Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Մարգարյան Մայիսը Դրախտիկ գյուղը տենց արեց, լավ փորձ ունի, ու ոնց որ լավ հաջող փորձ։
Լսել եմ իրա մասին, ես ընթացքում պատրաստվում եմ նմանատիպ ծրագիր իրականացրած մարդկանց հետ։
Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Հիացած եմ քեզանով, Յոհան ջան: Ազնվորեն:
Ամբողջ սրտով ուզում եմ, որ հաջողության հասնես:
Իհարկե շնորհակալ եմ,բայց ստեղ շատ կարևոր մի դիտարկում, էս գաղափարի հիմքում եղել են իմ, Անվերնոյի, Արամի ու Ծէլեպորտի քննարկումները ու սրա հիման վրա ենք կազմել էս ծրագիրը, որը ահագին մշակել է Նիկեան, բայց էդ էլ մի կողմ, էս գաղափարը պետք է լինի շատերինը, ոչ թե կոնկրետ անձանց։
Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ ուրախ եմ նաև, որ առաջին իսկ արձագանքողներն էին Ակուբի ամենաակտիվ անդամները. սա նշանակում է, որ համ պահն է լրջագույն, համ էլ էս մարդիկ ըստ արժանվույն գնահատեցին առաջարկիդ իրականություն դառնալու մեծ շանսերը:
Ես էլ մեծ հաճույքով կմասնակցեի այս ամենին, բայց... ֆինանսապես՝ հնարավորություն չունեմ, իսկ ֆիզիկապես՝ հեռու եմ:

Ուրեմն, թույլ տուր, գոնե խորհրդի կարգով...
Ամեն մարդ ինքը պետք է որոշի, ինչ կարող է տալ էս գաղափարին, քո խորհուրդները շատ կարևոր են, բայց կարծում եմ ուրիշ հարցերում էլ կարող ես օգնել։ Շատերը չեն կարող ֆինանսապես օգնել, բայց իրենց գիտելիքները կարող են օգտագործել ու արդյունքի կարանք հասնենք։

Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Չնայած կոդեքսն անքան էլ համապատասխան բառ չի: Երևի ավելի ճիշտ կլիներ ասել. գաղափարախոսություն, կամ փիլիսոփայություն:
Բառերի ընտրությունը չափազանց կարևոր է, միգուցե կոդեքսը ամենահարմար բառը չէ, բայց մեր հասարակությունում գաղափար ու փիլիսոփայություն բառերը մաշվել էլ։ Նոր ու հասարակության մի մասի համար անծանոթ բառեր են պետք, որոնք կարան խորհրդավոր ու գրավիչ լինեն։
Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
1. Ոչ միայն հայերի, այլև ամբողջ մարդկության գերագույն խնդիրներից մեկն է. մտավորը հոգևորից անջատված լինելը: Հոգևորը՝ կրոնը չէ: Բայց դրա հետ մեկտեղ հոգևորը՝ մարդու էությունն է, ու եթե մարդ իր մտածողությամբ հերքում է դա, ուրեմն նա իրեն զրկում է իր կարևորագույն շատ հատկանիշներից, ու նույնիսկ իրեն զրկում է իր մտքի արժանիքներն էլ ըստ արժանվույն գնահատելու հնարավորությունից: Հա, դու կարող ես տասը համալսարան ավարտես, պաչկեքով գիտելիքներ ձեռք բերես, իսկ մի հասարակ, անուս չոբան կարող է քեզանից ավելի իմաստուն գտնվել:
Միայն մտավոր զարգացման վերջնակետը՝ ինքնաոչնչացումն է, և դրա կատարյալ օրինակն է Ատլանտիդան:

2. Պարտադիր կետ պետք է հանդիսանա սեփական ինքնագնահատականի բարձրացումը: Սկզբում, իհարկե, ընդհանրապես որպես մարդու, իսկ հետո արդեն՝ որպես հայի:
Որպես մարդու. գնա ուղղակի մեր "Ով է մարդն իրականում" թեման, և անիմիջապես կհասկանաս, թե ինչ եմ ուզում ասել:

Որպես հայի... Սա ավելի բարդ խնդիր է: Որովհետև, մեր պատմության մեջ որքան մեզ ավելի են ճնշել, այնքան ավելի ու ավելի ենք մենք կորցրել մեր ինքնագնահատականը: Սա ջայլամի փիլիսոփայություն է իհարկե, բայց մեկ է, մեզ համար շատ հատկանշանական է: Մենք ավելի գերադասում ենք հրաժարվել մեր ունեցած ամեն ինչից, քան ասել, որ դա մերն է: Իսկ հետո սկսում ենք ողբալ, տրտնջալ կամ մուննաթ գալ, թե ինչու մեզանից խլեցին մերը:

3. Այս կետը ձեր համար անընդունելի ու ծիծաղելի պետք է որ թվա, բայց չեմ կարող չասել: Ոչ թե կրոն, - ես էլ ձեր պես դեմ եմ կրոնին: Բայց՝ Աստված: Պետք է հաշվի առնել, որ եթե ամենափոքր գյուղն էլ վերցնես, այդ գյուղացիների 100 տոկոսն էլ հավատացյալ են, ուղղակի 75 տոկոսը հավատում է, որ Աստված կա, իսկ 25-ը՝ որ չկա: Ուրեմն դու իրավունք չունես մեծամասնությանը զրկել իր համար համարյա օդի պես անհրաժեշտ մի բանից: Եվ ուրեմն, աշխատիր նրան հրամցնել հնարավորինս խելքին մոտ Աստծո:

4. Պետք է հաշվի առնել կոնկրետ հայ ազգի առանձնահատկությունները, կոնկրետ ժամանակաշրջանի առանձնահատկությունները և նման տարբեր բաներ: Այսինքն, վերցնել կոնկրետ Սինգապուրի փորձը ու փորձել դնել մեր վրա, - ոչինչ չի ստացվի:

Խորհուրդ կտայի կարդալ Արծրուն Պեպանյանի "Կոնսերվատիվ հեղափոխություն" գիրքը, հիանալի աշխատանք է կատարել այդ մարդը: Ճիշտ է, ավելի շատ նկարագրում է գերմանական տարբերակը, բայց պետք չէ դրան նայել, իբր նա ֆաշիզմի ռեկլամն է անում:

Մի խոսքով, մանանեխի պակասությունն ավելի ու ավելի առկա է դարձել...

Առայժմ այսքանը:
1-3 կետերը շատ ավելի գաղափարական ու փիլիսոփայական էին, որոնց մասին իրոք արժի քննարկումներ ծավալել ու կարևոր գաղափարական մասեր դուրս բերել։
4-րդ կետը շատ կարևոր ու միանշանակ համաձայն եմ քո հետ։