեսնում պետք է վերցնես ու գցես աղբանոցի մեջ։ Ձևակերպումը կարծում եմ համատեղ քննարկման ընթացքում կզարգացնենք ու կմշակենք էս կոդեքսը։
    Ինձ թվում է, էս կարգի կոդեքսները չպիտի գրելով, արհեստականորեն ստեղծելով լինեն․ հասարակությունն իր սեփական աճի ու զարգացման միջոցով պիտի ձևավորի ու ամրապնդի վարքային կոդեքսներ։ Օրենքներն էլ վերջին հաշվով էդ կոդեքսների ու հասարկության մեջ ընդունելի-չընդունելի նորմերի արտացոլումն են (կամ առնվազն դրան են կոչված, իրական պատկերն այլ հարց է)։
    Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ով ոնց է պատկերացնում «վարքային կոդեքսն» ու դրա ձևավորումը։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.12.2020)

  12. #7
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոհան ջան, գաղափարդ ընտիր ա, ես երկու ոտքով-ձեռքով կողմ կլինեի, բայց իրականացման համար մի քանի բան ա պետք։ Նախ, պետք ա պետության ղեկավարություն, որը նման ծրագրին առվազն չի խոչընդոտի, աջակցել-չաջակցելը հեչ, բայց մինիմում չխոչընդոտելը պետք ա։ Իսկ սեփական փորձից գիտեմ, որ պետությունը լինեն ներկայիս, թե նախկին իշխանություններ, ամեն կերպ խոչընդոտում են ցանկացած նորարարական գաղափարի իրականացում՝ լինի մեծ, թե փոքր։

    Հետո, ակումբի սահմաններում մնալով՝ դու պոտենցիալ խնդիր ես ստեղծում, որովհետև ակումբում կան գաղափարական խիստ տարաձայնություններ։ Մասնավորապես, ոմանց համար պետականություն ունենալն էդքան կարևոր հարց չի կամ դա լրիվ ուրիշ կերպ են պատկերացնում։ Ոմանց համար ռազմականացումը կարևոր հարց չի, որովհետև խաղաղությունն ուրիշ կերպ են պատկերացնում և այլն։

    Ու վերջում. երբ ասում ես, թե քեզ չի հետաքրքրում քաղաքականությունը, իրականում էս բոլորը խիստ քաղաքական հարցեր են։ Նույն գաղափարական դառնալն ինքն իրանով քաղաքականություն ա ու քաղաքական հայացքներով ա պայմանավորված։
    Բյուր ջան, մերսի արձագանքի համար։
    Ծրագիրը պետությունից կախում չունի, որ փորձի խոչընդոտել, իսկ եթե հարցեր առաջանան, վստահ եմ մաքսիմալ հնարավորություններս կներդնենք ու վստահ եմ հաջողություն կհասնենք։ Խնդրում եմ հավտաալ ինքերդ ձեզ ու ձեր կողի մարդկանց։ Շատ ուրախ եմ, որ գաղափարը հավանում ես, էդ ամենակարևորնա ու ոչ մի իշխանություն չի կարա մեզ ստիպի չիրագործել ծրագիրը, եթե հավատուն ենք մեր ուժերին։

    Ակումբի մասով, էս ծրագիրը չի սահմանափակվում ակումբով, այլ ի սկզբանե կգործեն մի քանի խմբեր, որոնցից մեկը ակումբը կլինի։
    Հայաստանում ամեն մարդ մի գաղափարի կրողա ու էդ գաղափարները ահավոր հակասում են իրար, բայց կան առջնային ու կարևորագույն խնդիրներ, մեր առաքելությունը նաև միավորումն է մարդկանց մի գաղափարի շուրջ։ Ես հաատում եմ ակումբցիներին ու կարծում եմ էս կարևորագույն խնդրի ժամանակ, հենց մենք պետք է սկսենք մեր տարաձայնությունները մի կողմ դնել ու ուս-ուսի տված զարգացնենք մեր երկիրը։ Ամեն ինչ պետք է լինի տրամաբանության սահմաններում, ես վստահ եմ էստեղ շատ են տրամաբանող մարդիկ ու գիտակցում են պահի լրջությունը։ Եթե մարդ կա էստտեղ ով կարծում է պետականություն ունեննալը անկարևոր կամ ոչ առաջնային հարց է, խնդրեմ․ մենք պատրաստ ենք ազատ քննարկմանը։ Իսկ էդ պետականության համար շատ կարևոր է ռազմականեցումը։

    Մեր մեծերից շատերը քաղաքականությունը անբարոյականություն են համարել ու ազգը բաժանող ու կործանող գործոն։ Ծրագրի մեջ ցանկացած ոք կարող է ունենալ իր քաղաքական հայացքները, էդ մեզ ընդհանրապես չի մտահոգում, բայց բուն ծրագիրը ապաքաղաքական է, մեր գաղափարը ազգային և պետական շահերին են միտված, հզոր ու զարգացած երկիր ունենալուն։
    Հույս ունեմ, որ երկու ձեռքով ու ոտքով ոչ թե կողմ կլինեիր, այլ կողմ ես ու պատրաստ ես համատեղ աշխատել, քանի որ հենց քո մասնակցությունը շատ եմ կարևորում։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.12.2020)

  14. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Խուան ախպեր, չե՞ս ուզում Արամի կամ Անվերնոյի առաջարկած Կոդեքսի մասն առանձնացնել ինքնուրույն թեմայի:
    Կարծում եմ հետաքրքիր կլինի քննարկել, թե ով ինչ կետեր ա դրանում պատկերացնում ու դրանց իմպլեմենտացիայի ինչ եղանակներ առաջարկում
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (25.12.2020)

  16. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էս թեմայի մասին էի մտածում, բացեցի նորից կարդացի։

    Յոհան ջան, իմ կարծիքով դու կարող ես շատ լավ "community organizer" դառնալ։ Էս առաջին թեման չի, որ երևում է թե փոփոխություններ անելու մեծ էնտուզիազմդ, թե լավատեսությունդ, թե բուռն գաղափարներդ, որոնք կարող են հունցվել ու կարգին գործի վերածվել։ Մնում է իսկապես կցվել գործին։ Մի սպասիր շատ ֆիդբեքների, եթե դու հավատում ես քո ծրագրին, սկսիր։ Դու շատ լայն ես մտածում, ու դա ընտիր է, բայց սկզբի համար կարող ես փոքր քայլերով առաջ գնալ։ Էդ փոքր քայլերը ընթացքում կմեծանան․ կարևորը սկսելն է։
    Հավես է, որ սենց ջահելներ կան․ ապագան ձերն է, մի վախեցեք առաջ գնալուց։

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.01.2021), Sambitbaba (28.12.2020), Varzor (29.12.2020), Աթեիստ (27.12.2020), Ուլուանա (27.12.2020)

  18. #10
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Շատ շնորհակալ եմ արձագանքների համար։ Կներեք, որ մեկ առ մեկ չեմ պատասխանում։
    Ծրագիրը իր բնականոն հունով առաջ է գնում ու մենք(մեր խմբով) միանշանակ հաջողության կհասնենք։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.01.2021), Sambitbaba (12.01.2021), Ներսես_AM (12.01.2021), Ուլուանա (16.01.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •