Sambitbaba-ի խոսքերից
1. Ոչ միայն հայերի, այլև ամբողջ մարդկության գերագույն խնդիրներից մեկն է. մտավորը հոգևորից անջատված լինելը: Հոգևորը՝ կրոնը չէ: Բայց դրա հետ մեկտեղ հոգևորը՝ մարդու էությունն է, ու եթե մարդ իր մտածողությամբ հերքում է դա, ուրեմն նա իրեն զրկում է իր կարևորագույն շատ հատկանիշներից, ու նույնիսկ իրեն զրկում է իր մտքի արժանիքներն էլ ըստ արժանվույն գնահատելու հնարավորությունից: Հա, դու կարող ես տասը համալսարան ավարտես, պաչկեքով գիտելիքներ ձեռք բերես, իսկ մի հասարակ, անուս չոբան կարող է քեզանից ավելի իմաստուն գտնվել:
Միայն մտավոր զարգացման վերջնակետը՝ ինքնաոչնչացումն է, և դրա կատարյալ օրինակն է Ատլանտիդան:
2. Պարտադիր կետ պետք է հանդիսանա սեփական ինքնագնահատականի բարձրացումը: Սկզբում, իհարկե, ընդհանրապես որպես մարդու, իսկ հետո արդեն՝ որպես հայի:
Որպես մարդու. գնա ուղղակի մեր "Ով է մարդն իրականում" թեման, և անիմիջապես կհասկանաս, թե ինչ եմ ուզում ասել:
Որպես հայի... Սա ավելի բարդ խնդիր է: Որովհետև, մեր պատմության մեջ որքան մեզ ավելի են ճնշել, այնքան ավելի ու ավելի ենք մենք կորցրել մեր ինքնագնահատականը: Սա ջայլամի փիլիսոփայություն է իհարկե, բայց մեկ է, մեզ համար շատ հատկանշանական է: Մենք ավելի գերադասում ենք հրաժարվել մեր ունեցած ամեն ինչից, քան ասել, որ դա մերն է: Իսկ հետո սկսում ենք ողբալ, տրտնջալ կամ մուննաթ գալ, թե ինչու մեզանից խլեցին մերը:
3. Այս կետը ձեր համար անընդունելի ու ծիծաղելի պետք է որ թվա, բայց չեմ կարող չասել: Ոչ թե կրոն, - ես էլ ձեր պես դեմ եմ կրոնին: Բայց՝ Աստված: Պետք է հաշվի առնել, որ եթե ամենափոքր գյուղն էլ վերցնես, այդ գյուղացիների 100 տոկոսն էլ հավատացյալ են, ուղղակի 75 տոկոսը հավատում է, որ Աստված կա, իսկ 25-ը՝ որ չկա: Ուրեմն դու իրավունք չունես մեծամասնությանը զրկել իր համար համարյա օդի պես անհրաժեշտ մի բանից: Եվ ուրեմն, աշխատիր նրան հրամցնել հնարավորինս խելքին մոտ Աստծո:
4. Պետք է հաշվի առնել կոնկրետ հայ ազգի առանձնահատկությունները, կոնկրետ ժամանակաշրջանի առանձնահատկությունները և նման տարբեր բաներ: Այսինքն, վերցնել կոնկրետ Սինգապուրի փորձը ու փորձել դնել մեր վրա, - ոչինչ չի ստացվի:
Խորհուրդ կտայի կարդալ Արծրուն Պեպանյանի "Կոնսերվատիվ հեղափոխություն" գիրքը, հիանալի աշխատանք է կատարել այդ մարդը: Ճիշտ է, ավելի շատ նկարագրում է գերմանական տարբերակը, բայց պետք չէ դրան նայել, իբր նա ֆաշիզմի ռեկլամն է անում:
Մի խոսքով, մանանեխի պակասությունն ավելի ու ավելի առկա է դարձել...
Առայժմ այսքանը:
Էջանիշներ